Հայելին։ Հարուկի Մուրակամի

1․ Կարդացե՛ք պատմվածքը։ Անհասկանալի բառերի բացատրությունները դուրս գրեք բառարանից։

սահմռկեցուցիչ — սարսափելի, զարհուրելի

2․ Դո՛ւրս գրեք հատվածներ, որոնք ձեր կարծիքով ապահովում են պատմվածքի սյուժեի լարվածությունը։

Լա՛վ, ուրեմն այսպես․ ամենասկզբից էլ լսել եմ բոլորի պատմությունները, և ինձ թվում է, որ նմանատիպ բաների համար գոյություն ունեն մի քանի հիմնական կաղապարներ։ Առաջինն այն է, որ այստեղ ողջերի աշխարhն է, իսկ ահա այնտեղ՝ մեռյալներինը, և պատմությունը այդ երկուսի հատման մասին է։ Ուրվականներ և նմանատիպ բաներ։ Եվ կա մեկ ուրիշ տեսակ, որտեղ գոյություն ունեն արտասովոր երևույթներ կամ ունակություններ, որոնք դուրս են ամենօրյա եռաչափ փորձառությունից։

Լողավազանի դուռն այդպես էլ թխկթխկում էր, ինչպես և ավելի վաղ։ Բայց զգացում ունեի, որ ձայնը փոքր-ինչ ուրիշ էր, քան առաջ։ Հնարավոր է՝ դա ուղղակի իմ երևակայությունն էր, բայց տհաճ զգացում ունեի։ «Ա՛յ քեզ անախորժություն,» – մտածեցի ես։ Չէի ուզում հսկողական պտույտ կատարել։ Բայց, իհարկե, հավաքեցի ինձ և դուրս եկա։

Միջանցքի մոտավորապես կես ճանապարհին դպրոցի մուտքն էր, և երբ անցնում էի դրա մոտով, հանկարծ այնպիսի զգացում ունեցա․ «Ա՛յ քեզ․․․»։ Թվում էր, թե ինչ-որ կերպարանք է նշմարվում մթության մեջ։ Աչքիս պոչով տեսա։ Ամուր սեղմեցի թուրս և դրա կողմ շրջվեցի։ Մի ակնթարթում լապտերիս լույսն այդ կողմ ուղղեցի։ Կոշիկի պահարանի կողքին՝ պատի վրա մի բիծ էր։ Այնտեղ նաև ես էի կանգնած։ Այսինքն՝ այնտեղ հայելի էր։ 

Մոտավորապես երեք մուխ քաշելուց հետո հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատեցի։ Հայելու մեջի պատկերը ես չէի։ Արտաքնապես ես էի։ Դրանում ոչ մի կասկած չկար։ Բայց բացարձակապես ուրիշ մարդ էր։ Բնազդաբար էի զգում։ Չէ՛, սպասե՛ք, սխալ է։ Իհա՛րկե, ես էի։ Բայց ես էի՝ ինձանից դուրս։ Այնպիսի կերպարում էի, որում չպիտի լինեի։

Վերջիվերջո մյուս տղան շարժեց ձեռքը։ Ձախ ձեռքի մատները դանդաղ դիպան այտին, հետո կամաց-կամաց անցան դեմքի վրայով։ Հասկացա, որ ես էլ եմ նույնը անում։ Այնպիսի տպավորություն էր, ասես ես ինքս արտացոլանք եմ։ Նկատի ունեմ, որ ասես նա վերահսկում էր ինձ։

3․ Գրե՛ք ձեր հիմնավորված կարծիքը պատմվածքի մասին։

Պատմվածքի սյուժեն շատ ուրիշ էր, քան այն պատմվածքներինը, որոնք կարդացել եմ նախկինում։ Այսպիսի սարսափելի և իր մեջ լարվածություն ունեցող սյուժեով պատմվածք ես երբևէ չէի կարդացել։ Ստեղծագործությունն ինձ դուր եկավ, բայց այդքան էլ չտպավորեց։ Ըստ իս՝ ինձ պարզապես դուր չեկավ հեղինակի ոճը, քանի որ վախենալու և այսպիսի անհավանական պատմություններն ինձ այդքան էլ չեն գրավում։ Պատմության նախաբանն ինձ շատ դուր եկավ՝ կարծես ընթերցողին տրամադրում էր ինչ-որ հետաքրքիր նորության։ Սակայն մի փոքր էլ կարդացի ու սկսեց այն ինձ փոքր ինչ ձանձրալի թվալ։ Իբրև ուրվականի կերպարը, որն այդպես էլ չհասկացա՝ ուրվական էր, թե տղամարդուն էր թվացել, շատ տարօրինակ էր։ Ամենից անհավանականն ու տարօրինակն ինձ թվաց այն հատվածը, երբ հեղինակը պատմում էր, թե ինչպես էր այդ տղամարդը կառավարում իրեն։ Պատմվածքի վերջում գրված էր․ “Պատմությունը ճշմարիտ է”, սակայն երբեք չեմ հավատա, որ կարող է նման դեպք պատահել որևէ մեկի հետ։