Հայոց լեզու | 06.10.2022

  1. Կետադրե՛ք նախադասությունները․
  • Մինչև շների՝ որսի կենդանու միսն ուտելը, Պանինը լռելյայն նստում էր մի փչակի մոտ, անշարժանում` կարծես անէանալով իր դժխեմ քմահաճույքին հագուրդ տված այդ վայրից:
  • Պանինի սարսափը հեռուներում էր տարածված, և նրա մասին բերնեբերան պատմություններ էին անում, սարսռում նրան տեսնելիս:
  • Ասում էին՝ նախկին սպա է և մարդ է սպանել, ձերբակալվել, իսկ բանտից ազատվելուց հետո գնացել է անտառ:
  • Ասում էին՝ նաև հյուսիսի անտառներից մեկում նա իր կնոջն էր սպանել․ պարզապես հրամայել էր շներին՝ գզգզեն նրա մարմինը:

2. Կետադրե՛ք նախադասությունը․

  • Նորատունկ ծառերի հետևից՝ սաղարթների հովանու տակ, պարիսպների աշտարակները նորաշեն, վեհաշուք իրենց ստվերն էին փռել:
  • Փողոցի շրջադարձում նա հանկարծ կանգ առավ․ հեռվում տարօրինակ ստվերներ էին երևում:
  • Երիտասարդ վանահոր մորուքի մեջ արդեն արծաթե թելեր էին երևում, և լայն ճակատը ակոսվում էր՝ գնալով մթնում:
  • Ոսկանը քափ-քրտինք մտած՝ վանքի ստվերի միջով գնաց վանականների խուցերի կողմը՝ հոգնած, ընդարմացած։

3․ Կետադրե՛ք նախադասությունները․

  • Թագուհին վերցրեց մագաղաթյա մատյանը, բաց արեց նշան դրած էջը, որ կարդա և նստեց օրորոցի մոտ՝ պատուհանի հարևությամբ։
  • Տաք շունչ ես զգում, երբ տեսնում ես՝ բացվել է ձնծաղիկը՝ առաջին սիրո խորհրդանիշը և ժպտում է իր լուրթ աչիկներով:
  • Ծառերի վրա կանաչ, խիտ տերեևների մեջ՝ ոստից ոստ թռչկոտում և իրենց զավակներին թռչելու գաղտնիքներն էին սովորեցնում ճնճղուկները:
  • Ծաղիկները երկար վիճեցին, և նրանք բաժանվեցին երկու խմբի՝ մեկը վարդին էր ուզում ընտրել թագավոր, մյուսը՝ մեխակին։

4․ Բարդ նախադասությունները պարզեցրու․

  • Երբ շրջանավարտն իր ելույթն էր ընթերցում, հանկարծ բոլորի համար անսպասելի հուզվեց: — Շրջանավարտն անսպսելի հուզվեց ելույթը ընթերցելիս։
  • Բոլորովին էլ սովորական բան չէր այն, ինչ պատահեց ինձ հետ: — Մեզ հետ պատահածը բոլորովին էլ սովորական բան չէր։
  • Ինչպե՞ս չանպատվեի այդ մարդուն, ով վիրավորում էր ազգիս ինքնասիրությունը։ Ազգիս ինքնասիրությանը վիրավորողին ինչպե՞ս չանպատվեի։
  • Հենց որ գրքերը բաժանեցին, ուսուցչուհին բացեց պահանջված էջը։ — Ուսուցչուհին բացեց պահանջված էջը գրքերը բաժանելուց հետո։

5․ Բարդ նախադասությունները դարձրե՛ք պարզ։

  • Աննան հարգանքով ողջունում էր նրանց, ովքեր դահլիճ էին մտել: — Աննան հարգանքով ողջունում էր դահլիճ մտնողներին։
  • Ընտանիքի թերի կողմերը տեսնելով` երիտասարդը տանջվում էր։ — Ընտանիքի թերի կողմերը տեսնող երիտասարդը տանջվում էր։
  • Ընկերոջ հետ խոսելիս Արուսը հուզմունքից կարմրեց։ —
  • Աչքիս առջև են իմ մանկության՝ տխրությամբ ու թախիծով լցված օրերը: — Մանկությանս տխրությամբ ու թախիծով լցված օրերը աչքիս առաջ են։

6․ Հետևայլ ածանցներով կազմե՛ք բառեր
Գոյականակերտ ածանցներ՝ ակ, անք, անոց, ացի, ենի, յուն

Տնակ, ծաղրանք, ծաղկանոց, ֆրանսիացի, մասրենի, հնչյուն։

Ածականակերտ ածանցներ՝ ական, ային, լիկ, եղ, յան, ան, դժ, ընդ

Դպրոցական, ամառային, հաստլիկ, զորեղ, հավիտյան, անկիրթ, դժվար, ընդհանուր։

Թվականակերտ ածանցներ՝ երորդ, ական, սուն

Հինգերորդ, երկուական, երեսուն։

մակբայակերտ ածանցներ՝ որեն, աբար, ովին

Մեղմորեն, հանդարտաբար, լիովին։

Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

1․ Պետության կառավարման ինչպիսի՞ ձևեր գոյություն ունեն։ Նկարագրե՛ք ՀՀ ներկայիս կառավարման ձևը։

Պետական կառավարման ձևը ցույց է տալիս պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխգործությունը միմյանց միջև և բնակչության հետ, բնակչության մասնակցության աստիճանը պետական մարմինների ձևավորմանը։ Պետական կառավարման ձևերն են․

Միապետություններում․ Անսահմանափակ՝ հին արևելյան միահեծանություն, ուշ միջնադարյան բացարձակ միապետություն։ Եվ սահմանափակ՝ վաղ ավատական մասնատված, դասային ներկայացուցչական, դուալիստական և խորհրդարանական։

Հանրապետություններում․ Հին և միջին դարեր՝ ժողովրդավարական, արիստոկրատական, միջնադարյան քաղաք-պետություններ։ Եվ արդի հանրապետություններ՝ խորհրդարանական, նախագահական, խառը կառավարման և սոցիալիստական։

Սրանք ամբողջը միապետությունների և հանրապետությունների կառավարման ձևերն են։ ՀՀ-ում որպես ներկայիս կառավարման ձև գործում են խորհրդարանական, նախագահական, խառը կառավարման և սոցիալիստական ձևերը։

2․ Պետության կառուցվածքի ի՞նչ ձևեր գիտեք։ Նկարագրե՛ք ՀՀ կառուցվածը /բլոգային աշխատանք/․

Պետական կառուցվածքի ձևը բնութագրում է պետական իշխանության տարածքային կազմակերպումը, պետության ներքին բաժանումը մասերի, պետության և նրա բաղկացուցիչ մասերի փոխհարաբերության բնույթը։ Ըստ կառուցվածքի ձևի պետությունները լինում են պարզ՝ միասնական, և բարդ՝ դաշնային։

Միասնական պետությունն ամբողջական, կենտրոնացված պետություն է, որի տարածքը բաժանված է պետական կազմավորման կարգավիճակ չունեցող և ինքնիշխան իրավունքներով չօժտված վարչատարածքային միավորների։ Դաշնային պետությունը բարդ միութենական պետություն է, որի մասերը ինքնիշխանությամբ օժտված պետություններ կամ պետական կարգավորումներ են։ Մեր հանրապետությունը պատկանում է առաջին ձևին։