Կանաչ դաշտը: Հրանտ Մաթևոսյան

1.Կարդացե´ք պատմվածքը:

2. Գրե´ք հիմնավորված կարծիք ստեղծագործության մասին:

Ըստ իս՝ սա շատ տարբերվող պատմվածք էր, քանի որ շատ քիչ ստեղծագործություններ կան, որոնք իրենց մեջ կրում են նման գեղեցիկ նկարագրություններ, հետաքրքիր սյուժե, այսպիսի բարի ասելիք և այլն։ Մոր ջերմությունն ու սերն այնքա՛ն մեծ էր քուռակի հանդեպ, որ անհնար է դառնում այդ նկարագրություններն ընթերցել հենց այնպես․ կարծես դրանք ստիպում են քեզ ապրել բոլոր այն պահերը, որոնք նկարագրել էր հեղինակը։ Պատմվածքում մի բանն էր շատ ակնհայտ, որն էլ, ըստ իս՝ ստեղծագործության գլխավոր հետաքրքրությունն էր․ հեղինակն այնքա՛ն սեր ու քնքշություն էր մտցրել պատմության մեջ, որ այն բացի կարդալուց դու կարողանում ես նաև զգալ ու ապրել ամեն մի պահը՝ քուռակի ու մոր հետ հավասար, այնքա՛ն պատկերավոր ու գեղեցիկ էր ամեն ինչ նկարագրած, որ կարողանում ես մտքումդ այն իրական դարձնել։ Ինձ շաա՛տ դուր եկավ ստեղծագործությունը՝ հատկապես հեղինակի ոճը՝ նկարագրությունների ու գեղեցիկ զգացմունքների արտահայտումը ստեղծագործությունում, մինչև վերջ ես այն կարդացել եմ առանց ձանձրույթի ու շատ եմ հավանել։ Երևի անվերջ կարող եմ խոսել ու հիանալ բնության գեղեցկության նկարագրությունների, կերպարներից յուրաքանչյուրի ներսում կատարվող իրադարձությունների, նրանց մտքերի ու յուրաքանչյուր կերպարի անհատական և ստեղծագործությունում անհրաժեշտ լինելու մասին։

3. Վերլուծե´ք ստեղծագործությունը:

Պատմվածքն իր սյուժեով, ասելիքով, կերպարներով և հեղինակի տարբերվող ոճով կարող եմ համարել յուրահատուկ, քանի որ նման ստեղծագործություն վաղուց չէի ընթերցել։ Այն ինձ շա՛տ դուր եկավ, ու շատ գրավեց իր նկարագրություններով, երբ հեղինակն ինքն էր պատմում իրավիճակը։ Ամենից շատ ինձ տպավորեց այս հատվածը․ «Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու»։ Այս նախադասությամբ պարզ էր դառնում, որ ինչ էլ պատահեր՝ նույնիսկ նա մեռներ, միևնույն է մինչև վերջ կռվելու էր գայլի հետ՝ իր քուռակի կյանքը փրկելու համար։ Առաջին անգամ չէր, որ ես ընթերցում էի այս պատմվածքը․ ես այն կարդացել եմ նաև մի քանի տարի առաջ, սակայն ինձ ասելիքն ու սյուժեն մի փոքր անհասկանալի էին թվացել, և այն լիարժեք չէր տպավորվել ինձ մոտ։ Ինձ դուր եկավ այն թեման, որի շուրջ գրել էր հեղինակը՝ մոր անհանգստությունն ու սերը երեխայի նկատմամբ, ով առանց իր կյանքի մասին մտածելու փորձում էր ամեն կերպ փրկել իր երեխային՝ գայլն ուտելիք էր հայթհայթում, իսկ ձին՝ փրկում նրան գայլից։ Պատմվածքը շատ հուզիչ էր, այն ինձ այնքան դուր եկավ, որ շատ հատվածներ նույնիսկ առանձնացրել եմ։ Դրանք այն հատվածներն են, որ ամենից շատն են տպավորվել ինձ մոտ, հուզիչ էին, հետաքրքիր և ընթերցողին մտածելու տեղիք էին տալիս․

«Քուռակը ճչաց ու վեր ցատկեց, և այդ ժամանակ մայրը ծառս եղավ և ամբողջ ծանրությամբ ու ամբողջ կատաղությամբ ձգվեց դեպի գայլն ու քուռակը, և պարանը կտրվեց ու մտրակվեց մոր ոտքերին: Մայրը գնաց ամբողջ թափով, ամբողջ ուժով, ամբողջ կատաղությամբ ու ամբողջ սիրով: Նա շատ արագընթաց զամբիկ էր, բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել»։

