Ագաթա Քրիստի․ գրքերի ընդհանուր վերլուծություն

Ագաթա Քրիստի սկսել եմ ընթերցել ամառվանից ու կասեմ, որ ամենասիրելի գրողս է դարձել ու իր գրքերը շա՛տ եմ հավանում։ Գրքերից ընթերցել եմ դեռ երկուսը՝ «Էնդհաուզի առեղծվածը» և «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»։ Երկուսն էլ շատ դուր եկան ինձ, սակայն առաջինն էլ ավելի տպավորեց, քանի որ դա ընթերցածս առաջին ստեղծագործությունն էր Ագաթա Քրիստիից ու դեռ ծանոթ չէի նրա գրելաոճին։ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը» գիրքը հեղինակի ամենահաջողված ստեղծագործություններից է համարվում։ Շատ էի լսել նրա գրքերի մասին ու որոշեցի ինքս կարդամ։ Անկեղծ կասեմ, որ երբևէ նման գրական ոճի չեմ հանդիպել գրքեր ընթերցելիս։ Պարզապես ինձ զարմացրեց այն, թե ոնց կարող է մի կին այդչափ երևակայություն ունենալ ու այդ ամենը գրի առնել։ Նրա ստեղծագործությունները ամեն ինչով տարբերվում են մնացած դետեկտիվ ժանրի գրողների գործերից։ Իհարկե, նման պատմություններն ավարտվում են ինչ-որ անսպասելի իրադարձությամբ, Ագաթա Քրսիտիի ստեղծագործությունները՝ նույնպես։ Սակայն սա էլ ավելի անսպասելի ու ընթերցողին շաա՛տ զարմացնող ավարտ է ունենում։ Երբ ավարտում ես գիրքը, ինքդ մտածում ես գրքի մասին ու հիշում այն հին իրադարձությունները, հասկանում, թե ոնց մինչ այդ նման հուշումներին ուշադրություն չես դարձրել։ Ի տարբերություն Շերլոքի կամ նման այլ ստեղծագործությունների՝ հեղինակն ընթերցողին հնարավորություն է տալիս Էրքյուլ Պուարոյիի հետ գտնել մարդասպանին։ Սակայն Ագաթա Քրիստիից երեք-չորս գիրք ընթերցելուց հետո արդեն ընթերցելու ընթացքում հեշտությամբ կգտնես իրական հանցագործին։ Եվ պատմությունն այնպես է գրվում, որ կարդալիս ամեն գլխում սկսում ես կասկածել մեկ ուրիշին, և իրական հանցագործի մասին մանրամասնություններ չեն խոսվում։ Նրա ստեղծագործություններից մի քանիսը կարդալուց հետո ինչ-որ սիրային պատմությունների, կյանքի մասին գրքեր այլևս չեմ կարողանում կարդալ, քանի որ դրանք ինձ համար ձանձրալի են դարձել։ Կարծում եմ՝ այն պատճառով, որ Ագաթա Քրիստիի գրքերում միշտ լարվածություն կա, յուրաքանչյուր իրադարձություն անսպասելի ու շատ հանկարծակի է տեղի ունենում։ Ագաթա Քրիստին ինձ համար նոր բացահայտում էր գրականությունում, նա դարձել է իմ ամենասիրելի գրողը ու նրա գրքերից յուրաքանչյուրը պատրաստ եմ սիրով ընթերցել՝ նույնիսկ մի քանի անգամ։ Անկեղծ կասեմ, որ Ագաթա Քրիստիի գրքերից մեկը՝ առաջին կարդացածս, դարձել է իմ ամենասիրելի գիրքը։ Ու այն կարդալուց հետո դետեկտիվ ժանրի գրքերը դարձել են իմ ամենասիրելին։ Ագաթա Քրիստին ինձ շատ տպավորեց, վստահ եմ՝ ձեզ նույն պես դուր կգան նրա ստեղծագործությունները։ Խորհուրդ եմ տալիս ընթերցել։

Իրավունքի հիմունքներ․ Հայ իրավունքի զարգացումը

Սկզբնական շրջանում կարգավորման համար օգտագործվում էին նախնադարյան սովորույթները։ Այսպիսով՝ իրավունքի ամենահին ձևը սովորութային իրավունքն է՝ այն սովորույթը, որ երաշխավորված էր պետական հարկադրանքով։ Հայաստանում սովորութային իրավունքը զանազան պատճառներով տևեց շատ երկար։ Հայաստանի բնակչությունն ընդհուպ մինչև արաբական ներխուժումը գերազանցապես միաէթնիկ էր, և այդ պայմաններում աշխատում էր չգրված սովորութային իրավունքը։ Քրիստոնեության ընդունմամբ հայ եկեղեցին ձեռք բերեց լայն իրավասություն ոչ միայն զուտ եկեղեցական-կրոնական, այլ նաև աշխարհիկ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հայ եկեղեցին միշտ եղել է խիստ կենտրոնացված, այդ պատճառով էլ Հայաստանում սկսեց ձևավորվել ու զարգանալ կանոնական իրավունքը։ Եկեղեցական ժողովներում սահմանվում էին հատուկ խրատներ ու կարգեր, որոնք կոչվում էին կանոններ։ Հայ միջնադարյան կանոնական իրավունքն ամփոփված է «Կանոնագիրք հայոց» ժողովածուի մեջ։ Միջին դարերում Հայաստանը սկսեց փոխառել իր օրենքները օտարերկրյա աշխարհիկ օրենքների հետ։ Այդ ժամանակ Հայաստանը փոխառեց նաև Մովսիսյան օրենքները։

Պետության դերը հասարակության մեջ

1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։

Առաքելություն նշանակում է հասարակական և այլ հանձնարարություն, խնդիր, որի կատարման համար գոյություն ունի ինչ-որ մեկը։ Պետության առաքելություն ասելով հասկանում ենք այն հասարակական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել է կամ գոյություն ունի պետությունը։ Ուստի պետության սոցիալական առաքելությունը, արժեքը հենց նրանում է, որ այն կարգավորում և կառավարում է հասարակությունը, որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները և կազմակերպում է դրանց իրականացումը։

2․ Թվարկե՛ք պետության ներքին գործառույթները /բլոգային աշխատանք/․

Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտում են պետության հասարակական առաքելությունը ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Պետության գործառույթները լինում են ներքին և արտաքին։ Ներքին գործառույթները նպատակամղված են երկրի ներքին խնդիրների լուծմանը։