7 կարևոր նախադասություն կյանքի մասին | 11.10.2022

“One of the lessons that I grew up with was to always stay true to yourself and never let what somebody else says distract you from your goals. And so when I hear about negative and false attacks, I really don’t invest any energy in them, because I know who I am.” Michelle Obama

Դասերից մեկը, որով ես մեծացել եմ, այն էր, որ միշտ հավատարիմ մնաս ինքդ քեզ ու երբեք թույլ չտաս, որ ինչ-որ մեկի ասածը շեղի քեզ քո նպատակներից։ Եվ այսպես, երբ ես լսում եմ բացասական ու կեղծ հարձակումների մասին, ես իրոք էներգիա չեմ ներդնում դրանց վրա, քանի որ գիտեմ, թե իրականում ես ով եմ։ Միշել Օբամա

“You can only become truly accomplished at something you love. Don’t make money your goal. Instead, pursue the things you love doing, and then do them so well that people can’t take their eyes off you.” Maya Angelou

Դուք իսկապես կարող եք կատարելագործվել միայն այն բանում, որը սիրում եք։ Փողը մի դարձրեք ձեր նպատակը․ դրա փոխարեն հետապնդեք այն բաներին, որոնք սիրում եք անել։ Ու հետո դրանք այնքան լավ արեք, որ մարդիկ չկարողանան կտրել իրենց հայացքը ձեզնից։ Մայա Անջելո

“I always had the ability to say no. That’s how I called my own shots.” Sidney Poitier

Միշտ ունեցել եմ ոչ ասելու ունակությունը։ Հենց այդպես էլ անվանեցի սեփական կրակոցներս։ Սիդնի Պուատիե

“It’s all about the work, … Nothing is going to fall into your lap. If you want to be a lawyer, see yourself as a lawyer, go to the library and start learning the law. If you want to be a rapper, start rapping and get out there. Live your life as if you already are where you want to be.” Russell Simmons

Ամեն ինչ աշխատանքի հետ է կապված,․․․Ոչինչ ձեր ծոցը չի ընկնի։ Եթե դու ուզում ես լինել իրավաբան, տես ինքդ քեզ որպես իրավաբան, գնա գրադարան ու սկսիր օրենքները սովորել։ Եթե ռեփեր եք ցանկանում լինել, սկսեք դա ու դուրս եկեք այնտեղ։ Կյանքդ ապրիր այնպես, կարծես արդեն այնտեղ ես, որտեղ ուզում ես լինել։ Ռասել Սիմոնս

“Don’t spend all of your time trying to be like someone else because you can never be them and they can never be you. ” Raven Symone

Մի ծախսիր քո ողջ ժամանակը՝ փորձելով նմանվել ինչ-որ մեկին, քանի որ դու երբեք չես կարող լինել նրանց փոխարեն, իսկ նրանք չեն կարող լինել քո փոխարեն։ Ռավեն Սայմն

“Whenever I feel bad, I use that feeling to motivate me to work harder. I only allow myself one day to feel sorry for myself. When I’m not feeling my best I ask myself, ‘What are you gonna do about it?’ ” Beyonce

Երբ ես վատ եմ զգում, այդ զգացողությունն եմ օգտագործում՝ ինձ դրդելով ավելի շատ աշխատել։ Ինձ թույլ եմ տալիս միայն մի օր ինձ խղճալ։ Երբ մի պահ ինձ լավագույնը չեմ զգում, հարցնում եմ ինքս ինձ․ «Ի՞նչ ես անելու դրա դեմ»։ Բիյոնսե

Հայոց լեզու | 11․10․2022

1․Կազմե՛ք հետևյալ բայերի հրամայական եղանակը։ Գրե՛ք՝ ինչ փոփոխություններ կատարվեցին։

վազել — վազի՛ր (արմատին ավելացել է իր-ը)

խաղալ — խաղա՛ (լ-ն դուրս է եկել)

հանգստանալ — հանգստացի՛ր (ածանցը դուրս է եկել, ալ-ը դարձել է աց, ավելացել է իր-ը)

մոտենալ — մոտեցի՛ր (են-ը դարձել է եց, իր-ը ավելացել է)

փախչել — փախի՛ր (ածանցը դուրս է եկել, իր-ը ավելացել է)

իջնել — իջի՛ր (ածանցը դուրս է եկել, իր-ը ավելացել է)

բարկացնել — բարկացրո՛ւ (ացն-ը դարձել է աց, րու-ն ավելացել է)

