Ազգային շահեր

1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

«Ազգային շահ» հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։ Այն գիտական շրջանառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում։

2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխարհաքաղաքական բնութագրիչներին (պարամետրերին) և ռեսուրսային հնարավարություններին համապատասխան։ Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում երկրի տնտեսական զարգացման մակարդակը, նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը, ազգային ավանդույթները, այլ գործոններ։

3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․

Ազգային շահերը, բնականաբար, տարբերվում են իրենց նշանակությամբ։ Այսպես՝ դրանք կարող են լինել՝ կենսականորեն կարևոր (կամ գլխավոր) և երկրորդական, երկարատև և ժամանակավոր։ Գլխավոր, մշտական ազգային շահերը որոշվում են կարևորագույն աշխարհաքաղաքական բնութագրիչներով․ դրանք են՝ տվյալ պետության տեղն ու դերը միջպետական հարաբերությունների համակարգում, նրա վարկանիշը, ռազմական հզորությունը, իր ինքնիշխանությունը պաշտպանելու և դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու կարողությունները և այլն։

Թողնել մեկնաբանություն