Ագաթա Քրիստի․ Հետազոտական աշխատանք

Ես որոշեցի ընտրել որևէ համաշխարհային գրող և կատարել մանրամասն հետազոտական աշխատանք նրա կյանքի, ստեղծագործությունների մասին։ Իհարկե ընտրեցի Ագաթա Քրիստիին, քանի որ նա իմ ամենասիրելի գրողն է դարձել վերջին ժամանակահատվածում, իսկ նրա ստեղծագործությունները՝ ինձ համար ամենահետաքրքիրն ու գրավողը։ Ագաթա Քրիստիից կարդացել եմ երկու ստեղծագործություն՝ «Էնդհաուզի առեղծվածը» և «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ Ես շատ եմ սիրում ընթերցել, կարդում եմ տարբեր ժանրերի գրքեր, սակայն Ագաթա Քրիստի կարդալուց հետո այն դարձավ իմ ամենասիրելին։ Ինձ միանգամից գրավեց իր ստեղծագործական ոճը, ժանրը, որով ստեղծագործում է, պատմություններում անսպասելի ու շաա՛տ զարմանալի իրադարձությունները և իհարկե երևակայությունը նրա պատմվածքներում։ Ես գրել եմ մանրամասն ու շատ անկեղծ, թե ինչու է հենց նա իմ ամենասիրելի գրողը, խոսել եմ նրա ոճի, ստեղծագործությունների մասին։ Հղումը՝ այստեղ։

Իսկ այժմ խոսեմ Ագաթա Քրիստիի կենսագրության մասին․ Ագաթա Քրիստին ծնվել է սեպտեմբերի 15-ին, 1890 թվականին՝ Մեծ Բրիտանիայում։ Ընտանիքում բացի նրանից կար նաև երկու երեխա՝ իր քույրն ու եղբայրը։ Նա սկսել է ստեղծագործել՝ ընդնօրինակելով քրոջը։ Իր պատմվածքներից մեկում որպես նախաբան գրել էր․ «Նվիրվում է Փանքիին՝ ավանդական դետեկտիվ պատմությունների սիրահարին, որոնցում հետաքննվում են սպանություններ, իսկ կասկածը հերթով ընկնում է բոլորի վրա»։ 16 տարեկանում նրան տանում են գիշերօթիկ դպրոց։ Շուտով Ագաթան սիրահարվում է մի օդաչուի՝ Արչիբալդ Քրիստիին։ Նա ծառայում էր բանակում, իսկ մինչ այդ Ագաթան աշխատում էր Կարմիր խաչի հոսպիտալում, որից հետո էլ դեղատանը։ Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ ու բանաստեղծություններ։ Բացի գրող լինելուց՝ նաև օդաչու էր, կարողանում էր մեքենա վարել, զբաղվում էր ձիավարությամբ և ջրային սպորտով։ Ագաթան մահացել է 1976 թվականին՝ 85 տարեկանում։ Նրա մահից երկու տարի անց մահանում է Արչիբալդ Քրիստին՝ իր ամուսինը։

1926 թվականին նրա ամուսինը հայտարարում է, որ ցանկանում է կնոջից բաժանվել, քանի որ սիրահարված էր մեկ այլ կնոջ։ Արչիբալդի հետ ընտանեկան վեճերից հետո 1926 թվականի դեկտեմբերի 3-ին Ագաթան հեռանում է իր տնից՝ թողնելով նաև երեխային։ Հեռանալով՝ թողել է մի գրություն, որտեղ ասվում էր, որ նա գնում է Յորքշիր։ Այդ ժամանակ Ագաթան շատ երկրպագուներ ուներ ու սիրված էր բոլորի կողմից, ուստի մեծ աղմուկ բարձրացավ հասարակության մեջ։ 11 օր շարունակ նրա գտնվելու վայրն անհայտ էր։ Որից հետո հայտնաբերել են Ագաթայի մեքենան, մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 14-ին նաև նրան վերջապես գտել են։ Պարզվեց, որ նա ուրիշ անվան տակ գրանցվել էր հյուրանոցում ու այդքան ժամանակ այդտեղ էր գիշերում։

