Միջազգային իրավունք

1․ Ի՞նչ հատկանիշներով են տարբերվում ազգային և միջազգային իրավունքը։
2․ Ներկայացրե՛ք միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները։

Միջազգային քաղաքական պատասխանատվությունը հարկադրական միջոցների կիրառումն է իրավախախտ պետության նկատմամբ։ Դրա ամենատարածված ձևերն են՝ ռետորսիան, ռեպրեսալիան, սատիսֆակցիան և ռեստորացիան։

Միջազգային նյութական պատասխանատվությունը վրա է հասնում պետության կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտման հետևանքով, որոնք կապված են նյութական վնասների պատճառման հետ։ Դրա տեսակներն են՝ ռեպարացիան, ռեստիտուցիան, սուբստիտուցիան։

3․ Թվարկե՛ք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները /բլոգային աշխատանք/

Միջազգային իրավունքն իրավական նորմերի համակարգ է, որը ստեղծվում է պետությունների կողմից իրենց կամաարտահայտության համաձայնեցման միջոցով և կարգավորում է պետությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները։ Միջազգային իրավունքի սկզբունքները միջպետական իրավունքի ելակետային, ղեկավար նշանակության կանոններն են, որոնցում խտացված կերպով արտահայտված է միջազգային իրավունքի հիմնական բովանդակությունը։ Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքները ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ։ Սկզբունքներն են․

  • ինքնիշխան հավասարության
  • պետությունների ներքին գործերին չմիջամտելու
  • ուժի և ուժի սպառնալիքի կիրառման
  • վեճերի խաղաղ լուծման
  • միջազգային իրավունքից բխող պարտավորությունների բարեխիղճ կատարման
  • տարածքային ամբողջականության
  • իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման
  • համագործակցության
  • մարդու իրավունքների հարգման
  • սահմանների անխախտելիության և այլն

Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները

1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Պետության արտաքին քաղաքականությունը նրա համապատասխան մարմինների նպատակային գործունեությունն է՝ ուղղված միջազգային (արտաքին) հարաբերությունների ոլորտում պետության առջև դրված խնդիրների նվաճմանը։ Պետության արտաքին քաղաքականությունը պետք է ելնի ազգային անվտանգության որոշակի հայեցակարգից։ Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակներից են բարիդրացիականությունը և փոխշահավետությունը։ Դա ընդգծում է մեր արտաքին քաղաքականության խաղաղ բնույթը։

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Պետության արտաքին գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք ուղղված են երկրի արտաքին խնդիրների և շահերի լուծմանը։ Դրանց նպատակն է այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատումը, դրանց զարգացումը և երկրի պաշտպանությունը։ Արտաքին գործառույթները շատ կապված են ներքինների հետ, քանի որ դրանք փոխադարձաբար լրացնում են իրար։

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

1. Մեր հանրապետությունում գործող ի՞նչ կուսակցություններ գիտեք: Ուսումնասիրե՛ք ԱԺ-ում մանդատ ունեցող կուսակցությունների ծրագրերը և ներկայացրեք, ձեր կարծիքով, կարևոր հիմնադրույթները:

Ներկայումս Հայաստանում գործում են մի քանի տասնյակ քաղաքական կուսակցություններ։ 1990-ական թվականներից ավանդական կուսակցություններից բացի, հանրապետությունում գրանցվեցին նաև բազմաթիվ այլ կուսակցություններ և հասարակական-քաղաքական կազմակերպություններ։ ՀՀ-ում այս պահին գործող կուսակցություններից են՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան» կուսակցությունները և այլն։

2. Ի՞նչ է քաղաքական գիտակցությունը, ինչո՞վ է այն կարևոր քաղաքական համակարգում:

Քաղաքական գիտակցությունը արտացոլում է քաղաքական իրականությունը քաղաքական գիտելիքների, քաղաքականության նկատմամբ վերաբերմունքի, արժեքային կողմնորոշումների ձևերով և կարգավորում է մարդկանց և նրանց խմբերի վարքագիծը քաղաքական իրադրություններում։ Քաղաքական համակարգում գիտակցության դերը պայմանավորված է դրա կատարած գործառույթներով։ Քաղաքական գիտակցությունը կատարում է ճանաչողական, գնահատող և կարգավորիչ գործառույթներ։ Ճանաչողական գործառույթն այն է, որ անհատը գիտակցության միջոցով ճանաչում է քաղաքական երևույթները և արդյունքում ձեռք են բերում որոշակի քաղաքական գիտելիքներ։ Գնահատող գործառույթ․ գնահատումը որոշակի հուզական վերաբերմունք է քաղաքական կյանքի տարբեր կողմերի և երևույթների նկատմամբ՝ հիմնված կենսափորձի վրա։ Մարդն ունենալով որոշակի քաղաքական դիրքորոշումներ և արժեքային կողմնորոշում՝ գործում է դրանց համապատասխան։ Այն համարվում է քաղաքական գիտակցության կատարած կարգավորիչ գործառույթը։

3. Ինչպիսին է ձեր քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը /բլոգային աշխատանք/.

