8 ամենահայտնի մեջբերումները ընթերցանության մասին

“A reader lives a thousand lives before he dies . . . The man who never reads lives only one.”

-Ընթերցողը ապրում է հազար կյանք նախքան մահանալը․․․Մարդ, ով երբեք չի կարդում, ապրում է միայն մեկով։

“You can never get a cup of tea large enough or a book long enough to suit me.”

-Դու երբեք չես կարող ստանալ այնքան մեծ մի բաժակ թեյ ու այնքան երկար գիրք, որն ինձ համապատասխան կլինի։

“I find television very educating. Every time somebody turns on the set, I go into the other room and read a book.”

-Ես հեռուստատեսությունը շատ ուսուցողական բան եմ համարում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը նկարահանման հրապարակին է մոտենում, ես մտնում եմ մյուս սենյակ և գիրք եմ կարդում։

“Classic’ – a book which people praise and don’t read.”

«Դասական»․ գիրք, որը մարդիկ գովում են ու չեն կարդում։

“So please, oh please, we beg, we pray, go throw your TV set away, and in its place you can install a lovely bookshelf on the wall.”

-Այսպիսով՝ մենք խնդրում ենք, խնդրում, աղաչում ենք, աղոթում, գնացեք ու մի կողմ նետեք ձեր հեռուստացույցը և դրա փոխարեն այդ պատին տեղադրեք մի գեղեցիկ գրապահարան։

“The more that you read, the more things you will know. The more that you learn, the more places you’ll go.”

-Որքան շատ կարդաք, այնքան ավելի շատ բան կիմանաք։ Որքան շատ բան սովորեք, այնքան ավելի շատ տեղեր կգնաք։

“Books are a uniquely portable magic.”

-Գրքերը եզակի շարժական գաղտնիքներ են։

“I kept always two books in my pocket, one to read, one to write in.”

-Ես միշտ երկու գիրք էի պահում գրպանումս՝ մեկը կարդալու, մյուսը՝ գրելու համար։

Գերմանիան 1918-1940 թվականներին

Առաջին համաշխարհային պատերազմը (1918)

1918 թվականին Գերմանիան մասնակցում է Առաջին համաշխարհային պատերազմին, որի ավարտին կրած պարտությունից հետո կայսերական կարգերը տապալվում են և հաստատվում է Վայմարյան հանրապետությունը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր գրավել Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, լեհական հողերը, ուզում էր գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Գերմանիայի կարծիքով՝ այս ամեննն իրագործելուց հետո կարող էր ստեղծվել Գերմանիայի համաշխարհային գերիշխանություն։

Գերմանական հանրապետություն․ Վայմարյան միապետություն (1918)

1918 թվականի նոյեմբերի 9-ին է նաև տեղի ունեցել Գերմանական կամ Նոյեմբերյան հեղափոխությունը, որը հանգեցրեց կայսր Վիլհելմ II-ի գահից հրաժարմանը, Գերմանիայի դաշնային սահմանադրական միապետության տապալմանը և դրա փոխարինմանը ժողովրդավարական խորհրդարանական հանրապետությունով՝ հայտնի որպես Վայմարյան Հանրապետություն: Հեղափոխությանը տանող գործոններից էին եղել Առաջին համաշխարհային պատերազմում գերմանական բանակի կրած պարտությունները, պատերազմի չորս տարիների ընթացքում երկրի շրջափակված դրությունից բխող սովը, մեծ մասշտաբների հասնող գործազրկությունը, ինչպես նաև Գերմանական կայսրության պարտության հոգեբանական ազդեցությունները և ընդհանուր բնակչության ու արիստոկրատական-բուրժուական խավերի միջև աճող սոցիալական լարվածությունը: Հեղափոխական շրջանը սկիզբ էր առել 1918 թվականի նոյեմբերից մինչև 1919 թվականի օգոստոսին Վայմարի Սահմանադրության ընդունումը։

Վերսալյան պայմանագիր (1919)

Վերսալի պայմանագիրը խաղաղության պայմանագիր էր, որը կնքվեց 1919 թվականի հունիսի 28-ին `Առաջին աշխարհամարտը դադարեցնելու համար: Դրա գլխավոր հերոսները մի կողմից դաշնակիցներն էին, մյուս կողմից ՝ Գերմանիան: Համաձայնագիրը ստորագրվեց Ֆրանսիայում ՝ Վերսալյան պալատի հայելիների պատկերասրահում, և ուժի մեջ մտավ 1920 թվականի հունվարի 10-ից: Վերսալի պայմանագիրը գերմանական կայսրությանը ներկայացվեց որպես ոչ բանակցելի ՝ ռազմական գործողությունների վերսկսման տույժի տակ: Այսպիսով՝ գերմանական կայսրությունը այլ ելք չուներ, քան ընդունել հանձնված հանձնման պայմանները:

Հրեաների կոտորածները (1938)

1938 թվականի նոյեմբերի 9-ին Նացիստական Գերմանիայի ողջ տարածքում սկսվեց հրեաների մասսայական ջարդերը, որոնք պատմության մեջ հայտնի են հավաքական «Բյուրեղապակյա գիշեր» անվանումով: Տեղի ունեցածը Երրորդ Ռեյխի ղեկավարության կողմից ներկայացվեցին որպես հանրության ինքնաբուխ արձագանք՝ նոյեմբերի 7-ին Փարիզում ծագումով հրեա Հերշել Գրինշփանի կողմից Գերմանիայի դեսպանատան առաջին քարտուղար Էրնսթ ֆոմ Ռաթի սպանության համար: Ռայխի ողջ տարածքում ոչնչացվել էր ավելի քան 200 պաշտամունքային վայր, թալանվել էր հրեաներին պատկանող 7500 առևտրային կրպակ ու ձեռնարկություն: Սպանվել էին հարյուրավոր հրեաներ, և նրանցից գրեթե 30.000-ը աքսորվել համակենտրոնացման ճամբարներ։ Ջարդերի ու աքսորի հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել էր 2000-5000 հրեա։