Մինչ այսօր շատերս ընթերցում ենք նրա վեպերը, ստեղծագործությունները։ Ի միջի այլոց, 2013 թվականի նոյեմբերի 6-ին Ագաթա Քրիստիի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» վեպն համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպ։ Ես նույնպես՝ Քրիստիին համարում եմ բոլոր ժամանակների լագավույն գրող, քանի որ իր ոճն ինձ շաա՛տ է դուր գալիս։ Այնքան եմ սիրում նրան ու իր գրած վեպերը, որ պատրաստ եմ ընթերցել դրանք բոլորը՝ նույնիսկ մի քանի անգամ։

Իմ կատարած վերլուծությունները Ագաթա Քրիստիից․

Ագաթա Քրիստի․ գրքերի ընդհանուր վերլուծություն

«Էնդհաուզի առեղծվածը»

«Ռոջեր Էքրոյդի սպանությունը»

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան, cultureoeuvre, Ագաթա Քրիստի «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրք:

Ագաթա Քրիստի․ Ռոջեր Էքրոյդի սպանությունը

Ագաթա Քրիստիի ու իր ստեղծագործությունների մասին վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ ինձ գլխավորապես դուր է գալիս իր ոճն ու ընտրած ժանրը, ուստի շատ չեմ պատմի այլևս այդ մասին։ Այս անգամ կփորձեմ խոսել հենց վեպի՝ սյուժեի, կերպարների, իրադարձությունների, ավարտի և երևակայական լինելու մասին։ Այս վեպը համարվում է Ագաթայի լավագույն ստեղծագործություններից մեկը։ Այն 2013 թվականի նոյեմբերի 6-ին համարվեց բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ վեպը։ Գիրքը գրված էր այնպես, ինչպես հեղինակի բոլոր ստեղծագործություններն են՝ իր նույն ոճով ու իրադարձությունների նույն զարգացմամբ։ Այնքա՛ն հետաքրքիր էր, որ մի քանի օրում ավարտել եմ։ Ողջ ընթացքում ինձ հետաքրքրեց բժիշկ Շեփարդի քրոջ կերպարը։ Կարծես նա ստեղծված լիներ այն բանի համար, որ ընթերցողը գլխավորապես նրան կասկածեր որպես մարդասպան, քանի որ նա միշտ առաջինն էր տեղյակ լինում իրենց թաղամասում կատարվող դեպքերից։ Հենց ամենասկզբից ինձ շատ էր վախեցնում բժիշկ Շեփարդի կերպարը, ինձ դուր չէր գալիս նրա սառնությունն ու անտարբերությունը։ Ինձ համար իր կերպարը շատ տարօրինակ էր պատմվածքի սկզբից մինչև վերջ։ Ի միջի այլոց, հենց իր անունից էլ պատմվում է վեպը։ Նշեմ, որ ինձ համար պատմության ոչ մի հատվածը ձանձրալի չթվաց, ես այն շատ մեծ ոգևորությամբ էի ընթերցում և ձգտում էի շուտ ավարտել, որպեսզի իմանամ իրական հանցագործի անունը։ Դետեկտիվ պատմություններում նկատել եմ շատ կարևոր մի բան, որ կարդալիս ընթերցողն այնքան էլ ուշադիր չի լինում, թե ինչ է պատմում հեղինակը։ Շատ անգամներ, երբ ավարտում եմ դետեկտիվ ժանրի որևէ գիրք, ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ուշադիր չէի եղել այն նախադասությանը, որտեղ հեղինակը հուշում էր մարդասպանի ինքնությունը։ Վեպն ինձ շա՛տ տպավորեց, սկզբից մինչ վերջ կարդացի սիրով։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ այն, քանի որ իսկապես հետաքրքրիր է։

