Միսաք Մեծարենցի փաթեթը

  • Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

  • Միսաք Մեծարենցի թալիսմանը նրա մոր կողմից

Սա իմ կատարած հետազոտական աշխատանքն է: Նյութի հղումը՝ Այստեղ:

Մեծարենցի թալիսմանը նրա մոր կողմից

Ասում են, որ երբ Մեծարենցը անկողնային ծանր հիվանդ է եղել, մայրը նրան մի թալիսման է նվիրել՝ մատանի, որը ստիպում էր մորը հավատալ, որ այն կարող է փրկել որդու կյանքը: Իսկ ի՞նչն էր Մեծարենցի հիվանդության պատճառը և ի՞նչ թալիսման էր մայրը փոխանցել նրան…

Մի անգամ, մի խումբ տղաներ Միսաք Մեծարենցին շփոթելով ուրիշ մեկի հետ, թիկունքից դանակահարում են: Մեծարենցի հիանդության պատճառը դառնում է այդ դանակահարությունը: 1905 թ.-ին նրա առողջությունը կտրուկ վատանում է, բժիշկներն էլ թոքախտ են հայտնաբերում, խորհուրդ տալով կիսատ թողնել ուսումը։ Կյանքի վերջին տարիների ընթացքում միակ ու անդավաճան ընկերը դարձավ նրա մայրը, ով հավատում էր, որ որդին լավանալու է: Նա որպես թալիսման Մեծարենցին մի ոսկե մատանի է նվիրում, որը պատրաստված էր ագաթ քարից: Մատանու վրա գրված էր. «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»: Մեծարենցի մայրը հավատում էր, որ իր հզոր սերն ու հավատը փրկելու է որդուն: Սակայն, մի օր նկատեց, որ մատանու քարը ճաքել է: Այդ պահից մայրը կորցրեց հավատը: 1908 թվականի հունիսի 21-ին, գիշերը Միսաք Մեծարենցը մահացավ: Իսկ թալիսման-մատանին մինչ այսօր պահվում է թանգարանում:

«Միսաք Մեծարենց»

Վերնագիր՝ Միսաք Մեծարենց

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 29.11.2021 ▪ 05.12.2021

Նպատակ՝ Ծանոթանալ Միսաք Մեծարենցի ստեղծագործություններին և ուսումնասիրել նրա կյանքը: Ստեղծել «Միսաք Մեծարենց» նոր ուսումնական փաթեթ, որի հեղինակը կլինեմ ես: Այնտեղ տեղադրված կլինեն իմ կատարած ձայնագրությունները (Միսաք Մեծարենցից):

Ընթացք՝ Համացանցի միջոցով ձեռք բերել համապատասխան տեղեկություններ Միսաք Մեծարենցի մասին, ընտրել բանաստեղծություններ ու ձայնագրվել: Մշակել, հրապարակել բլոգում:

Արդյունք՝ Իսկ նախագծի ամփոփումը կտեղադրվի իմ բլոգում:

Աղբյուրներ՝ Բանաստեղծություններ, Մեծարենցի մասին:

Միսաք Մեծարենց

Վերադարձի երգ

Կսկիծ կայ սրտիս մէջը վիրաւոր
Զոր արեւին լո՜յսն անգամ չի բուԺեր.
Խորունկ ու ցաւոտ մորմոքում մը որ՝
Ա՜հ, պիտի լայննա՜յ երբ իջնէ գիշեր։

Կը հիւծին ցոլքերն յոյսին հեռաւոր,
Խարոյկի մը պէս՝ որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը յուզէ զիս տեսիլք մ’աղուոր՝
Զոր ինձ կը բերեն անցեալին յուշեր։

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուԺեր
Կը բերէ յանկարծ հոգւոյս սիրավէր.
Կեանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր։

Փուշեր նետուեցան օրէ օր վէրքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր.
Բայց սիրոյ յոյս մը կ’արեւէ հոգիս։

Փունջերը

Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն՝
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեխ շրջապատին:

Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սըփռել կ’ուղարկեմ.
Փունջեր՝ ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:

ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նուիրեցիր.
Ըզգացի թէ տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:

Խանդաղատանք մը յորդեցաւ
Իմ նըւաղկոտ լանջքիս տակ, ուր
Դողաց սիրոյ սարսուռն անցաւ՝
Ու թովանքը համբոյրին հուր:

Եւ ըղձակաթ իմ հէգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրն արծարծուն,
Ու մետաքսէ ուղի մը զիս
Սէր-Ծաղիկին տարաւ ածուն:

Հոն ժըպտեցաւ կեանքը ինծի,
Հըմայքներու հոյլովն անցաւ,
Եւ ուրուական մը կասկածի
Անոր մօտէն երբեք չանցաւ:

ԱՆԱՆՈՒՆ

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։


Միսաք Մեծարենց | Գրականություն | 16.11.2021

Մեծարենցը ծնվել է 1886 թվականի հունվարին, Բինկյան (Բինկա) գյուղում: Բանաստեղծի ամբողջական անունն էր Միսաք Մեծատուրեան: Սովորել է Մեսրոպյան և Կեդրոնական վարժարաններում: 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Սեբաստիա (Սվազ) քաղաք, որտեղ Միսաք Մեծարենցը սկզբնապես սովորում է Արամյան վարժարանում: Միսաք Մեծարենցը արևմտահայ բանաստեղծ էր: Թոքախտը եղավ նրա մահվան պատճառը: Մահացավ հուլիսի 5-ին, 22 տարեկանում:

Միսաք Մեծարենց «Սիրերգ»

Հաշիշով —

օծուն — օծումով՝ շնորհքներով համակված

բալասան — սփոփանք

դիս — դիակ

ցնծագին — ուրախագին

  • Միսաք Մեծարենց: Վավերագրական ֆիլմ:

Միսաք Մեծարենց. Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։