«Եվ գայլը հասկացավ, որ ձին իր քուռակին պաշտպանելու է մինչև վերջ, և ձին հասկացավ, որ գայլը չի հեռանալու»։

 «Քուռակը հիմա կանգնած էր ձիու մոտ և սպասում էր մոր ելնելուն, սակայն մայրը չէր ելնում: Քուռակը դնչիկով խփեց մոր փորին, սակայն մայրը չկանգնեց, չշարժվեց: Քուռակը նստեց մոր փորի մոտ, և ետևի ոտքը սաստիկ ցավեց, և սկսեց ծծել: Եվ մայրը դեռ կաթ էր տալիս, դեռ վարար, վարար, վարար կաթ էր տալիս, վերջին անգամ կաթ էր տալիս իր այլևս որբ քուռակին, իր կյանքում ունեցած ամենագեղեցիկ քուռակին, որն աստղազարդ էր, սև բաշն ու պոչը՝ գանգուր, սրունքը՝ սպիտակ և ճակատին՝ աստղածաղիկ, որը մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով»։

Դուրս եմ գրել նաև պատմվածքում հանդիպող համեմատություններն ու մակդիրները․

Համեմատություններ — Ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Բայց իր կյանքում երբեք այդպես թռիչքի պես չէր սլացել:

Մակդիրներ — չոր ճայթյուն, մեղմ խրխինջ, ջերմ բարություն, սուր ծղրտոց, խուլ դոփյուն, գորշ ժայռ, առատ լույս։

Մեծապատիվ մուրացկանները. Շտեմարանային աշխատանք | 09.12.2022

Ո՞ր խոսքը Մեծապատիվ մուրացկանների որ հերոսինն է:

1. «Արդարն, մայրաքաղաքիս ինքզինքը բախտավոր համարելու է ձեզ պես պատվական ազգայինի մը Հայրենատեր անձ մը . Ագասեր, ուսյալի կրթյա․․․,
Ազնվասիրտ, ազնվախան, ազնվակեմ մեկ մը իր մեջ ունենալու համար»: խմբագիր

2. «Ես ինքզինքս չէի կարծեր այնչափ մեծ մարդ, որչափ որ կկարծե այս խմբագիրն, բայց հարկավ ան ինձմե ալեկ գիտե իմ որչափ մեծ ըլլալ, վասնզի խմբագիր մ է և ուսումնական է…»: Աբիսողոմ աղա

3. Կար ժամանակ մը, ուր խավարը լուսո դեմ կը կովեր, տգիտությունը գիտության դեմ, անցյալն ապառնիին դեմ, հրամայականը սահմանականին դեմ, սուրը գրիչի դեմ, ատելությունը սիրո դեմ, կրակը ջուրին դեմ, միսը բանջարեղենին դեմ»: բանաստեղծ

4 . Թաղականին գործն ալ այսօր լմնցուցինք, կիրակի օրը քվեարկությունը պիտի կատարվի, և բոլոր անդամները պատվավոր մարդիկ պիտի ըլյան»։ Մանուկ աղա

ա. խմբագիր, բ, բանաստեղծ, գ. Մանուկ աղա, դ Աբիսողոմ աղա

1) 1-դ, 2-բ, 3-գ, 4-ա
2) 1-գ, 2-ա, 3-դ, 4-բ
3) 1-ա, 2-դ, 3-բ, 4-գ
4) 1-ա, 2-գ, 3-բ, 4-դ

Ո՞ր պնդումն է սխալ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպի վերաբերյալ:

1) Վեպի սկզբում հեղինակը հակադրվում է բոլոր նրանց, ովքեր հակում ունեն իրենց երկերը սկսելու արկածային, խորհրդավոր տեսարաններով:

2) Վիպական կառույցում կարևոր դեր ունեն հեղինակային սակավաթիվ մեկնաբանությունները։

3) Մեծապատիվ մուրացկաններից յուրաքանչյուրի այցը Աբիսողոմ աղային ըստ էության ծառայում է որպես կերպարների երկկողմանի բացահայտման միջոց։

4) Գրողն իր քննադատության ոչնչացնող ծաղրն ուղղում է բացառապես գոյակերպը քարշ տալու համար արժանապատվությունը կորցրած մեծապատիվ մուրացկանների դեմ, որոնց հիմնականում անուն էլ չի տալիս՝ շեշտելով նրանց դիմազուրի էությունը։