Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։

Պետության կառուցակարգը պետական մարմինների, կազմակերպությունների և հիմնարկությունների համակարգ է, որի միջոցով իրականացվում են պետական իշխանությունը, պետության խնդիրներն ու գործառույթները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են՝ մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունը և թափանցիկությունը և արհեստավարժությունը։ Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։

2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։

Պետական մարմինները բազմազան են։ Պետական մարմինները կարելի է բաժանել երեք խմբի՝ օրենսդիր, գործադիր և դատական։ Պետական մարմինների համակարգում յուրահատուկ դեր է խաղում նախագահը։ Նա՝ որպես պաշտոնատար անձ, դուրս է բոլոր երեք տեսակի մարմինների շրջանակից ու գործում է անկախ։ Պետական մարմինները լինում են կոլեգիալ և միանձնյա։ Դրանք նաև բաժանվում են կենտրոնական ու տեղական մարմինների։

3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /բլոգային աշխատանք/․

Հակաժողովրդավարական ռեժիմն այս կամ այն տեսքով ձևավորվում է այնտեղ, որտեղ չկան բավարար չափով զարգացած քաղաքացիական հասարակություն և իրավական պետություն, իրավունքի և օրենքի գերակայություն։ Ժողովրդավարական արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական։ Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերը։

Թողնել մեկնաբանություն