Հայոց լեզու | 20․10․2022

  1. Ընդգծե´ք նախադասության ենթական և ստորոգյալը:
  • Բարձր են Մթնաձորի սարերը, դրանից է, որ ամռան երկար օրերին էլ արևը մի քանի ժամ է լույս տալիս Մթնաձորի անտառներին։

Սարերը — ենթակա, լինել — ստորոգյալ, արևը — ենթակա, տալ — ստորոգյալ

  • Եվ երբ հեռավոր հարթավայրում արևը նոր է թեքվում դեպի արևմուտք, Մթնաձորում ստվերները թանձրանում են, սաղարթի տակ անթափանց խավար է լինում, արջերը որսի են դուրս գալիս, վարազներն իջնում են ջուր խմելու, իր որջի առաջ զիլ ոռնում է գայլը, ոռնոցը հազարբերան արձագանքով զրնգում է Մթնաձորում։

Արևը — ենթակա, թեքվում է — ստորոգյալ, ստվերները — ենթակա, թանձրանում են — ստորոգյալ, արջերը — ենթակա, դուրս գալ — ստորոգյալ, վարազները — ենթակա, իջնում են — ստորոգյալ, գայլը — ենթակա, ոռնում է — ստորոգյալ, ոռնոցը — ենթակա, զըրնգում է — ստորոգյալ

2. Դուրս գրեք որոշիչները, հատկացուցիչները, բացահայտիչները:
Օգնություն՝ Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

  • Արջը գիտե վարազի ժանիքի թափը, նախահարձակ չի լինում։

Վարազի — հատկացուցիչ, ժանիքի — հատկացուցիչ

  • Մթնաձորի ծերունի անտառապահը՝ Պանինը, վաղ գարնանը տեսել է վարազի կմախքը, ժանիքը մինչև արմատը խրված ծառի մեջ՝ ծառի արմատում:

Մթնաձորի — հատկացուցիչ, ծերունի — որոշիչ, անտառապանը՝ Պանինը — բացահայտիչ, վարազի — հատկացուցիչ, ծառի — հատկացուցիչ

  • Գյուղում Ավին լավ որսորդի համբավ ուներ։ Տան ապրուստի մի մասը նա Մթնաձորի խորքերից էր հոգում։ Բացուտներում միրհավ՝ դաշտի թռչուն էր որսում:

Լավ — որոշիչ, որսորդի — հատկացուցիչ, տան — հատկացուցիչ, ապրուստի — հատկացուցիչ, Մթնաձորի — հատկացուցիչ, դաշտի — հատկացուցիչ

  • Որսի մի շուն երևաց, հոտոտեց Ավուն, անցավ։ Ավու շունչը փորն ընկավ։ Երևաց երկրորդ շունը, երրորդը, շների հետևից էլ Պանինը։ 

Որսի — հատկացուցիչ, Ավու — հատկացուցիչ, շների — հատկացուցիչ, երկրորդ — որոշիչ

3. Դո´ւրս գրեք խնդիրները և պարագաները:

  • Չնայած Ավին մեջքը ծռեց, գլուխը ձեռների մեջ առավ, Պանինը շարունակում էր հարվածել:

Չնայած — զիջման պարագա, ձեռների մեջ — տեղի պարագա, մեջքը — ուղիղ խնդիր

  • Եվ երբ Պանինը մի անգամ էլ կրկնեց իր առաջարկը, շրթունքները ետ տարավ ու խուլ ծիծաղեց։ Ավին տեղից վեր թռավ, ցախը թողեց և եկած ճամփով ետ գնաց դեպի Մթնաձոր։

Մի անգամ էլ — չափի ու քանակի պարագա, խուլ — ձևի պարագա, տեղից — տեղի պարագա, Մթնաձոր — ուղիղ խնդիր, առաջարկը — ուղիղ խնդիր

Օգնություն՝ Խնդիրներ, պարագաներ

Նշի´ր պարզ և բաղադրյալ ստորոգյալները:

  • Մի հրեշ էր նա անտառապետի տարազով:

Հրեշ էր — բաղադրյալ ստորոգյալ

  • Անտառում հանկարծ կերևար, փայտահատի կողքին կկանգներ, կնայեր, թե ինչպես նա արագ կացնահար է անում ծառը։

Կերևար — պարզ ստորոգյալ՝ ենթադրական եղանակ, կկանգներ — պարզ ստորոգյա՝ ենթադրական եղանակ, կնայեր — պարզ ստորոգյալ՝ ենթադրական եղանակ, անել — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ

  • Լեղապատառ փայտահատին մնում էր կամ փախչել, կամ օձի պես ծռմռատել Պանինի մտրակի հարվածների տակ։

Մնում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, փախչել — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, ծռմռատել — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ

  • Պանինը որսորդ Էր։

Որսորդ էր — բաղադրյալ ստորոգյալ

  • Պանինը վազում էր շների հետևից, հրճվանքից ճչում։ Գիշերվա որսը նրա համար հարազատ տարերք էր։

Վազում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, ճչում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ

  • Այսպես էր Պանինը:

Այսպես էր — բաղադրյալ ստորոգյալ

  • Առավոտը բացվում էր, ձյունի վրա արյան շիթեր էին երևում, այստեղ-այնտեղ խառնիխուռն հետքեր, խեղդված գայլի դիակ, կոտրատած ճղներ։

Բացվում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, երևում էին — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, խեղդված — պարզ ստորոգյալ, կոտրտած — պարզ ստորոգյալ

  • Մի փչակի մոտ նստում էր Պանինը, մինչև շները որսի միսն ուտեն։

Նստում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, ուտեն — պարզ ստորոգյալ՝ ըղձական եղանակ

  • Նա սպանած և ոչ մի կենդանու ձեռք չէր տալիս և շներին կշտացնելուց հետո վերադառնում էր տուն։

Ձեռք չէր տալիս — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, կշտացնել — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ, վերադառնում էր — պարզ ստորոգյալ՝ սահմանական եղանակ

Նրա սարսափը հեռուներում էր տարածված։

  • Տարածված էր — պարզ ստորոգյալ

Թողնել մեկնաբանություն