Ագաթա Քրիստի․ Էնդհաուզի առեղծվածը

«Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիից առաջին ստեղծագործությունն էր, որ ընթերցել եմ։ Ինձ այնքա՛ն գրավեց իր վեպերը, որ որոշեցի շարունակել ընթերցել նրա ստեղծագործություններից։ Վեպը դետեկտիվ ժանրով է գրված՝ ինչպես հեղինակի մնացած ստեղծագործությունները։ «Էնդհաուզի առեղծվածը» մի աղջկա մասին է, ով ապրում է Էնդհաուզում, վեպում Էրքյուլ Պուարոն փորձում է գտնել այն մարդուն, ով ցանկանում էր սպանել աղջկան։ Վեպն այնքա՛ն անսպասելի ավարտ է ունենում, որ մեզնից յուրաքանչյուրը պատկերացնել անգամ այն չի կարող։ Անկեղծ կասեմ, որ մտքովս երբեք նման վերջաբան չէր անցնի, քանի որ այն շատ անհավանական է ու երևակայական։ Այս գիրքը համարում եմ աշխարհում ամենահաջողվածը, քանի որ այն իսկապես կատարյալ էր ինձ համար։ Ըստ իս՝ հեղինակն ամենահետաքրքիր ժանրով է ստեղծագործում ու հենց դա է գլխավորապես գրավում ընթերցողին։ Համեմատաբար ավելի քիչ են այս ժանրով ստեղծագործողները, իսկ Ագաթա Քրիստին դրանցից մեկն է, ում ես համարում եմ լավագույններից։ Իր ոճը շատ է տարբերվում մնացած գրողներից, քանի որ ընթերցելու ընթացքում քեզ տրվում է հնարավորություն Էրքյուլ Պուարոյի հետ գտնել իրական հանցագործին։ Սակայն վստահեցնում եմ՝ շատ դժվար է բացահայտել սպանությունը՝ հատկապես առաջին անգամ ընթերցողների համար։ Ըստ իս՝ կերպարներներից յուրաքանչյուրն էլ ուներ իր անհրաժեշտությունը վեպում, քանի որ այնպես էր ստացվում, որ ընթերցելիս դու կասկածում ես բոլորին։ Սակայն ամենավերջում բացահայտվում է այնպիսի մեկը, ում չէիր կասկածի երբևէ։ Կարծում եմ՝ նրա վեպերում իրական հետաքրքրությունը հենց սա է, ինձ գլխավորապես դուր է գալիս իր վեպերի ավարտները։ Բոլորիդ խորհուրդ եմ տալիս այն ընթերցել, վստահ եմ՝ շատ դուր կգա, հատկապես, երբ առաջին անգամ եք ընթերցում Ագաթա Քրիստի։

Բոլոր ժամանակների լավագույն մեջբերումները

Spread love everywhere you go. Let no one ever come to you without leaving happier. -Mother Teresa

Սեր տարածիր ամենուր, ուր էլ որ գնաս։ Թող ոչ ոք երբեք չգա ձեզ մոտ առանց ավելի երջանիկ հեռանալու։ — Մայր Թերեզա

When you reach the end of your rope, tie a knot in it and hang on. -Franklin D. Roosevelt

Երբ հասնեք ձեր պարանի ծայրին, դրա մեջ մի հանգույց կապեք ու կախեք։ — Ֆրանկլին Դ․ Ռուզվելտ

Always remember that you are absolutely unique. Just like everyone else. -Margaret Mead

Միշտ հիշեք, որ դուք բացարձակապես յուրահատուկ եք։ Ճիշտ այնպես, ինչպես բոլորը։ — Մարգարետ Միդ

Don’t judge each day by the harvest you reap but by the seeds that you plant. -Robert Louis Stevenson

Մի դատեք ամեն օրը ձեր քաղած բերքից, այլ ձեր ցանած սերմերից։ — Ռոբերտ Լուի Սթիվենսոն

The future belongs to those who believe in the beauty of their dreams. -Eleanor Roosevelt

Ապագան պատկանում է նրանց, ովքեր հավատում են իրենց երազանքների գեղեցկությանը։ — Էլեանորա Ռուզվելտ

Tell me and I forget. Teach me and I remember. Involve me and I learn. -Benjamin Franklin

Ասա ինձ ու ես մոռանում եմ։ Սովորեցրու ինձ, ու ես հիշում եմ։ Ներգրավեք ինձ, ու ես կսովորեմ։ — Բենջամին Ֆրանկլին

