Ազատագրական պայքարը Սյունիքում, Դավիթ բեկ

  • Զինված պայքարի սկիզբը Սյունիքում։ Դավիթ բեկ

Ստեփանոս Շահումյանը Սյունիքից Վրաստան մեկնեց խոչընդոտներ հաղթահարելու ու վրաց ազատագրական ուժերի հետ կապ հաստատելու համար։ Հենց նրա խնդրանքով է, որ վրաց բանակի հայ զինվորները Դավիթ բեկի հետ գնացին Սյունիք (1722 թվականին)։ Նրանք հաստատվեցին Շինուհայրում։ Դավիթ բեկը ստեղծեց ռազմական խորհուրդ։ Առաջին հաղթական մարտը տեղի ունեցավ շևանշիր ցեղի դեմ՝ 1722 թվականի աշնանը։ Մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը նույնպես շատ կարևոր էր։ Նա դավաճանեց հայերին, ու Դավիթ բեկը հրամայեց կտրել նրա գլուխը։ Իսկ նա գնաց բնակվելու Տաթևում։ Հայերի վրա հարձակվեցին նաև շրջակա մահմեդական տիրակալները, 1723 թվականին Չավնդուրի մոտ հայերին հաջողվեց հաղթանակ տանել վճռական ճակատամարտում։ Հայ զորքերը գրավեցին նաև Զևայի անառիկ բերդը։ Իսկ հաջորդը Որոտան բերդը գրավեցին։

  • Սյունիքի հայկական իշխանությունը

Դավիթ բեկի շուրջ մեկ տարվա հաղթական պայքարից հետո Սյունիքն ազատագրվեց։ Այնտեղ ստեղծվեց հայկական իշխանություն՝ Դավիթ բեկի գլխավորությամբ։ Կենտրոնատեղին դարձավ Հալիձորի բերդը։ 1724 թվականին պարսից շահը ճանաչեց այն ու Դավիթ բեկի հետ դաշինք կնքեց։ Նույնիսկ երբ թուրքական բանակի առաջխաղացում սկսվեց, շահը հրամայեց պարսիկ կառավարիչներին ռազմական օգնություն ցուցաբերել հայերին։ Թուրքական զորքերը Երևանի գրավումից հետո շարժվում են դեպի Սյունիք և Ատրպատական։ Նրանք փորձում են գրավել Սյունիքը։ Այսպիսով, թշնամուն հաջողվում է գրավել մի շարք հայկական բնակավայրեր։ Դավիթ բեկն ամրացավ Հալիձորի բերդում, իսկ 1727 թվականին թուրքերը պաշարեցին Հալիձորը։ Հայերին հաջողվում է հետ մղել թշնամու զորքերը։ Նրանցից շատերը նույնիսկ մագլցում էին ամրոցի պարիսպները։ Հայերը որոշում են անսպասելի հակահարձակում կազմակերպել։ Հարձակումը գլխավորող Մխիթարն ու Ավետիսը դիմում են հայ զինվորներին․ «Արիացե՛ք, մի՛ երկնչեք․ հետևեցե՛ք մեզ։ Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»։ Հայերի անսպասելի հարձակումից հետո թշնամին խուճապահար փախուստի է դիմում։ Թուրքերն ունեցան 13 000 զոհ։ Հայերը գնացին Մեղրիի ուղղությամբ ու Մեղրին ազատագրվեց։ 1728 թվականին մահացավ Դավիթ բեկը, և հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետին։

Գրաբարյան հատվածների փոխադրում | 07․10․2022

  1. Փոխադրե´ք գրաբարյան հատվածները:
  2. Ձայնագրեք ձեզ դուր եկած հատվածները:

Յայնժամ վարեցաւ Յիսուս յանապատ ի հոգւոյն՝ փորձել ի սատանայէ: 2 Եւ պահեալ զքառասուն տիւ եւ զքառասուն գիշեր՝ ապա քաղցեաւ: 3 Եւ մատուցեալ փորձիչն՝ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ ասա զի քարինքս այսոքիկ հաց լինիցին: 4 Նա պատասխանի ետ եւ ասէ. Գրեալ է՝ թէ ոչ հացիւ միայն կեցցէ մարդ, այլ ամենայն բանիւ որ ելանէ ի բերանոյ Աստուծոյ:

Այն ժամանակ Հիսուսի հոգին անապատում էր, ու սատանան փորձում էր նրան։ Եվ պահեց քառասուն օր ու քառասուն գիշեր, ապա սովածացավ։ Մոտեցավ փորձիչն ու ասաց․

-Եթե դու Աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց դառնան։

Նա պատասխանեց ու ասաց․

-Գրված է, որ մարդը միայն հացով չի ապրում, այլ այն խոսքերով, որ Աստծո բերանից է դուրս գալիս։

Յայնժամ առեալ ածէ զնա սատանայ ի քաղաքն սուրբ, եւ կացուցանէ զնա ի վերայ աշտարակի տաճարին, 6 եւ ասէ ցնա. Եթէ որդի ես Աստուծոյ՝ արկ զքեզ աստի ի վայր. զի գրեալ է՝ թէ հրեշտակաց իւրոց պատուիրեալ է վասն քո՝ եւ ի վերայ ձեռաց բարձցեն զքեզ, զի մի՛ երբէք հարցես զքարի զոտն քո:

Այն ժամանակ սատանան նրան վերցրեց ու տարավ սուրբ քաղաք, կանգնեցրեց աշտարակի տաճարի վրա ու ասաց նրան․

-Եթե դու Աստծո որդին ես, գցիր քեզ այստեղից։ Գրված է, որ իր հրեշտակներին պատվիրված է ձեռքերի վրա բարձրացնել քեզ, որ երբեք ոտքդ չդիպչի քարին։

Ասէ ցնա դարձեալ Յիսուս. Գրեալ է՝ թէ ո՛չ փորձեսցես զՏէր Աստուած քո:

Դարձյալ Հիսուսն ասաց․

-Գրված է, որ քո Աստծուն չպետք է փորձես։

Դարձեալ առնու ածէ զնա սատանայ ի լեառն մի բարձր յոյժ, եւ ցուցանէ նմա զամենայն թագաւորութիւնս աշխարհի, եւ զփառս նոցա, 9 եւ ասէ ցնա. Զայս ամենայն քեզ տաց՝ եթէ անկեալ երկիրպագանիցես ինձ:

Դարձյալ սատանան նրան տարավ մի լեռան բարձր գագաթ՝ ցույց տալով ամբողջ աշխարհի թագավորությունն ու փառքը։ Եվ նա ասաց․

-Այս ամենը քեզ կտամ, եթե ինձ երկրպագես։

Յայնժամ ասէ ցնա Յիսուս. Երթ յետս իմ սատանայ. զի գրեալ Տեառն Աստուծոյ քում երկիր պագցես, եւ զնա միայն պաշտեսցես: Ապա եթող զնա սատանայ. եւ ահա՝ հրեշտակք մատեան եւ պաշտէին զնա:

Այն ժամանակ Հիսուսն ասաց․

-Իմ հետևից արի։ Գրված է, որ միայն քո Աստծուն պետք է պաշտես ու երկրպագես։

Ապա սատանան թողեց ու հրեշտակները մոտեցան, երկրպագեցին նրան։

2. Լուարուք զի ասացաւ առաջնոցն. թէ մի՛ սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի դատաստանի:

Լսե՛ք, ասվել է առաջնորդներին, որ սպանություն չգործեն։ Այն մարդիկ, ովքեր կսպանեն, դատաստանի առջև պարտական կլինեն։

Այլ ես ասեմ եթէ ամենայն որ բարկանայ եղբաւր իւրում տարապարտուց, պարտաւոր լիցի դատաստանի: Եւ որ ասիցէ ցեղբայր իւր յիմար, պարտաւոր լիցի ատենի: Եւ որ ասիցէ ցեղբայր իւր մորոս, պարտաւոր լիցի ի գեհեն հրոյն: 23 Եթէ մատուցանիցես զպատարագ քո ի վերայ սեղանոյ, եւ անդ յիշիցես՝ եթէ եղբայր քո ունիցի ինչ խէթ զքէն, թող զպատարագն քո առաջի սեղանոյն. եւ երթ նախ հաշտեաց ընդ եղբաւր քում, եւ ապա եկեալ մատուսջիր զպատարագն քո:

Այլ ես ձեզ ասում եմ․ եթե անտեղի բարկանա եղբոր վրա, դատաստանի առջև պարտական կլինի։ Եվ եթե եղբորն ասի հիմար, պարտավոր կլինի նրան ատել։ Ու եթե եղբորն ասի խենթ, պարտավոր կլինի լինել դժոխքի կրակներում։ Եվ եթե պատարագ մատուցես քո սեղանի վրա ու հիշես, թե ինչ խիստ ես եղել քո եղբոր հետ, թող պատարագդ առաջին սեղանին։ Ու եթե հաշտվեցիր եղբորդ հետ, ապա մատուցիր քո պատարագը։

3. Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջնոցն. մի՛ երդնուցուս սուտ, բայց հատուսցես Տեառն զերդմունս քո:
Այլ ես ասեմ ձեզ՝ ամենեւին մի երդնուլ. մի՛ յերկինս՝ զի աթոռ է Աստուծոյ. եւ մի՛ յերկիր՝ զի պատուանդան է ոտից նորա. եւ մի՛ յԵրուսաղէմ՝ զի քաղաք է մեծի արքայի: Եւ մի՛ ի գլուխ քո երդնուցուս, զի ո՛չ կարես մազ մի սպիտակ առնել՝ կամ թուխ: Այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո, եւ ոչն՝ ո՛չ. զի աւելին քան զայն ի չարէն է:

Դարձյալ լսել եք, թե ինչ են ասել նախկինում։ Սուտ երդում մի՛ տվեք, բայց դու կհատուցես տիրոջդ երդման փոխարեն։

Այլ ես ասում եմ ձեզ՝ մի երդվե՛ք, երկինքն Աստծո աթոռն է ․․․․․․, որովհետև Աստծո ոտքի հենարանն է, ու մի՛ երդվեք Երուսաղեմով, այն մեծ արքայի քաղաքն է։ Ու մի՛ երդվի քո գլխով, որովհետև չես կարող ո՛չ սպիտակ, ո՛չ էլ սև մազ աճեցնել։ Ձեր խոսքը պետք է լինի, այոն՝ այո, ոչը՝ ոչ։

4. Կարող եք նաև դուք հատվածներ ընտրել փոխադրության համար: Նոր Կտակարան