«Խոր վիրապ» արգելավայր

«Խոր վիրապ» արգելավայրը գտնում է Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում, Արաքս գետի ձախակողմյան մասի Խոր Վիրապ եկեղեցական համալիրի և Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատի աջակողմյան հատվածում։

Արգելավայրի կազմակերպման հիմնական նպատակն է եղել միջազգային նշանակություն ունեցող խոնավ տարածքի էկոհամակարգի, բուսական ու կենդանական աշխարհի` հատկապես ջրլող թռչունների ու դրանց ապրելավայրերի, հազվագյուտ բուսատեսակների ու դրանց աճելավայրերի պահպանության, բնականոն զարգացման ապահովումը։ Խոր Վիրապի ջրաճահճային էկոհամակարգը աչքի է ընկնում հազվագյուտ և անհետացման վտանգված ջրաճահճային բուսական և կենդանական տեսակներով։ Այս տարածքում հանդիպում են բազմաթիվ հազվագյուտ բուսատեսակներ, օրինակ՝ սիբեխ, ուղտափուշ, վարդատերեփուկ և այլն։ Բացի թռչուններից այստեղ տարվա տաք ամիսներին սնունդ է հայթայթում նաև չղջիկը, որը նույնպես գրանցված է ՀՀ կարմիր գրքում։ Հայաստանի կարմիր գրքում գրանցված տեսակներից այս տարածքում բնադրվում են փոքր ձկնկուլը, մոխրագույն բադը և այլն։ Հազվագյուտ և անհետացող  թռչուններից հանդիպում են մեծ ձկնկուլը, մեծ սպիտակ տառեղը, մոխրագույն սագը, խայտաբղետ բադը, լայնակտուց բադը և այլն։

Այսպիսով՝ Խոր Վիրապի ջրաճահճային տարածքն առանձնանում է բնապահպանական և գիտական բարձրարժեք նշանակությամբ, որի կորուստը, հատկապես որպես ջրլող թռչունների բնակավայր, մեծ վնաս կպատճառի Հայաստանի կենսաբազմազանությանը։

Աղբյուր՝ «Խոր վիրապ» արգելավայր

Գարնանամուտ։ Հովհաննես Շիրազ

Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս,
Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
Ու երկինքը հոգուս մեջ, ու արեւը աչքերիս,
Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք,-
Ու քայլեցի խայտալով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու շուշաններ ձյունաթույր,
Ու մարդիք ինձ տեսնելով՝ իրենց հոգնած աչքերին
Տեսան ուրիշ մի աշխարհ, գարուն տեսան նորաբույր,
— Ի՜նչ թարմություն,- ասացին,- ի՜նչ թարմություն,-
ու բացին
Լուսամուտներն իմ առջեւ, ու ես իմ սիրտը բացել՝
Անցնում էի երգելով ու շաղ տալով մայթերին
Մանուշակներ ու վարդեր ու հասմիկներ հոգեթով,
Կարծես մի ողջ բնություն մի պատանի էր դարձել,
Քաղաք իջել լեռներից՝ կանցներ զմրուխտ հեքիաթով
Երկրե-երկիր շաղ տալով կակաչներն իր ձեռքերի,
Մեր երգերի լուսաբացն ու գարունը լեռների։

Դանթեական առասպել։ Եղիշե Չարենց

1․ Կարդացե՛ք պոեմը։

2․ Համառոտ շարադրեք բովանդակությունը։

Ստեղծագործությունը պատերազմ գնացող մի խումբ զինվորականների մասին էր, ովքեր ոտքով հասնում էին կռվի դաշտ։ Իհարկե, ընթացքը բավականին ձանձրալի և հոգնեցուցիչ էր, քանի որ ճանապարհը բավականին երկար էր և դժվար, նույնիսկ նրանցից շատ-շատերը կիսատ էին թողնում ճանապարհը և վերադառնում։ Նրանք հանդիպող քաղաքների ճանապարհներին տեսնում էին մահացած մարդկանց դիակներ, ովքեր սպանվել էին պատերազմների ժամանակ և այդտեղ էլ մնացել էին։ Խումբը պարզապես ապշում էր՝ տեսնելով դիակները, զարմանում, վախենում։ Սակայն, որքան էլ սարսափելի էր ստեղծագործության գլխավոր հերոսի համար ճանապարհին նման տեսարանների հանդիպելը, նա հիանում էր բնությամբ, ուրախանում, և հենց իր շրջակայքի գեղեցկությունն էլ նրան դրդում էր քայլել ու հասնել կռվի դաշտ, քանի որ նա ուրախանում էր բնության գեղեցկությամբ։ Եվ հեղինակը նկարագրում է բազմաթիվ տեսարաններ, որոնցում գլխավոր հերոսը ուշադրություն է դարձնում բնության ներդաշնակությանը և մոռանում այն ամենը, ինչ նախկինում տեսել էր ճանապարհին։ Նրանք հասնում են կռվի դաշտ ու պարտվում են թշնամուն։ Նկարագրում է, թե իրենց զինվորների դիերն ինչպես են ընկած գետնին, սակայն բացվում է առավոտը և նա նորից նայում է դաշտերին, բնությանը և դրա գեղեցկության շնորհիվ էլ կարողանում է մոռանալ և՛ իրենց տարած պարտությունը, և՛ գետնին ընկած դիակներին։

Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ ԱՄՆ-ն, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք /բլոգային աշխատանք/․

Միջազգային նշանակություն ունեցող նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են։ Հատկապես մեծ են Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի նեղուցի աշխարհաքաղաքական նշանակությունը։ Պանամայի ջրանցք․ Պանամայի ջրանցքը տնտեսական և ռազմաքաղաքական մեծ նշանակություն ունի։ Այն հազարավոր կմ-երով կրճատում է ճանապարհը Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների ափերին գտնվող երկրների միջև։ 2000 թվականին այն հանձնվեց Պանամա պետությանը։ Ջրանցքի երկու ծայրերին, սակայն, շարունակում են մնալ ԱՄՆ-ի ռազմական հենակայանները։ Սուեզի ջրանցք․ այն կառուցված է Եգիպտոսի տարածքում, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը։ Դրա շնորհիվ հսկայական չափով կրճատվել է Ատլանտյան օվկիանոսի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջև ջրային ճանապարհը, որն առաջ անցնում էր՝ շրջանցելով Աֆրիկա մայրցամաքը։

Աշխարհաքաղաքականության գործոնները

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը։ Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում։ Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը։ Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացաշ է Մերձավոր և Միջին Արևելքում։ Մյուս երկրներից աչքի են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը։ Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել նաև Կասպից ծովի հատակում, ցամաքային ծանծաղուտում։

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ջուրն այստեղ չի բավարարում ոչ միայն ոռոգման, այլև խմելու համար։ Այդ առումով համեմատաբար նպաստավոր պայմաններում են այն երկրները, որոնք տիրապետում են տարածաջրջանի խոշոր գետերի ակունքներին։ Այդպիսիք են Թուրքիան, Հայաստանը և Վրաստանը, որտեղից սկիզբ առնող կամ հոսող գետերը (Եփրատ, Տիգրիս, Արաքս, Կուր) սնում են Սիրիայի, Իրաքի և Ադրբեջանի մեծ մասը։

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները։ Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով։