Աբու-Լալա Մահարի։ Ավ․ Իսահակյան

1․ Կարդացե՛ք պոեմի 1-3-րդ սուրահները և անծանոթ բառերը համացանցի օգնությամբ բացատրե՛ք։

ջեննաթ — դրախտ

քյոշք — ապարանք

անդուլ — անդադար

զազիր — կեղտոտ

սնար — անկողնու գլխատեղը

շեղջ — կույտ

խորշակ — տաք քամի

նանրամիտ — անիմաստ մտքեր ունեցող

տոչորվել — վառվել

դժնյա — դաժան

անխոնջ — չհոգնող

կաթոգին — սիրալիր, շատ սիրով

2․ Համացանցից դո՛ւրս գրեք Աբու ալ-Ալա ալ -Մաարրի մասին այնպիսի տեղեկություններ, որոնք հետաքրիր եք համարում։ / Աբու ալ-Ալա ալ -Մաարրիի կերպարն ընկած է այս հերոսի ստեղծման հիմքում/։

Աբու ալ-Ալա ալ-Մաարրին ծնվել է Մաարրաթ ալ-Նուման գավառական քաղաքում։ Փոքր տարիքում զրկվել է իր տեսողությունից։ Եղել է արաբ բանաստեղծ և փիլիսոփա։ Ալ-Մաարրին իր բանաստեղծական և արձակ ստեղծագործություններում մեջբերումներ է անում աստվածաբանական, փիլիսոփայական, գրականական և մուսուլմանական պատմություններից։ Ալ-Մաարրին աչքի էր ընկնում լսածն անգիր անելու և հիշելու զարմանալի կարողությամբ։ Նրա ստեղծագործություններից մի քանիսն են պահպանվել։ Բաղդադում մեկ տարուց փոքր-ինչ ավել մնալուց հետո, լսելով մոր հիվանդության մասին ստացած լուրը, վերադառնում է հայրենիք։ Սակայն նախքան իր՝ ան-Նուման հասնելը, մայրն արդեն մահացած է լինում։

3․Դուրս գրեք այն հատվածները․

  • որոնք գեղարվեստորեն ձեզ դուր եկան,

Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման,
Ինչպես իր ուղին, որ գալարվում է, ձգվում է անծայր ու չունի վախճան:

Հյուսվելով անծիր ճանապարհի հետ` լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,
Հայացքը հառած անհայտ աստղերին, հոգու մեջ դառըն ու ցավոտ հուշեր:

  • որտեղ արտահայտված մտքերի հետ դուք համաձայն եք։

1․Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում իմ վրա իշխող ոչ մի զորության, 
Ոչ օրենք, սահման, ոչ ճակատագիր, ոչ չար ու բարի և ոչ դատաստան:

Իմ գլխի վերև չպետք է լինի ոչ մի հովանի, ոչ մի իրավունք, 
Եվ իմ կամքից դուրս ամեն ինչ բանտ է, և ստրկացում, և բռնադատում:

Ես կուզեմ լինել անսահման ազատ, անպարտք, անիշխան, այլև անաստված,
Հոգիս տենչում է միայն, միմիայն` մեծ ազատության` անհուն, անտարած:

2․Խփեմ վրանըս, օձ – կարիճների բըների գլխին վրանըս խփեմ, 
Այնտեղ բյուր անգամ ես ապահով եմ, քան թե մարդկանց մոտ, կեղծ ու ժպտադեմ:

Քան ընկերի մոտ, ախ, որի կրծքին դնում էի ես գլուխըս սիրով,
Կուրծքը ընկերի, որ շղարշում է անդարձ կորստի անդունդը ստով:

3․Ես չեմ կամենա ողջունել մարդկանց, նրանց սեղանից պատառ չեմ կտրի, 
Գազանների մոտ հացի կնստեմ, ողջույնը կառնեմ բորենիների:

4․Թողել ենք այնտեղ կի՞ն – աստվածային, սե՞ր – երջանկություն, անհուն երազա՞նք.-
Քայլիր, կանգ մի առ, թողել ենք միայն շղթա ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եվ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, առնախանձ մի սարդ, հավերժ նանրամիտ, 
Որ հացդ է սիրում, համբույրի մեջ սուտ և քո գրկի մեջ գրկում ուրիշին:

5․Բայց սերը կնոջ` տոչորված հոգուդ, աղ – ջուր է տալիս, որ միշտ ծարավնաս,
 Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես և չըհագենաս:

4․ Դո՛ւրս գրեք 5-ական պատկերավորման միջոց՝ մակդիր, համեմատություն, փոխաբերություն։

Փոխաբերություն — Եվ ղողանջները ծորում քաղցրալուր` ողողում էին դաշտերը անդորր: Շատրվանները քրքջում էին պայծառ ծիծաղով ադամանդեղեն։ Եվ ղողանջում էր ողջ երկինքն անհուն` աստղերի շքեղ, անշեջ դաշնակով: Անհայտ ուղին էր Աբու – Լալային բյուր հրապույրով կանչում, փայփայում: Այսպես էր խոսում իր սրտի խորքում Աբու Մահարին Մահարին, մեծ բանաստեղծը:

