19-րդ դարի առաջին կեսի ռուս-պարսկական, ռուս-թուրքական պատերազմները և Հայաստանը

  • Վարչական բաժանումը և արևմտահայերի դրությունը

Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանի ընդարձակ տարածքը XIX դարի սկզբին բաժանված էր մի քանի նահանգների միջև՝ Երզրում (Կարին), Ախալցխա, Կարս, Վան, Սեբաստիա։ Իր ընդարձակ տարածքով և ռազմաքաղաքական նշանակությամբ առանձնանում էր Էրզրումը։ Նահանգի կառավարիչը կրում էր նաև Հայաստանի կառավարչի տիտղոսը։ Այս նահանգի գրեթե հազար բնակավայրերում ապրում էր ավելի քան 40 000 հայ։ Այդ դարում Արևմտյան Հայաստանում և հարակից նահանգներում, բացի քրիստոնյաներից, շատ էին նաև մահմեդականները։ Ամբողջ Օսմանյան կայսրությունում ապրող մոտ 3 մլն հայերի մեծ մասը բնակվում էր Արևմտյան Հայաստանում, մնացածը՝ Կ․ Պոլսում, Կիլիկիայում ու Փոքր Ասիայում։ Թուրքական կառավարությունը հրապարակել էր մի օրենք, որը մահմեդականացած բոլոր այն քրիստոնյաների համար, ովքեր կփորձեին վերադառնալ իրենց նախկին կրոնին։

  • Հայկական կիսանկախ իշխանությունները

Չնայած թուրքերի ազգային և կրոնական դաժան հալածանքներին, շատ տեղերում պահպանվել էին դեռ միջնադարից եկող հայկական ինքնուրույն համայնքներ ու իշխանություններ, որոնք կրում էին հայկական պետականության մի շարք հատկանիշներ։ Արևմտյան Հայաստանի տարածքում առանձնանում էր Սասուն լեռնագավառը։ Ազդեցիկ իշխանապետություններից էր նաև Մոկսի Շատախ գավառի համայնքը։ Այստեղ վարչական ու դատական ողջ իշխանությունը հայերի ձեռքն էր։ Կիլիկիայում համայնքային ներքին ինքնավարությամբ հայտնի էին լեռնային Զեյթունի (Ուլնիա) 30 հայկական գյուղեր՝ մոտ 28 000 հայ բնակչությամբ։ Հայկական կիսանկախ իշխանությունները քաղաքական բարենպաստ պայմանների դեպքում կարող էին դառնալ հայկական պետականության վերաստեղծման հիմքը։

  • 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմը և հայերը

XIX դարի սկզբին սկսեցին վատանալ ռուս-թուրքական հարաբերությունները։ Թուրքերի վտանգից ազատվելու նպատակով Ռուսաստանը գործի դրեց Ախալցխայի և Կարսի նահանգների նվաճման իր ծրագիրը։ 1806 թվականի դեկտեմբերին սկսվում են մարտական գործողություններ ռուսների ու թուրքերի միջև։ 1807 թվականի հունիսին Ախուրյանի ափին՝ Փոքր Ղարաքիլիսա գյուղի մոտ, ռուսական 7-հազարանոց զորքը հաղթանակ է տանում օսմանյան 20-հազարանոց զորքի նկատմամբ։ 1810 թվականին տեղի հայերի ու վրացիների օգնությամբ Ռուսաստանը կարողանում է գրավել Ախալցխա տարածքի զգալի մասը, սակայն հենց բուն Ախալցխան գրավել չի ստացվում։ Իսկ հաջորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանը գրավում է Ախալքալաքի բերդը, որից հետո նաև ամբողջ գավառը։ Ռուսների ունեցած հաղթանակները հանգեցնում են 1812 թվականի մայիսի 16-ին Բուխարեստում հայ դիվանագետ Մանուկ Միրզայանի միջնորդությամբ հաշտության կնքմանը։ Ռուսաստանը թուրքերին վերադարձրեց Ախալքալաքի գավառը, Անապան և Փոթին։ Այս զիջումը արվում է առանց հայ բնակչության շահերը հաշվի առնելու։

  • 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմը, հայերի մասնակցությունը

1820-ական թվականներին շարունակվում էր Օսմանյան կայսրության տնտեսական ճգնաժամը։ Ռուսաստանի նպատակն էր տիրանալ սևծովյան նեղուցներին՝ Բոսֆորին ու Դարդանելին, ամրապնդել դիրքերը Բալկաններում ու Արևմտյան Հայաստանում։ Եվ 1828 թվականին երկու՝ Բալկանյան և Կովկասյան ճակատով պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ։ Եռօրյա համառ մարտերից հետո՝ 1828 թվականի հունիսի 23-ին, Ռուսաստանը գրավում է Կարսը։ Հուլիսի 23-ին պաշարում են Ախալքալաքի բերդը և հաջորդ օրն այն գրավում։ Օգոստոսի 15-ին Պասկևիչի զորքերը գրավում են Ախալցխան։ Ռուսական զորքերը հաջողություններ են ունենում նաև Երևան-Բայազետ ուղղությամբ, որտեղ բնակչության մեծամասնությունը հայեր էին կազմում։ Հայ բնակիչները մեծ աջակցություն էին ցուցաբերում ռուսներին, այնտեղ կազմավորվում է նաև հայկական 500 հոգանոց ջոկատ։ Այսպիսով՝ 1828 թվականի օգոստոսի 28-ին Բայազետի բերդը հանձնվում է ռուսներին։ Հաջորդ տարի թուրքերը նորից անցան հակահարձակման՝ Բայազետի ուղղությամբ։ Ռուսները սկսում են դիմադրել։ Այդ ընթացքում կարևոր մասնակցություն ունեցան հայ կամավորականները։ Գեներալ Պոպովը ասում էր․ «Հայերը կռվում և մեռնում էին իբրև հերոսներ, նրանց ղեկավարները, որ միշտ առջևի գծում էին, գրեթե բոլորն էլ վիրավոր էին»։ Ռուսական կողմը կարողանում է դիմադրել ու հակառակորդը փախուստի է դիմում։ Այսպիսով՝ Արևմտյան Հայաստանի մի խոշոր հատված գրավվում է ռուսական զորքերի կողմից։ 1829 թվականի սեպտեմբերի 2-ին Ադրիանուպոլսում կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիր։

