Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք /բլոգային աշխատանք/․

Միջազգային նշանակություն ունեցող նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են։ Հատկապես մեծ են Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Պանամայի ջրանցք․ Պանամայի ջրանցքը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Այն հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև։ 2000 թվականին այն հանձնվեց Պանամա պետությանը։ Ջրանցքի երկու ծայրերին, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական հենակայանները։ Սուեզի ջրանցք․ այն կառուցված է Եգիպտոսի տարածքում, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը։ Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը, որն առաջ անցնում էր՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։

Թողնել մեկնաբանություն