նստեցնել — նստեցրո՛ւ (եցն-ը դարձել է եց, րու-ն ավելացել է)

փախցնել — փախցրո՛ւ (ածանցի ցն-ը դարձել է ց, ել-ը դարձել է րու)

ցատկոտել — ցատկոտի՛ր (ել-ը դարձել է իր)

կծոտել — կծոտի՛ր (ել-ը դարձել է իր)

2․ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում խոնարհման ընդհանուր կանոններից շեղվող բայեր` 
առնել, ասել,, բերել, գալ, դառնալ, դնել, զարկել, ելնել, թողնել, լինել, կենալ, տալ, տանել, տեսնել, ուտել, անել
Որտե՞ղ է այս բայերի անկանոնությունն արտահայտվում։

Առսվ, ասաց, բերեց, եկավ, դառավ, դրեց, զարկեց, ելավ, թողեց, եղավ, կեցավ, տվեց, տարավ, տեսավ, կերավ, արեց։ Բայերն անկանոն են, քանի որ դրվելով անցյալ կատարյալ ժամանակաձևով շեղվում են կանոններից ու ստանում այլ վերջավորություններ։

3․ Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։ Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Հայերենի պակասավոր բայերն են՝ հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, արժել, կամ, գիտեմ, ունեմ, եմ։

Հիմնվորի՛ր այս բայերի պակասավոր լինելը։ Օգնություն

Պակասավոր բայերը լրացվում են հարադրավոր բայերով կամ բայի ածանցներով։ Օրինակ՝ վեր կենալ կամ արժենալ։

4․ Նախադասությունը ենթարկիր ձևաբանական վերլուծության։

Բացվում էր գարունը, և գոմերում տավարը տաքից նեղվում էր, անհանգստության նշաններ էր ցույց տայիս, շուտ-շուտ դռան կողմը նայում և բառաչում լիաթոք։

Բացվում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

գարունը — գոյական, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, ան արտաքին հոլովում

և — համադասական շաղկապ

գոմերում — գոյական, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, հոգնակի, ներգոյական հոլով, ի արտաքին հոլովում

տավարը — գոյական, ոչ անձ, հասարակ, թանձրացական, որոշյալ, եզակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

տաքից — գոյական, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, եզակի, բացառական հոլով, ի արտաքին հոլովում

նեղվում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

անհանգստության — գոյական, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, եզակի, սեռական հոլով, ա ներքին հոլովում

նշաններ — գոյական, ոչ անձ, հասարակ, վերացական, անորոշ, հոգնակի, ուղղական հոլով, ի արտաքին հոլովում

ցույց էր տալիս — սահմանական եղանակ, անկատար անցյալ, հարադրավոր բայ

շուտ-շուտ — ժամանակի մակբայ

դռան — գոյական, ոչ անձ, հասարակ, թանձրացական, անորոշ, եզակի, սեռական հոլով, ան արտաքին հոլովում

կողմը — գոյական, ոչ անձ, հասարակ, վերացական, որոշյալ, եզակի, հայցական հոլով, ի արտաքին հոլովում

նայում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

բառաչում էր — բայ, սահմանական եղանակ, անկատար անցյալ

լիաթոք — որակական ածական, դրական աստիճան

5 Նախադասությունը ենթարկիր շարահյուսական վերլուծության։

Օրերն ավելի էին տաքանում, կանաչը բարձրանում էր, բացվում էին ծաղիկները՝ կապույտ, դեղին, կարմիր, հազար բզեզ ու թիթեռ էր թռչում, մասուրի թփերի վրա ծիտն էր բույն հյուսում, և նախիրը փնչոցով արածում էր խոտը համեղ։

Օրերը — ենթակա

տաքանում էին — ստորոգյալ

կանաչը — ենթակա

բարձրանում էր — ստորոգյալ

բացվում էին — ստորոգյալ

ծաղիկները — ենթակա

կապույտ — որոշիչ

դեղին — որոշիչ

կարմիր — որոշիչ

բզեզ — ենթակա

թիթեռ — ենթակա

թռչում էին — ստորոգյալ

մասուրի — հատկացուցիչ

թփերի վրա — տեղի պարագա

ծիտը — ենթակա

հյուսում էր — ստորոգյալ

բույն — ուղիղ խնդիր

նախիրը — ենթակա

փնչոցով — միասնության պարագա

արածում էր — ստորոգյալ

համեղ — որոշիչ

խոտը — ուղիղ խնդիր