Վահան Տերյանի բանաստեղծություններից

Մասնակիցներ՝ Մանուկյան Կարինա

Ժամկետ՝ 25․10․2022-01․11․2022

Նպատակ՝ Կատարել ձայնագրություններ Վահան Տերյանի բանաստեղծությունների շարքից, ուսումնասիրել գրողի կյանքն ու գործունեությունը։ Կազմել ձայնագրությունների ուսումնական փաթեթը։

Ամփոփում՝ Հրապարակում բլոգում

Նախագծի արդյունքը՝

Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում…
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում…

Ես արդեն երբեք չեմ մոռանալու

Ես արդեն երբեք չեմ մոռանալու
Աչերըդ անզոր և անօգնական,
Ձեռնիկներըդ թույլ և թափված հլու`
Մեռնող թռչնակի թևերի նըման:
Եվ լռիկ լեզուդ և հոգի մաշող
Նմանությունն այն կիսաժպտալու,
Երեսըդ մաքո՜ւր, բարա՜կ, լուսաշո՜ղ-
Ես արդեն երբեք չեմ մոռանալու…

Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր,
Որ դողում եք անպատասխան,
Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր,
Ձեր թրթիռը կախարդական։
Խենթ հուզումի անուշ խոսքեր,
Պաղ մարդոցից խորը պահված,
Անջատման պես տխուր խոսքեր,
Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ…
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Կարոտիս պես սիրտըս մորմոք
Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր,
Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք…
Չարտասանված տխուր խոսքեր,
Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի,
Դուք այրում եք, սիրո խոսքեր,
Որպես խայթը սեւ եղեռնի…

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում,
Դու դեռ ապրում ես երազի նման.
— Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն
Պայծառ պատկերըդ այս անապատում…
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել
Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում.
Դու, երազների լուսե օրրանում՝
Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել…
Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել
Երազանքներում իմ նվիրական.
Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան,
Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել…

Կա խորհրդավոր մի հրապուրանք

Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ-որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ-որ քամահրանք։
Մի այլ երկրային երաժըշտության
Ելևէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները և՛ կան, և՛ չըկան…
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղին…

Երեկո

Երեկոն փըռեց իր թևերը մութ,
Անուշ նիրհեցին երկինք ու երկիր.—
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ։
Լայն ըստվերները ընկան անաղմուկ,
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ…
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Կրծքիս դիր դեմքը քո տխրադալուկ,
Մոռացիր կյանքի տառապանքը մութ,
Սուտ կյանքին խառնիր երազանքը սուտ,
Իմ սիրուն մանուկ, իմ քնքուշ մանուկ…
Անուշ նիրհեցին ծով, անտառ ու լեռ,
Ննջեցին անուշ երկինք ու երկիր.
Աչքերըդ փակիր, ինձ քնքուշ գրկիր,
Ես քեզ կըպատմեմ ոսկե հեքիաթներ…

Օտար երկնքի կամարների տակ

Օտար երկնքի կամարների տակ
Երազիս տեսա մի չքնաղ աղջիկ.
Ես՝ մի աղքատ մարդ մոլորաշրջիկ,
Նա՝ երկնից թռած լուսե հրեշտակ…
Ես ընկած էի օտար աշխարհում,
Անարև երկնի կամարների տակ,
Մեկը փայում էր իմ սիրտը մենակ
Եվ իմ մութ հոգում լույսեր էր վառում։
Մեղմ ու սիրագին ժպտում էր նա ինձ
Օտար կողմերում, լայն ճամփի վրա,
Ես լսում էի խոսքերը նրա
Եվ անուշ լալիս իմ անուրջ բախտից…

