Assignments for 09.12.22

Place one of the new words in each of the blanks below.

  1. I left the city for a peaceful rural farm.
  2. Professor Dixon liked the atmosphere of the university campus.
  3. He tried to evade questions he didn’t know how to answer.
  4. The majority of people wanted him to be president.
  5. The guests began to assemble for Thanksgiving dinner.
  6. Christmas trees are a popular tradition for many people.
  7. Making a living for his family was too much of a burden.
  8. I want to explore all the cities I haven’t visited.
  9. If Gene doesn’t reform, he will get into serious trouble.
  10. He had to do research on the topic of biology for a school report.
  11. Historians will probe the causes of the was in Iraq.
  12. Whether or not eighteen-year-olds should be allowed to vote was in debate for a long time.

Հայոց լեզու | 08․12․2022

1․Գրե´ք բոլոր խնդիրներով և պարագաներով 3-ական նախադասություն:

Նա գիրք գնեց։ Մարիամը բացեց պատուհանը։ — ուղիղ խնդիր

Ես մոտեցա մեր պայմանավորված կետին։ Ես լսեցի նրան։ Նա մոտեցավ դռանը։ — հանգման անուղղակի խնդիր

Մենք խոսում էինք կենդանիներից։ Նա սառել էր ցրտից։ Ես հոգնել էի անգործությունից։ — անջատման անուղղակի խնդիր

Ես հիանում եմ նրանով։ Նա խոսում է հիացմունքով։ Ես զանգեցի նրա հեռախոսով։ — միջոցի անուղղակի խնդիր

Նրան դիմավորեցին ուրախությամբ։ Մթնոլորտն աղտոտվեց գազի շերտով։ Նա նվեր ստացավ իր ընտանիքի կողմից։ — ներգործող անուղղակի խնդիր

Մենք խոսում էինք երաժշտությունից։ Նա պատմում էր իր ընկերուհուց։ Ուսուցիչը պատմում էր հինգերորդ դարի մասին։ — վերաբերության անուղղակի խնդիր

Դպրոցում քննարկում ենք մեր տնային աշխատանքները։ Հայաստանում նշվում է Ամանորը։ Քաղաքի կենտրոնում մեծ տոնածառ են տեղադրել։ — տեղի պարագա

Երեկ մի փոքր շուտ քնեցի։ Անցած շաբաթ խանութը փակ էր։ Շուտով կգնանք կենտրոն։ — ժամանակի պարագա

Միայնությունից հոգնել էր նա։ Երկար ժամանակ չխոսելու պատճառով դժվարանում էր խոսել։ Ընկերոջ պատճառով բոլորն ուշացան։ — պատճառի պարագա

Հանուն հաղթանակի պատրաստ էր ամեն ինչի։ Նրան տեսնելու համար ամեն ինչ կաներ։ — նպատակի պարագա

Պայմանագիրը ստորագրելու դեպքում կառաջանային մի շարք խնդիրներ։ Չհամաձայնվելու դեպքում շատ դժվար էր լինելու։ — պայմանի պարագա

Ես շատ եմ սիրում նրան։ Բազմիցս քննարկել ենք դրա մասին։ — չափ ու քանակի պարագա

Ես արագ էի քայլում։ Նա դանդաղ էր պատրաստվում, որ չմասնակցեր հանդիպմանը։ — ձևի պարագա

Ըստ ՄԱԿ-ի՝ ժողովուրդն ունի բոլոր իրավունքները դա պահանջելու իր երկրից։ — հիմունքի պարագա

Ընկերներով նշեցինք իր ծննդյան տարեդարձը։ — միասնության պարագա

Ստորադաս (երկրորդական) նախադասություններ

Գրե´ք ստորադաս նախադասություններից յուրաքանչյուրից 3-ական նախադսություն:

Ընտրեք նխադասություն և կատարե´ք ձևաբանական, շարահյուսական վերլուծություն:

Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։

Ձևաբանական վերլուծություն

Կայծակը — գոյական, եզակի, թանձրացական, որոշյալ, ոչ անձ, հասարակ, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

չոր — որակական ածական, դրական աստիճան

ճայթյունով — գոյական, եզակի, վերացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, գործիական հոլով, ի արտաքին հոլովում

բախվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

ժայռին — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, տրական հոլով, ի արտաքին հոլովում

մի — անորոշ դերանուն

շպրտվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

և — համադասական շաղկապ

թաղվեց — բայ, սահմանական եղանակ, անցյալ կատարյալ ժամանակաձև

կանաչ — հարաբերական ածական

գետնի — գոյական, եզակի, թանձրացական, անորոշ, ոչ անձ, հասարակ, ի արտաքին հոլովում

մեջ — կապ

Շարահյուսական վերլուծություն

Կայծակը — ենթակա

չոր — որոշիչ

ճայթյունով — միջոցի անուղղակի խնդիր

բախվեց — ստորոգյալ

ժայռին — հանգման անուղղակի խնդիր

մի կողմ — տեղի պարագա

շպտրվեց — ստորոգյալ

թաղվեց — ստորոգյալ

կանաչ — որոշիչ

գետնի մեջ — տեղի պարագա