The best and most beautiful things in the world cannot be seen or even touched — they must be felt with the heart. -Helen Keller

Աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ բաներին հնարավոր չէ տեսնել կամ նույնիսկ դիպչել, դրանք պետք է զգալ սրտով։ — Էլեն Քելլեր

It is during our darkest moments that we must focus to see the light. -Aristotle

Մեր ամենամութ պահերին է, որ պետք է կենտրոնանանք, որպեսզի տեսնենք լույսը։ — Արիստոտել

Whoever is happy will make others happy too. -Anne Frank

Ով երջանիկ է, կուրախացնի նաև ուրիշներին։ — Աննա Ֆրանկ

Do not go where the path may lead, go instead where there is no path and leave a trail. -Ralph Waldo Emerson

Մի՛ գնա այնտեղ, որտեղ քեզ կարող է տանել ճանապարհը, դրա փոխարեն գնա այնտեղ, որտեղ չկա ճանապարհ ու հետք թող։ — Ռալֆ Վալդո Էմերսոն

Սառցե մարդը: Հարուկի Մուրակամի

  1. Կարդացե´ք պատմվածքը:
  2. Գրավոր ներկայացրե´ք ձեր հիմնավորված վերաբերմունքը:

Ի տարբերություն Մուրակամիի այն երկու ստեղծագործությունների, որոնք մինչ այս կարդացել էի՝ «Սառցե մարդն» ինձ շատ դուր եկավ։ Պատմվածքի իրադարձությունները շատ հետաքրքիր էին, իսկ սյուժեն շատ պարզ էր, հեշտ էր կարդացվում։ Պատմվածքն ինձ հետաքրքրեց իր մի փոքր անհավանական, հեքիաթի նման սյուժեի ու հետաքրքիր ավարտի համար։ Ինձ շատ դուր եկան պատմվածքի երկու գլխավոր կերպարները, նրանց կյանքն ու կյանքի իրադարձությունները։ Հետաքրքրություն էր առաջացնում գլխավորապես Սառցե մարդը, նրա կերպարից, քանի որ այն շատ երևակայական էր ու այնքան էլ նման չէր սովորական մարդու։ Սակայն կարծում եմ, որ իր արտաքինի հետ կապված նկարագրությունները քիչ էին և բավական չէին, որ ընթերցողը կարողանա էլ ավելի պատկերավոր տեսնի կերպարին։ Մուրակամիի այն երկու ստեղծագործությունների վերլուծություններում բազմիցս նշել եմ, որ ինձ այնքան էլ չի գրավում հեղինակի գրական ոճը, սակայն այս պատմվածքն ընթերցելուց հետո կարծիքս փոխվեց թե՛ իր ոճի, թե՛ կերպարների ու իրադարձությունների անհրաժեշտության մասին։ Չնայած, կարծում եմ՝ այս պատմվածքն այնքան էլ նման չէ իր գրելաոճին, քանի որ արդեն ծանոթ եմ ու կասեմ, որ Մուրակամին ստեղծագործում է մի փոքր ավելի սարսափին ու ավելի անհավանական պատմություններին մոտ, քան սա էր։ Այն ընթերցելուց հետո փորձեցի Մուրակամիի գրելաոճը համեմատել որևէ այլ գրող ոճի հետ։ Ես այն մի փոքր նմանացրեցի Ագաթա Քրիստիի ժանրին ու որոշեցի համեմատությունն անցկացնել այդ երկու գրողների մեջ։ Նրանք երկուսն էլ գրում են սարսափին մոտ ու շատ անհավանական, երևակայական, որոնց երևի չենք էլ հանդիպի ներկայիս իրականությունում։ Սակայն ի տարբերություն Մուրակամիի, Ագաթա Քրիստիի ստեղծագործություններն այնքա՛ն են գրավում, որ չկարդալ ուղղակի չես կարողանա։ Իսկ Մուրակամիի պատմվածքներն ինձ այնքան էլ չեն գրավում, քանի որ լրիվ սարսափ ոճի մեջ են։ Նաև առանձնացրել եմ երկու հատված, որոնք ինձ շատ տպավորեցին։ «Նա սառն է, այո, սակայն նրա սառնությունը չի կարող խլել ուրիշի մարմնի ջերմությունը»։ «Երազները պատկանում են անցյալին, ոչ թե ապագային: Չպետք է թույլ տաս, որ դրանք կառավարեն քեզ. դո՛ւ պետք է դրանց կառավարես»:

