Ազատագրական պայքարը Արցախում

  • Ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանում և Այսրկովկասում։ Ռուսների կասպիական արշավանքը

XVII դարում շարունակվում էր վիճակը էլ ավելի վատանալ։ 1722 թվականին աֆղաններին հաջողվեց գրավել երկրի մայրաքաղաք Սպահանը։ Ռուսաստանը որոշեց գրավել Կասպից ծովի ափամերձ տարածքները։ Պետրոս I-ը Վրաստանի թագավոր Վախթանգ VI-ին առաջարկեց միանալ պարսիկների դեմ պայքարին։ Հայաստանի ազատագրման պայքարը կազմակերպելու համար Դավիթ Բեկը Վրաստանից մեկնեց Սյունիք։ Արցախում հավաքագրվել էր ավելի քան 12 հազար զորք։ Հայկական այդ զինուժից 10 հազարը մեկնեց Արցախ, ճամբար դրեց Գանձակի մոտակա Չոլակ վայրում։ Այդտեղ էր նաև վրացական բանակը։ Երկու ամիս այդտեղ մնալուց հետո իմացան, որ ռուսները նահանջել են Դերբենտից ու հետաձգել արշավանքը։ Վրացական բանակը վերադարձավ Թիֆլիս։ Հայերը նույնպես տուն վերադարձան։

  • Ռազմական ամրությունները (աղնախներ) Արցախում

Ազատագրական պայքարի կազմակերպիչը հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Այդ ընթացքում լեզգիները ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը։ Շիրվանից Արցախ ժամանեցին Ավան և Թարխան հարյուրապետերը։ Արցախում ստեղծվեցին պաշտպանական հենակետային ամրոցներ՝ սղնախներ։ Առավել հայտնի էին Գյուլիստանի, Շուշիի, Քարագլխի և Ջրաբերդի սղնախները։ Հայկական զինուժի շնորհիվ արդեն 1722 թվականի վերջին ամբողջ Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և հաստատվել էր հայկական իշխանություն։

  • Թուրքական զորքերի ներխուժումը Այսրկովկաս

Պարսկաստանի թուլացումից օգտվում էր նաև Օսմանյան կայսրությունը։ Օսմանյան կայսրությունը նպատակ ուներ ճնշելու նաև հայերին ու վրացիներին։ Նաև ձեռնարկեց նվաճել Այսրկովկասի և Պարսկաստանի արևմտյան նահանգները։ 1723 թվականի հունիսին թուրքերը գրավում են Թիֆլիսը ու շարժվում դեպի Գանձակ։ Վրաստանի թագավորը հեռանում է Ռուսաստան։ Երկար բանակցություններից հետո՝ 1724 թվականի հունիսի 12-ին պայմանագիր կնքվեց։ Թուրքիան ճանաչեց մերձկասպյան շրջանների միացումը Ռուսաստանին։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնել հայերին։

  • Երևանի հերոսական պաշտպանությունը

1724 թվականի գարնանը թուրքերը ներխուժում են Արարատյան դաշտ ու գրավում, կողոպտում հայկական գյուղերը։ 40 օր դիմադրելուց հետո համաձայնում են վայր դնել զենքերը, միայն այն պայմանով, որ թշնամին չմտնի Կարբի։ Շուտով պաշարում են Երևանը, ու այն պաշտպանելու համար ոտքի է կանգնում գյուղերի բնակչությունը։ Հայկական ուժերը բաժանված էին հատուկ ջոկատների։ Այսպիսով, թուրքերը Երևանի գրավման համար կորցրեցին ավելի քան 20 հազար զինվոր։

  • Զինված պայքարն Արցախում

Ռուսական կայսեր խոստումներով 1724 թվականի սկզբին Արցախ ժամանեց հայազգի Իվան Կարապետը։ Դա ավելի հուսադրեց հայերին։ Շուտով Արցախի ազատագրական ուժերը թուրքերի դեմ համատեղ պայքարի մասին պայմանագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ 1725 թվականի մարտին թուրքական երեք զորամաս ներխուժեց Արցախի Վարանդա գավառ։ 6000 թուրք զինվորների տեղավորեցին Արցախի 33 հայկական գյուղերում և գիշերը հանկարծ նրանց սպանեցին։