Մակդիր — Անուշ ղողանջ, զմրուխտյա հեռու, գոհար աստղեր, վառ երազներ, անուշ գազելներ։

Համեմատություն — Եվ անապատի դեղին շեղջերը հորձանքներ կտան ալիքների պես։ Ատում եմ սերը` մահու պես անգութ։ Եվ լուսինն, ինչպես ջեննեթի մատաղ փերիի կուրծքը` չքնաղ, լուսավառ։ Եվ քարավանը Աբու – Լալայի` աղբյուրի նման մեղմ կարկաչելով։ Եվ Աբու – Լալան խորհում էր մռայլ, և նրա վիշտը անհունի նման։

Պատմության հետազոտական աշխատանք․ Անին որպես մայրաքաղաք

Ներածություն

Անիի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, հոդվածներ, վեպեր ու պատմվածքներ։ Երևի հայոց ոչ մի մայրաքաղաք այդքան լավ չի ուսումնասիրվել, որքան Անին։ Ինչպես Լեոն է ասել․ <<Անին նման էր հեքիաթների կախարդական ամրոցներին, որոնց մեջ հրաշքներ կան, բայց որոնք վիշապների ու այլ հրեշների ձեռքին են գտնվում>>։

Անի մայրաքաղաքի ավերակները գտնվում են Մեծ Հայքի Շիրակ գավառում, Ախուրյան գետի աջ ափին։ Վաղ միջնադարում Անին պատկանել է հայտնի Կամսարական տոհմին։ 8-րդ դարում Հայաստանի իշխան Աշոտ 1-ը Կամսարականներից գնում է Անի ամրոցն ու միացնում իր տիրույթներին։ 9-րդ դարի վերջերին Անին արդեն գյուղաքաղաք էր։ Արդեն 961 թվականին Բագրատունիներն իրենց արքունիքը Կարսից փոխադրում են Անի ու այն հռչակում մայրաքաղաք։ 964 թվականին Աշոտ Գ Ողորմած թագավորը ամրոցի հյուսիսում կառուցում է հզոր պարիսպ, որն էլ հետագայում իր անունով կոչվում է Աշոտաշեն։ Անին շատ արագ զարգանում է։ Շուտով Սմբատ 2 թագավորը կառուցում է երկրորդ պարիսպը` Սմբատաշենը։ Արդեն 11-րդ դարում Անին ուներ շուրջ 100․000 բնակիչ։ 1023 թվականին Հովհաննես-Սմբատը Անին իր մերձակայքով կտակում է Բյուզանդիային։ Պետականությունը պահպանելու նպատակով 1042 թվականի վերջերին թագավոր է օծվում պատանի Գագիկ 2-ը։ 1043-1044 թվականներին Բյուզանդիան մի քանի անգամ պաշարում է Անին՝ պահանջելով հանձնել քաղաքը։ Շուտով կազմակերպվում է Անիի պաշտպանությունը։ Սակայն 1045 թվականին Գագիկ թագավորին գահազրկում են, ու Բյուզանդիան հասնում է իր նպատակին։ 1064 թվականին տեղի ունեցած երրորդ արշավանքի ժամանակ Սելջուկները գրավում են Անին, կառուցվում է երկու մզկիթ։ Նույնիսկ 1319 թվականի ուժեղ երկրաշարժից հետո Անին որպես քաղաք պահպանում է իր գոյությունը։ 1878 թվականին քաղաքն անցնում է Ռուսաստանին։ Շուտով այն անցնում է հայկական կազմ, սակայն 1920 թվականին Անին և ողջ Կարսի մարզը կրկին զավթում են թուրքերը։

Որպես հետազոտական աշխատանք ընտրել եմ Անի մայրաքաղաքը, քանի որ ինձ համար ամենից հետաքրքիր ժամանակաշրջանը բագրատունիների ժամանակաշրջանն էր, երբ Անին թագավորության մայրաքաղաքն էր։ Հաճախ համացանցով ուսումնասիրում եմ այս թեման, և այս հետազոտական աշխատանքն ինձ հնարավորություն է տալիս ավելի մանրամասն ծանոթանալու այդ ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին, նոր հետաքրքիր տեղեկություններ եմ իմանում Անիի ու բագրատունիների մասին և արդեն ունենում եմ ուսումնական ծավալուն մի նյութ, որն ինքս եմ կազմել։ Փորձել եմ ընտրել նաև այնպիսի թեմա, որի մասին տեղեկությունները շատ կլինեն և՛ համացանցում, և՛ գրքերում, և՛ ֆիլմերում։ Կան պատմական շատ թեմաներ, որոնց մասին կարող եմ մի քանի էջի չափով խոսել, սակայն Անին ինքնին շատ կարևոր ու ծավալուն թեմա է ու ամենահետաքրքիրն է բոլորից։ Որպեսզի հետազոտական աշխատանքս դառնա ավելի ամբողջական, ես նախատեսել եմ ներառել նյութիս մեջ ամբողջ բագրատունիների ժամանակաշրջանը։