3․ Դ´ուրս գրեք երեքական պատկերավորման միջոցներ՝ մակդիրներ, համեմատություններ, փոխաբերություններ:

մակդիրներ — սառցե մարդ, ծանր արտաշունչ, թրթռացող ձայն։

համեմատություններ — Նրա հայացքը սուր սառցալեզվակի պես ծակում էր ուղեղս: Հատկապես լուռ, խորաթափանց հայացքը և աչքերը, որ փայլում էին ինչպես սառցալեզվակները ձմռան առավոտին։ Ամեն ինչ պարզ է, ինչպես սառույցի խորության մեջ նայելիս: Նախասրահը կարծես լքված քաղաք լիներ, քանի որ բոլորը գնացել էին սահելու:

փոխաբերություններ —  Ի վերջո, քաջություն հավաքեցի, մոտեցա Սառցե մարդուն և սկսեցի խոսել նրա հետ: Նա մի ուշադիր հայացք նետեց ինձ վրա, ապա դանդաղ օրորեց գլուխը: Նրա բառերը կախվեցին օդում սպիտակ ամպի տեսքով` մանգայի կոմիքսի երկխոսության նման:

4․ Ո՞րն է ստեղծագործության գաղափարը:

Ազատագրական պայքարը XVIII դարի երկրորդ կեսին

  • Պայքարի գաղութահայ կենտրոնները

XVIII դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները։ Առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։ Հնդկաստանում հայերը հաստատվել էին XVI-XVII դարերում։ Նրանք զբաղվում էին վաճառականությամբ։ Հնդկաստանի շատ քաղաքներում կային հայկական շատ համայնքներ։ Անգլիական Արևելահնդկական ընկերությունը 1688 թվականին պայմանագիր է կնքում՝ հայերի դեմ մրցակցությունից խուսափելու և ազատ Հնդկաստան մուտք գործելու համար։ Անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալու հնդկական առևտրին։ Նրանք նպատակ ունեին տիրանալու ամբողջ Հնդկաստանին։ Հնդկահայ ազգային գործիչներից մեկը՝ Հովսեփ Էմինը, սկսեց գիտակցել հայրենիքի և բանակի նշանակությունն ու կարևորությունը։

  • Հովսեփ Էմին․ նրա գործունեությունը

Հովսեփ Էմինը ծնվել է 1726 թվականին, Պարսկաստանի Համադան քաղաքում, որտեղից ընտանիքի հետ տեղափոխվել է Կալկաթա։ Նա ծանոթ էր թե՛ պարսկա-թուրքական կռվից հայ ժողովրդի վիճակին, թե՛ Հնդկաստանում ստեղծված իրավիճակին՝ վաճառականների դժվարին կացությանը։ Նա որոշում է մեկնել Անգլիա ու սովորել ռազմական գործ, որից հետո էլ որոշի՝ ինչպես ձեռնարկել Հայաստանի ազատագրության հարցը։ 1751 թվականին ծառայության է մտնում բրիտանական մի նավում ու գնում Անգլիա։ Նա սովորում էր Վոլվիչի զինվորական ակադեմիայում և հմտանում ռազմական գործի մեջ։ 1759 թվականին Հայաստան է գալիս ու համոզվում, որ թուրքերի դեմ կարող է պայքարել միայն որևէ հարևան երկրի օգնությամբ։ Այդպիսի երկիր կարող էին լինել Ռուսաստանը կամ Վրաստանը։ Նա ներկայացնում է իր ծրագիրը Լոնդոնի ռուսական դեսպան Գոլիցինին ու հայտնում, որ ուզում է մեկնել Վրաստան։ Նա մտադիր էր վրաց թագավորի (Հերակլ II) հետ պայքարել թուրքերի դեմ։ Նրան միանում է Մովսես Բաղրամյանը։ Կամավորական ջոկատ է հավաքագրվում, նրանց միանում է նաև Վրաստանը։ Հովսեփ Էմինը կապեր է հաստատում փանահայր Հովհանի հետ։ Հերակլ II-ը զգուշանում էր թուրքերից, այդ իսկ պատճառով անընդհատ ձգձգում էր իր տված խոստումները։