Իրավունքի նորմեր՝ հատկանիշները, կառուցվածքը, տեսակները

Իրավունքի նորմը պետության սահմանած և երաշխավորած համապարտադիր, պաշտոնական ձևերում ամրագրված ու հրապարակված վարքագծի որոշակի կանոն է, որը կոչված է կարգավորելու հասարակական հարաբերությունները՝ սահմանելով դրանց մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

Իրավունքի նորմերի հատկանիշներն են` սահմանվում են հանրային իրավասու մարմինների կողմից, կենսագործումը երաշխավորված է պետական հարկադրանքով, ունեն օժտող-պարտադրող բնույթ, ձև ունեցող որոշակի վարքագծի կանոններ են, վարքագծի համապարտադիր-ընդհանուր կանոններ են։ Իրավունքի նորմը կարգավորում է հասարակական հարաբերությունները դրանց մասնակիցների իրավունքների և պարտականությունների սահմանման միջով։ Իրավունքի նորմն ընդհանուր բնույթի վարքագծի կանոն է։ Իրավական նորմի պահանջները հասցեագրված են ոչ թե ինչ-որ կոնկրետ անձի, այլ բոլորին և յուրաքանչյուրին, ով կհայտնվի այդ իրադրության մեջ։

Գտնվելով պետության տարածքում՝ անհրաժեշտ է պահպանել այդ պետության օրենքները, հակառակ դեպքում պետությունն իրավախախտի նկատմամբ կկիրառի հարկադրանք։ Իրավունքի յուրաքանչյուր նորմ սահմանում է՝ ով և ինչ պայմաններում պետք է հետևի նորմին, ինչ պետք է արվի կամ չարվի, պետական հարկադրանքի ինչ միջոցներով է նորմը պահպանվում իրավախախտումներից։ Առանձնացվում են նորմի երեք հիմնական տարրեր․ հիպոթեզ, դիսպոզիցիա, սանկցիա։

Ըստ կատարած գործառութային դերի՝ իրավունքի նորմերը բաժանվում են՝ իրավապահման և կարգավորիչ տեսակների։ Իրավապահման նորմերը նախատեսում են պետական հարկադրանքի ազդեցության միջոցներ իրավախախտման համար։ Այդ նորմերը հաշվարկված են ոչ իրավաչափ վարքագծի համար և միշտ ունեն սանկցիա։ Կարգավորիչ (իրավասահմանող) նորմերը նախատեսում են իրավահարաբերությունների մասնակիցների իրավունքները և պարտականությունները։ Դրանք հաշվարկված են իրավաչափ վարքագծի համար։

Իրավունքի հիմունքներ, ինչ՞ է իրավունքը

Իրավունքը հասարակական հարաբերությունները կարգավորող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված իրավական նորմերի համակցություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը։ Իրավական կարգավորումն իրականացվում է բարդ համակարգի միջոցով։ Այդ համակարգի կարևորագույն տարրերն են՝ բնական իրավունքը, դրական իրավունքը և սուբյեկտիվ իրավունքը։ Բնական իրավունքներն ամրագրվում են օրենքներով։ Օրենսդրությունը երբեմն անվանում են դրական իրավունք։ Օրենսդրության հիման վրա մեզանից ամեն մեկն ունի իրեն ընձեռված հնարավորություն՝ սուբյեկտիվ իրավունքը։

Իրավունքն ունի բնական-իրավական արմատներ, և պետք է տարբերել բնական իրավունքը պետության կողմից սահմանված օրենսդրությունից։ Իրավունքը կարելի է բնորոշել նաև հետևյալ կերպ․ իրավունքը մարդու և հասարակության բնույթով պայմանավորված, անհատի ազատությունն արտահայտող, պետության կողմից սահմանված և պետական հարկադրանքով երաշխավորված, հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի համակցություն է, որին հատուկ են համապարտադիրությունը, պաշտոնական ակտերում ամրագրված ձևային որոշակիությունը։