Իհարկե, ես պատկանում եմ առաջին տեսակին և կատարում եմ ճանաչողական քաղաքական գործառույթ (անհատը գիտակցության միջոցով ճանաչում է քաղաքական երևույթները և արդյունքում ձեռք են բերում որոշակի քաղաքական գիտելիքներ)։

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

1․ Ո՞րն է իշխանությունների բաժանման սկզբունքի նպատակը։

Իշխանությունների բաժանման գլխավոր նպատակներից են ազատության և օրինակության ապահովումը, իշխանության չարաշահումների բացառումը։ Դրանց կենսագործման համար անհրաժեշտ է կիրառել հետևյալ պահանջները․ Պետական իշխանությունն անհրաժեշտ է բաժանել երեք ճյուղի՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններ։ Պետական իշխանության երեք թևերը ներկայացնող մարմինները պետք է լինեն միմյանցից հարաբերականորեն անկախ և ինքնուրույն։ Իշխանության երեք ճյուղերից յուրաքանչյուրն էլ իր լիազորություններն ունի Սահմանադրության մեջ, որոնք իրականացնում է ինքնուրույն։

2․ Ինչպիսի՞ կառավարման մոդել ունի ՀՀ-ը, իշխանության ո՞ր ճյուղն ունի ավելի բարձր կառավարում այսօր /բլոգային աշխատանք/․

Իշխանությունների բաժանման սկզբունքը կենսագործելու ընթացքում հնարավոր են դրանց անհավասարակշիռ տարանջատումը, հակակշիռների և զսպիչների ոչ արդյունավետ համակարգը և վերջապես ճյուղերից մեկի իրական գերակայությունը մյուսների նկատմամբ։ Օրինակ՝ նախագահն իրեն բնորոշ լիազորությունների արդյունքում և գործող նախագահի անձնական հատկությունների շնորհիվ կարող է գերակշռել մնացած իշխանությունների նկատմամբ։

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգը պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են՝ մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունը և թափանցիկությունը և արհեստավարժությունը։ Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։

2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետական մարմինները բազմազան են։ Պետական մարմինները կարելի է բաժանել երեք խմբի՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Պետական մարմինների համակարգում յուրահատուկ դեր է խաղում նախագահը։ Նա՝ որպես պաշտոնատար անձ, դուրս է բոլոր երեք տեսակի մարմինների շրջանակից ու գործում է անկախ։ Պետական մարմինները լինում են կոլեգիալ և միանձնյա։ Դրանք նաև բաժանվում են կենտրոնական ու տեղական մարմինների։

3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /բլոգային աշխատանք/․

Հակաժողովրդավարական ռեժիմն այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն։ Ժողովրդավարական արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական։ Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերը։

Պետության դերը հասարակության մեջ

1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Առաքելություն նշանակում է հասարակական և այլ հանձնարարություն, խնդիր, որի կատարման համար գոյություն ունի ինչ-որ մեկը։ Պետության առաքելություն ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել է կամ գոյություն ունի պետությունը։ Ուստի պետության սոցիալական առաքելությունը, արժեքը հենց նրանում է, որ այն կարգավորում և կառավարում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը։

2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտում են պետության հասարակական առաքելությունը ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին։ Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը։

Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։

Պետական կառավարման ձևը ցույց է տալիս պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխգործությունը միմյանց միջև և բնակչության հետ, բնակչության մասնակցության աստիճանը պետական մարմինների ձևավորմանը։ Պետական կառավարման ձևերն են․

Միապետություններում․ Անսահմանափակ՝ հին արևելյան միահեծանություն, ուշ միջնադարյան բացարձակ միապետություն։ Եվ սահմանափակ՝ վաղ ավատական մասնատված, դասային ներկայացուցչական, դուալիստական և խորհրդարանական։

Հանրապետություններում․ Հին և միջին դարեր՝ ժողովրդավարական, արիստոկրատական, միջնադարյան քաղաք-պետություններ։ Եվ արդի հանրապետություններ՝ խորհրդարանական, նախագահական, խառը կառավարման և սոցիալիստական։

Սրանք ամբողջը միապետությունների և հանրապետությունների կառավարման ձևերն են։ ՀՀ-ում որպես ներկայիս կառավարման ձև գործում են խորհրդարանական, նախագահական, խառը կառավարման և սոցիալիստական ձևերը։

2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը /բլոգային աշխատանք/․

Պետական կառուցվածքի ձևը բնութագրում է պետական իշխանության տարածքային կազմակերպումը, պետության ներքին բաժանումը մասերի, պետության և նրա բաղկացուցիչ մասերի փոխհարաբերության բնույթը։ Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են պարզ՝ միասնական, և բարդ՝ դաշնային։

Միասնական պետությունն ամբողջական, կենտրոնացված պետություն է, որի տարածքը բաժանված է պետական կազմավորման կարգավիճակ չունեցող և ինքնիշխան իրավունքներով չօժտված վարչատարածքային միավորների։ Դաշնային պետությունը բարդ միութենական պետություն է, որի մասերը ինքնիշխանությամբ օժտված պետություններ կամ պետական կարգավորումներ են։ Մեր հանրապետությունը պատկանում է առաջին ձևին։

Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

1․ Ձեր կարծիքով՝ ո՞րն է պետական հարկադրանքի կիրառման նպատակը։

Պետական հարկադրանքը լիազորված պետական մարմինների ու պաշտոնատար անձանց՝ օրենքներով նախատեսված հոգեբանական, նյութական, ֆիզիկական ներգործությունն է անհատի և մարդկանց խմբերի նկատմամբ։ Իշխանությունը հասարակության անհրաժեշտ տարրն է։ Հասարակությանը անհրաժեշտ է իշխանություն, քանի որ այն կառավարում ու կանոնակարգում է հասարակությունը։ Ըստ իս՝ պետական հարկադրանքի կիրառման նպատակը հավասարությունը, օրենքն ու կանոնները պահպանելն է։ Եթե չլիներ պետական հարկադրանքը մարդիկ չէին ենթարկվի օրենքներին ու կխախտեին դրանք։

2․ Մեկնաբանե՛ք համոզումը՝ որպես պետական իշխանության իրականացման եղանակ /բլոգային աշխատանք/․

Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

1․ Որո՞նք են պետության հատկանիշները։

Պետությունը հասարակական հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավունքի նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ։ Պետության հատկանիշներն են՝

  • Բնակչության և իշխանության բաժանումը վարչատարածքային սկզբունքով։
  • Պետությունը միայն կառավարությամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է՝ հանրային իշխանություն։
  • Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով։
  • Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ։

2․ Ինչպե՞ս է պետությունը կարգավորում հասարակական կյանքը։

3․ Որո՞նք են պետական իշխանության հատկանիշները։

Պետական իշխանությունը պետության ընդունակությունն է ազդել մարդկանց վարքագծի վրա և նրանց ենթարկել իր կամքին։ Պետական իշխանության հատկանիշներն են՝

  • Պետական իշխանությունը համընդհանուր, համապարտադիր և ինքնիշխան է։
  • Պետական իշխանությունը հանրային իշխանություն է։
  • Պետական իշխանությունն իրականացվում է համոզման և հարկադրանքի եղանակներով։
  • Պետական իշխանությունը պետք է լինի լեգիտիմ (օրինական)։

4․ Որո՞նք են պետության ինքնիշխան իրավունքները /բլոգային աշխատանք/

Պետության ինքնիշխանությունը դրսևորվում է նրա իրավունքներում, որոնք իրականացնում են պետության մարմինները։ Այդ իրավունքներն են՝ օրենքներ հրապարակելու իրավունքը, պետության խորհրդանիշները որոշելու իրավունքը, դրամական միավոր ունենալու իրավունքը, հարկեր սահմանելու իրավունքը, պատերազմի և խաղաղության իրավունքը, դիվանագիտական ներկայացուցչության իրավունքը, միջպետական միությունների մեջ միավորվելու իրավունքը և այլն։

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

1․ Ի՞նչ է ուսումնասիրում քաղաքագիտությունը։

Քաղաքագիտությունը ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների հետ։ Նաև ուսումնասիրում է պետության վարած քաղաքականությունը:

2․ Բացատրե՛ք «քաղաքականություն» և «քաղաքագիտություն» տերմինները։

«Քաղաքականություն» հասկացությունն ամենապարզ մեկնաբանությամբ նշանակում է պետության կառավարման արվեստ, այսինքն՝ պետության ներքին և արտաքին նպատակների իրականացման եղանակ։ Քաղաքականությունը գործունեություն է՝ ուղղված հասարակական կյանքի կառավարմանը ու կարգավորմանը։

Քաղաքականությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։

3․ Ներկայացրե՛ք քաղաքական համակարգի բաղադրատարրերը /բլոգային աշխատանք/

Քաղաքական համակարգը գործող կառուցակարգ է, որի միջոցով լուծվում են քաղաքական կառավարման հիմնախնդիրները, ընդունվում են քաղաքական որոշումներ։ Քաղաքական համակարգի բաղադրատարրերն են՝ քաղաքական հարաբերությունները, քաղաքական կազմակերպությունը, քաղաքական համակարգի կարգավորիչ նորմերը, քաղաքական գաղափարախոսությունները։