Իրանական փոխառությունները հայերենում

Ես կատարել եմ փոքրիկ հետազոտական աշխատանք՝ Նայիրի բառարանի օգնությամբ, որտեղից դուրս եմ բերել շատ բառեր, որոնք հայերենում օգտագործում ենք, սակայն դրանք իրանական փոխառություններ են։ Հայերենում ավելի քան 1400 բառ համարվում է իրանական փոխառություն։ Դրանց մեծ մասը գրաբարում էր օգտագործվում։ Գրաբարի և միջին հայերենի միջոցով ժամանակակից հայերեն են անցել մոտ 530 բառ։ Այժմ մենք օգտագործում ենք այդ իրանական փոխառությունների մոտ 37%-ը։

Իրանական ծագման բառերի իմաստային բաշխման հիման վրալեզվաբան Գևորգ Ջահուկյանը իր «Հայոց լեզվի պատմություն» աշխատության մեջ անում է հետևյալ եզրակացությունը․ Կան դեպքեր, երբ իրանական փոխառությունների մեջ չկան համապատասխան ընդհանուր անվանումներ, սակայն շատ են այդ բառի տեսակները: Օրինակ՝ բացակայում է ամանի ընդհանուր անվանումը, սակայն դրա փոխարեն ասվում է դույլ, շիշ, բաժակ կամ տաշտ անվանումները։ Մեկ այլ օրինակ է ծաղիկը․ կան ծաղկի տեսակների իրանական ծագման բազմաթիվ տեսակներ՝ մանուշակ, հասմիկ, վարդ և այլն։ Հայկակական դիցաբանության մեջ աստվածների ու աստվածուհիների անունները նույնպես իրանական փոխառություններ են։ Օրինակ՝ Արամազդը, Անահիտը, Միհրը, Տիրը, Վահագնը և այլն։ Հայկակական լեռնաշխարհում կային շատ տեղանուններ, որոնք նույնպես ունեին իրանական ծագում։ Օրինակ՝ Պարսկահայք, Փայտակարան, Ուտիք, Արցախ և այլն։ Ի միջի այլոց, սրանք հենց այն վայրերն են, որտեղ հայերը սերտ շփում են ունեցել Իրանի ժողովրդի հետ։

Հայերենում օգտագործվում են մի շարք իրարից անջատ բառեր, որոնց բաղադրիչներից մեկը նույնպես ունի իրանական ծագում։ Օրինակ՝ ջահել-ջիվան (ջիվան՝ պարսկերեն նշանակում է երիտասարդ), կռիվ-դավի (դավի՝ պարսկերեն նշանակում է կռիվ, վեճ), ալամ-աշխարհ (ալամ՝ պարսկերեն նշանակում է աշխարհ)։ Կամ սուգ ու շիվան (շիվան՝ պարսկերեն նշանակում է լաց)։ Ի միջի այլօց, աշխարհ բառը համապատասխանում է պարսկերեն քաղաք բառին։

Նաև առանձնացրել եմ մի շարք բառեր, որոնք նույնպես փոխառություններ են․

  • Անահիտ — իրան. Anahita
  • Արամազդ — իրան. A(h)uramazdā
  • Տիր (Տիւր) — իրան. tire

Ինչպես նաև երաշտ, վտակ, բազե, կաղամբ, թութ, դեմք, դիմակ, երակ, ազգ, հարազատ, տոհմ, օտար, պառավ, պատկեր և այլն։ Սրանք բոլորը իրանական փոխառություններ են, որոնք մենք օգտագործում ենք ժամանակակից խոսակցական հայերենում։

Աղբյուրներ՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարան, ACADEMIA, «Նայիրի» հայոց լեզվի բառարան։