Հոդված կրթության կարևորության մասին

The value of education at a much younger age. Our first tryst with learning begins at home, and our first teachers are our parents, grandparents, and often siblings. The importance of education lies in its continuity, learning is a lifetime process that will stop with our death. It is the foundation for the development of a healthy individual and society. Our world cannot have a bright future if our culture lacks education.

Կրթության արժեքը ավելի երիտասարդ տարիքում․ մեր սովորելու առաջին փորձը սկսվում է տանը, և մեր առաջին ուսուցիչները լինում են մեր ծնողները, մեր տատիկներն ու պապիկները, և հաճախ նույնիսկ քույր-եղբայրները։ Կրթության կարևորությունը դրա շարունակության մեջ է, իսկ ուսումը ամբողջ կյանքի մի գործընթաց է, որը կդադարի միայն մեր մահով։ Այն առողջ անհատի և հասարակության զարգացման հիմքն է։ Մեր աշխարհը պարզապես չի ունենա պայծառ ապագա, եթե մեր մշակույթը չունենա կրթություն։

It is a valuable tool for gaining learning and wisdom. Though books are essential to education, the notion encompasses more than just books and bookish knowledge. It isn’t required for education to be only based on books. 

Այն արժեքավոր գործիք է ուսում և իմաստություն ձեռք բերելու համար։ Թեև գրքերը կարևոր բան են կրթության համար, այդ հասկացությունն իր մեջ ներառում է ավելին, քան պարզապես գրքեր և գրքերից ստացած գիտելիքներ։ Պարտադիր չէ, որ կրթությունը հիմնված լինի միայն ու միայն գրքերի վրա։

The most important goal of education is to help people with how to read and write. The first step toward literacy is reading and writing. Education provides a person with endless opportunities for growth and advancement. People who have had an education tend to be more calm and self-assured. People who have been educated are disciplined and understand the importance of time. Education allows a person to be more expressive and opinionated. He/She was able to readily communicate his/her viewpoints, which were supported by a clear aim and rationale.

Կրթության կարևորագույն նպատակն է օգնել մարդկանց գրել և կարդալ։ Գրագիտության առաջին քայլը կարդալն ու գրելն է։ Կրթությունը մարդուն տալիս է աճ և առաջընթաց ունենալու անսահման հնարավորություններ։ Կրթություն ստացած մարդիկ կարգապահ են ու գիտակցում են ժամանակի կարևորությունը։ Կրթությունը մարդուն թույլ է տալիս լինել ավելի արտահայտիչ, սկսել բարձրաձայնել իրենց կարծիքները։ Նա կարողացավ հեշտությամբ իր տեսակետները փոխանցել, որոնք հիմնված էին հստակ նպատակի ու հիմնավորման վրա։

Education benefits not just the individual but also the community. The most important aspect of education is that it goes from one individual to another, then throughout society, and eventually throughout the country. An educated individual makes an effort to teach and inspire everyone with whom he or she comes into contact. Education brings one up to speed on technological advancements as well. A well-educated person can easily adjust to technological developments. Education, more than anything else, is a source of hope. The desire for a better life; the desire for a wealthy and poverty-free existence.

Կրթությունն օգուտ է տալիս ոչ միայն անհատին, այլև համայնքին։ Կրթության ամենակարևոր հայեցակետն այն է, որ այն մեկ անհատից մյուսն է անցնում, այնուհետև ամբողջ հասարակությանը և, ի վերջո, ողջ երկրին։ Այն անհատը, ով կրթված է, գործադրում է մեծ ջանքեր, որպեսզի ուսուցանի և ոգեշնչի բոլորին, ում հետ նա շփվում է։ Կրթությունն արագացնում է նաև տեխնոլոգիական առաջընթացը։ Լավ կրթություն ունեցող մարդը կարող է հեշտությամբ հարմարվել տեխնոլոգիական զարգացումներին։ Կրթությունը, առավել, քան որևէ բան, հույսի աղբյուր է։ Առավել լավ կյանքի ցանկություն․ հարուստ ու առանց աղքատության գոյության ցանկություն։

Քաղաքացիաիրավական պարտավորություն հասկացությունը և կողմերը

Քաղաքացիաիրավական պարտավորությունն իրավահարաբերություն է, որի մեկ կողմը պարտավոր է մյուս կողմի օգտին կատարել որոշակի գործողություն, այն է՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնապահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը։ Պարտավորությունները լինում են երկու տեսակի՝ պայմանագրային և արտապայմանագրային։ Կնքված պայմանագիրը իրավական փաստ է, որը առաջացնում է պարտավորություն։ Պարտավորության կողմերն են պարտատերը և պարտապանը։ Իրավազոր կողմին անվանում են պարտատեր, իսկ նրան պատկանող իրավունքը՝ պահանջի իրավունք։ Իսկ պարտապանի կրած պարտականությունը՝ պարտք։

Պարտավորությունը կատարվում է պարտատիրոջ և պարտապանի կողմից պարտավորության բովանդակությունը կազմող իրավունքների ու պարտականությունների իրացմամբ։ Պարտապանը պարտավոր է կատարել պարտավորության բովանդակությունը կազմող գործողությունը։ Պայմանագրային պարտավորությունն իրականում չկատարելու դեպքում կարող է բարձրացվել հարկադիր կատարման հարցը։ Իրական կատարումն ապահովող հատուկ միջոցներից է պարտավորությունը կատարելուց միակողմ հրաժարվելու անթույլատրելիությունը։