Իրավախախտում և պատասխանատվություն, սովորողի իրավունքները և պարտականությունները

Իրավախախտումն իրավագործունակ անձի մեղավոր վարքագիծն է, որը հակասում է իրավունքին, վնաս է պատճառում հասարակությանը, պետությանը, անհատին և հանգեցնում է իրավական պատասխանատվության։ Իրավախախտումը վարքագիծ է։ Ըստ հանրության համար վտանգավորության աստիճանի և օրենքով նախատեսված պատասխանատվության բնույթի՝ իրավախախտումները լինում են երկու տեսակի՝ զանցանք և հանցանք։ Զանցանքն ունի հանրային վտանգավորության փոքր աստիճան հանցանքի համեմատ։ Իսկ հանցանքը զանցանքից տարբերվում է հանրային վտանգավորության բարձր աստիճանով, ծանր վնաս է հասցնում անհատին, պետությանն ու հասարակությանը։ Բացի այդ, հանցանքները հանգեցնում են քրեական պատժի կիրառմանը։

Իրավական պատասխանատվությունն իրավախախտում կատարած անձի նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառվող պետական հարկադրանք է, որը նախատեսված է իրավական նորմի սանկցիայով։ Այն պետության արձագանքն է կատարած իրավախախտմանը։ Իրավական պատասխանատվության տեսակները չորսն են՝ քրեական պատասխանատվություն, վարչական, կարգապահական, քաղաքացիական։ Առաջին տեսակը կիրառվում է հանցագործության համար ու ներառում է ամենից խիստ հարկադրանքի միջոցները։ Երկրորդ տեսակը կիրառվում է վարչական իրավախախտումների օրենսդրության հիման վրա։ Կարգապահական պատասխանատվությունը կիրառվում է աշխատանքային, ուսումնական, ծառայական, զինվորական կարգապահության խախտման համար։ Իսկ վերջին տեսակը՝ քաղաքացիականը, գույքային և հիմնականում հատուցողական։

10 մոտիվացնող նախադասություններ

1․”Success is not final; failure is not fatal: It is the courage to continue that counts.”

Հաջողությունը վերջնական չէ, ձախողումը ճակատագրական չէ․ կարևոր է շարունակել քաջությունը։

2․”The road to success and the road to failure are almost exactly the same.”

Հաջողության ու ձախողման ճանապարհները գրեթե նույնն են։

3․“Success usually comes to those who are too busy looking for it.”

Սովորաբար հաջողությունը գտնում է նրանց, ովքեր չափազանց զբաղված են այն փնտրելով։

4․“There are three ways to ultimate success: The first way is to be kind. The second way is to be kind. The third way is to be kind.”

Գոյություն ունի վերջնականապես հաջողության հասնելու երեք ճանապարհ. առաջինը բարի լինելն է։ Երկրորդ ճանապարհը նույնպես բարի լինելն է։ Իսկ երրորդ ճանապարհը կրկին բարի լինելն է։

5․“I never dreamed about success. I worked for it.”

Ես երբեք չեմ երազել հաջողության մասին։ Ես պարզապես աշխատել եմ դրանց համար։

6․“Success is getting what you want, happiness is wanting what you get.” 

Հաջողությունն այն է, ինչ ուզում ես ստանալ, երջանկությունը՝ ցանկանալ այն, ինչ ստանում ես։

7․“The pessimist sees difficulty in every opportunity. The optimist sees opportunity in every difficulty.”

Վատատես մարդը ամեն հնարավորության մեջ դժվարություն է տեսնում։ Իսկ լավատեսը ցանկացած դժվարության մեջ տեսնում է հնարավորություն։

8․“Don’t let yesterday take up too much of today.”

Թույլ մի՛ տուր, որ երեկվա օրը քեզնիղ շատ բան խլի։

9․“You learn more from failure than from success. Don’t let it stop you. Failure builds character.”

Անհաջողությունից ավելին ես սովորում, քան հաջողությունից։ Թույլ մի՛ տվեք, որ այն ձեզ կանգնեցնի։ Անհաջողությունը բնավորություն է ստեղծում։

10․“If you are working on something that you really care about, you don’t have to be pushed. The vision pulls you.”

Եթե դու աշխատում եք որևէ բանի վրա, որը ձեզ իսկապես հետաքրքրում է, ձեզ դրդել պետք չէ։ Տեսիլքը ձգտում է ձեզ։