Զոմբին։ Հարուկի Մուրակամի

1․ Կարդացե՛ք պատմվածքը։

2․ Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը պատմվածքի մասին։

Իմ կարծիքով՝ Մուրակամիի ոճն այդքան էլ հետաքրքիր չէ, այն ինձ չի գրավում։ Սա Մուրակամիի երկրորդ ստեղծագործությունն է, որ կարդացել եմ։ Պատմության ընթացքը շատ պարզ ու համառոտ է նկարագրում հեղինակը՝ առանց ձանձրալի ու ավելորդ նկարագրությունների, սակայն միշտ ինչ-որ բան անհասկանալի է մնում վերջում։ Հեղինակն այնպես է գրում, որ ստեղծագործության իմաստն ընկալելը փոքր ինչ բարդ է դառնում։ Մուրակամիի ստեղծագործություններն ունեն լարվածություն ունեցող սյուժեներ, և շատ պատկերավոր է ամեն բան նկարագրված։ Ընթերցողն ամբողջ ընթացքում կարդալու հետ մեկտեղ պատկերացնում է դեպքերը, և պատմվածքն այդպես դառնում է էլ ավելի հետաքրքիր։ Այս ստեղծագործությունն ինձ դուր եկավ այն բանի համար, որ իրադարձությունների նկարագրությունները շատ պարզ էին ու համառոտ, ու այդպես ընթերցողը չի ձանձրանում։

Ինչպես է շրջակա միջավայրն ազդում մարդու առողջության վրա

1․Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրջակա միջավայրի որակը: 

Այն միջավայրը, որտեղ ապրում եմ ես այնքան էլ մաքուր վիճակում չի գտնվում։ Իհարկե, մեծամասամբ թափված աղբն է, որ կեղտոտում է մեր փողոցը։ Փողոցում կա հատված, որտեղից շատ վատ հոտ է գալիս, դրա հետ մեկտեղ նույնպես շատ աղբ կա թափված գետնին։ Սակայն բնակիչները արդեն համակերպվել են աղբի հետ ու այն դարձել է սովորական բոլորիս համար։

2․Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք օրինակներով:

Իմ շրջակա միջավայրը շատ վատ ազդեցություն է թողնում իմ առողջության վրա, քանի որ շատ աղբ կա փողոցում, կեղտոտ է։ Կեղտոտ ու չխնամված միջավայրը վատ հետևանքներ կարող է թողնել ու մարդկանց մոտ առաջացնել շնչառական կամ սրտի հիվանդություններ։ Ըստ իս՝ մարդու առողջությունը մեծամասամբ կախված է օդի, ջրի, հողի աղտոտվածությունից։

3․Առանձնացնել ՀՀ-ում տարածված հիմանական հիվանդություննը, որքանով են դրանք կապվում շրջակա միջավայրի հետ 

Ալերգիան այս օրերին համարվում է ամենատարածված հիվանդություններից մեկը։ Այն կապված է շրջակա միջավայրի հետ։ Մարդիկ կարղ են ձեռք բերել ալերգիա արևից, փոշուց, սննդից և այլն։ Այս հիվանդության ամենատարածված տեսակներից մեկը շնչառական ալերգիան է։ Համաձայն առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ հիվանդության գլխավոր գործոնը համարվում է միջավայրի աղտոտումը։

Վերջին 13 տարինների ընթացքում, 2005թ․-ից սկսած, Հայաստանում աճել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների թիվը։ Աշխարհում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, Հայաստանում՝ ևս։ Այսպիսի հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Երևանում, իսկ ամենացածրը՝ Վայոց ձորի մարզում։

Աղբյուր՝ https://ampop.am/top-deadliest-diseases-in-armenia/

4․Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:

Իհարկե, շրջակա միջավայրի աղտոտվածության աստիճանը կախված է միայն ու միայն մեզնից, քանի որ մենք ենք այն աղտոտում։ Ըստ իս՝ շրջակա միջավայրի վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու համար կառավարությունը պետք է կայացնի որոշում, ըստ որի տարածքը կեղտոտողները կտուգանվեն։ Իհարկե, Հայաստանի որոշ տեղերում այդպիսի որոշում կա, սակայն չեմ կարծում, որ այն իրապես աշխատում է։ Այն պետք է դարձնել ավելի վերահսկելի, տարածքի հանդեպ լինեն ավելի ուշադիր և այլն։

Assignments for 10.10.2022

Fill in the Blanks

Place one of the new words in each of the blanks below.

  1. As I looked at all the data the salesman showed me, I knew that I was getting more and more mixed up.
  2. I used tact when I told my fat uncle that his extra weight made him look better.
  3. When the guard saw that the cot was vacant, he realized that the prisoner had left the jail.
  4. Although he took an oath on the Bible, Sal lied to the jury.
  5. My aunt was so jealous of our new couch that she bought one just like it.
  6. I enjoyed reading the story of the gallant man who put his cloak over a mud puddle so that the queen would not dirty her feet.
  7. The loss of Claudia’s eyesight was a hardship which she learned to live with.
  8. The driver was forced to abandon his car when two of the tires became flat.
  9. Betty could not qualify for the Miss Teenage America Contest because she was twenty years old.
  10. The blade was so keen that I cut myself in four places while shaving.
  11. Unaccustomed to being kept waiting, the angry woman marched out of the store.
  12. Because he was a bachelor, the movie actor was invited to many parties.

Word detective

From the list of 12 new words that follows, choose the one that corresponds to each definition below.

  1. a promise that something is true — oath
  2. sharp; eager; intense — keen
  3. to desert; to leave without planning to come back — abandon
  4. something that is hard to bear — hardship
  5. to become fit — qualify
  6. wanting what someone else has — jealous
  7. brave; showing respect for women — gallant
  8. a man who has not married — bachelor
  9. facts; information — data
  10. the ability to say the right thing — tact
  11. empty; not filled — vacant
  12. not used to something — unaccustomed