Մեջբերումներ հայտնի մարդկանց խոսքերից

The greatest glory in living lies not in never falling, but in rising every time we fall. -Nelson Mandela

Ապրելու ամենամեծ փառքը ոչ թե երբեք չընկնելն է, այլ ամեն անգամ ընկնելիս բարձրանալը։ — Նելսոն Մանդալա

The way to get started is to quit talking and begin doing. -Walt Disney

Սկսելու միակ ճանապարհը խոսելուց հրաժարվելն ու զբաղվելն է։ — Ուոլթ Դիսնեյ

Your time is limited, so don’t waste it living someone else’s life. Don’t be trapped by dogma – which is living with the results of other people’s thinking. -Steve Jobs

Ձեր ժամանակը սահմանափակ է, ուստի այն մի՛ վատնեք ուրիշի կյանքով ապրելով։ Մի՛ հայտնվեք թակարդում, որն այլ մարդկանց մտածողության արդյունքներով ապրելն է։ — Սթիվ Ջոբս

If life were predictable it would cease to be life, and be without flavor. -Eleanor Roosevelt

Եթե կյանքը լիներ կանխատեսելի, այն կդադարեր կյանք լինել ու կլիներ առանց համի։ — Էլեանորա Ռուզվելտ

If you look at what you have in life, you’ll always have more. If you look at what you don’t have in life, you’ll never have enough. -Oprah Winfrey

Եթե նայեք այն ամենին, ինչ կյանքում ունեք, միշտ ավելին կունենաք։ Եթե կյանքում նայեք նրան, ինչը չունեք, երբեք չեք բավարարվի։ — Օփրա Ուինֆրի

If you set your goals ridiculously high and it’s a failure, you will fail above everyone else’s success. — James Cameron

Եթե դուք ձեր նպատակները ծիծաղելիորեն բարձր եք դասում, ու այն ձախողվում է, դուք կձախողվեք բոլորի հաջողություններից վեր։ — Ջեյմս Քեմերոն

Life is what happens when you’re busy making other plans. -John Lennon

Կյանքն այն է, ինչ տեղի է ունենում, երբ դու զբաղված ես լինում այլ ծրագրեր կազմելով։ — Ջոն Լենոն

Նորմատիվ իրավական ակտ, օրենքի ստեղծում և կիրառում

Նորմատիվ իրավական ակտը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաստեղծման արդյունքում կամ հանրաքվեի միջոցով ընդունված պաշտոնական փաստաթուղթ է, որը բովանդակում է իրավունքի նորմեր։ Այն իրավունքի աղբյուրի առավել կարևոր և հիմնական տարատեսակն է։ Նորմատիվ իրավական ակտն իրավաստեղծագործության արդյունք է։ Այն ստեղծվում է պետության իրավասու մարմինների կամ տեղական ինքնակառավարման մարմինների իրավաստեղծ գործունեության կամ համաժողովրդական հանրաքվեի արդյուքով։ Նորմատիվ իրավական ակտում պարունակվում են միայն իրավունքի նորմեր։ Այդ պատճառով դրանք անհրաժեշտ է տարբերել մնացած իրավական ակտերից՝ ոչ նորմատիվ, որոնք իրավունքի աղբյուրներ չեն։ Նորմատիվ ակտերը կազմում են միասնական ստորակարգված համակարգ, որի վերին աստիճանին գտնվում է օրենքը։ Այդպիսով՝ ըստ իրավաբանական ուժի՝ նորմատիվ ակտերը բաժանվում են երկու տեսակի՝ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր։

Օրենքը խորհրդարանի կողմից հատուկ կարգով կամ համաժողովրդական հանրաքվեի միջոցով ընդունված նորմատիվ ակտն է, որ կարգավորում է կարևորագույն նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունները և ունի բարձրագույն իրավաբանական ուժ։ Օրենքն ընդունվում է օրենսդիր մարմնի (Ազգային ժողովի) կամ հանրաքվեի միջոցով, օժտված է բարձրագույն իրավաբանական ուժով, կարգավորում է կարևոր հասարակական հարաբերությունները։ Այն պետք է արտահայտի իրավունքի գաղափարը, ժողովրդի կամքն ու շահերը։ Օրենքի տեսակներն են՝ Սահմանադրությունը, օրենսգրքերը և ընթացիկ օրենքները։ Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է։

Օրենքների (իրավունքի նորմերի) կիրառումը հանրային մարմնի իշխանական գործունեությունն է՝ ուղղված իրավունքի նորմերի կենսագործմանը՝ կոնկրետ կենսական դեպքերի և անհատական որոշակի անձանց նկատմամբ։