Զգում եմ, թե որքան ուրախ է լինելու

Անհամբեր սպասում եմ, թե երբ է ավարտվելու տարին, քանի որ ըստ իս՝ Ամանորից հրաշալի երևույթ երևի թե չկա աշխարհում։ Այն առանձնանում է բոլոր տոներից իր յուրահատուկ գեղեցկությամբ, քանի որ կարողանում է մարդկանց անսահման երջանկացնել, մարդկանց հնարավորություն է տալիս այցելելու իրենց հին ու նոր, հեռու կամ մոտիկ ծանոթներին, բարեկամներին կամ ընկերներին։ Բոլորի տրամադրությունը տոնական է այդ օրերին ու բոլորը միայն լավն են խոսում, շնորհավորում ու դրական բարեմաղթանքներ են ասում իրենց հարազատներին։ Ըստ իս՝ Ամանորը շատ կարևոր տոն է, քանի որ նշվելով տարվա վերջում՝ մարդկանց ստիպում է ժպտալ ու տարին ուրախ դիմավորել։ Զգում եմ, թե որքան ուրախ է լինելու, թե որքան հրաշալի է անցնելու այս Ամանորը, քանի որ այս տարին ինձ համար կյանքիս ամենամեծ ձեռքբերումներով և հաջողություններով լի տարին էր, և նոր տարին կդիմավորեմ՝ ինձ հետ տանելով ինձ հետ ունեցած երջանկությունս՝ այն օրերը, որոնք ամենաանմոռացն են ինձ համար, այն պահերը, որ ինձ աշխարհում ամենաերջանիկն ու ամենահաջողակն եմ զգացել․․․ես զգում եմ, թե որքան ուրախ է լինելու։

Թողնել մեկնաբանություն