Առակներ։ Մխիթար Գոշ

1․ Կարդացեք առակները։ Մեկ-երկու նախադասությամբ գրեք ձեր կարծիքը արտահայտված գաղափարի նկատմամբ։

ԱՐՋԸ ԵՎ ՄՐԶՅՈԻՆԸ

Արջը փորում էր մրջյունի բույնը և լեզվով հավաքում նրանց ու ուտում։ Մրջյունը նրան սպանելու հնարը գտավ։ Գնալով պիծակի, իշամեղվի, մժեղի, շնաճանճի, կրետի և սրանց նմանների մոտ, խնդրում է, որ իբրև ազգականներ, օգնեն իրեն։ Սրանք կարեկցելով՝ հարվածում են արջի աչքերին ու ականջներին։ Արջը քարին է խփում գլուխը, որը նեխվում է, և որդեր են ծնվում մեջը։ Ցավի սաստկությունից արջը, բերանը բանալով` գոռում է։ Իսկ միջատները, մտնելով փորը, ծակծկում են նրա աղիքները։ Արջը նեղվելով, դիմում է հոսող ջրին և, չափից ավելի սուզվելով մեջը, խեղդվում։ Առակիս իմաստն այն է, որ հզորները տկարներին արհամարհում են և չեն վախենում նրանցից, բայց փոքրերը ուժեղանում են իմաստությամբ և հաղթում հզորներին։

Ցանկացած հարցում է այդպես, որ համախմբվածությամբ կարելի է հաղթել ցանկացած մեկին, նույնիսկ ամենաուժեղին։ Եվ մրջյունը որքան էլ փոքր էր, նա շատ ավելի իմաստուն գտնվեց, քան արջը և իր մտքով կարողացավ հաղթել նրան։

ՈՍԿԻՆ ԵՎ ՑՈՐԵՆԸ

Թագավորելու ժամանակ ոսկին պահանջում էր, որ բոլոր նյութերը գան երկրպագեն իրեն։ Նա իր անձը թագավոր էր կոչում, որովհետև թագավորի պատկեր կար վրան, ու դրանով գոռոզամտում էր արծաթագործների և ուրիշների վրա ևս: Եվ բոլորն եկան, չեկավ միայն ցորենը, ասելով. — Թո՛ղ նախ ինքը գա ինձ երկրպագելու։ Առակս ցույց է տալիս, որ բոլոր նյութերը միաժամանակ մեծարանքի չեն արժանանում։ Սովի վտանգի պատճառով բոլորը խոնարհվում են ցորենի առջև։

Միաժամանակ բոլորին չեն երկրպագի։ Ինչպես առակում, այնպես էլ կյանքում է․ երբ որևէ մեկի կարիքը զգում են նրան մեծարում են, կախված են լինում նրանից ու նրան համարում են լավագույնը։ Իսկ առակում, երբ բոլորը սովածացան, հասկացան, թե որքան կարևոր է ցորենն իրենց համար։

ԱՍՏՂԵՐԸ և ԼՈՒՍԻՆԸ

Մի անգամ աստղերը հավաքվեցին իմի, և նրանցից ամենածերերն ասացին. Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման:

-Որովհետև միաբանությամբ չենք վարվում,- պատասխանեց մեկը:

Եվ որոշեցին նախ հալածել ու փախցնել արեգակին. բայց երբ լուսինը ծագեց, հաղթվելով նրանից՝ աստղերն ասացին.

-Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինենք, երբ արևը ծագի:

Զղջացին աստղերը և խոստովանեցին իրենց պարտությունը:

Յուրաքանչյուրը իր ուժերը պետք է համեմատի այնպիսի բանի հետ, ինչը հավասարազոր է իր իսկ ուժերին։ Հակառակ դեպքում կկրկնվի առակի նույն իրավիճակը, ինչպես աստղերը իրենց համեմատեցին լուսնի և արևի հետ։

ԲԱՄԲԱԿԵՆԻՆ ԵՎ ՍՈՍԻՆ

Սոսու մերձակայքում երկրագործները ոռոգում էին բամբակի արտերը և պատվիրում միմյանց զգուշանալ, որ չտրորեն բամբակի ծառերը։

Լսելով, որ բամբակենուն ծառ կոչեցին, սոսին բարկացավ ու ասաց.

— Ինչպե՞ս է դա ինձ հավասար ծառ կոչվում, քանզի ես այսքան հաստ ու բարձր եմ, մեծ էլ տեղ եմ գրավում։

Եվ բամբակենին լսելի կերպով, առանց երկմտելու պատասխան տվեց, ասելով.

— Բարձր ես ու հաստ, բայց օգտակար չես։ Ո՛չ շինվածքի, ո՛չ պտղաբերության և ո՛չ էլ վառելու համար ես գովելի։ Թանձր ստվեր ունենալով, ավելի բամբասանքի ես արժանանում, քան գովեստի։
Իսկ ես, թեպետ նվաստ ու տկար, բայց օգտակար եմ ոչ միայն հարուստների, այլև աղքատների համար։ Խնամելու, քաղելու, գործելու դեպքում ոչխարների բրդի, վուշի, շերամի մետաքսի նման դառնում եմ հագուստ: Խոզակաղինից բացի, դու այլ բան բոլորովին չես տալիս։

Այսպես նախատվելով բամբակենուց, սոսին լռեց։

Սնոտի և պարծենկոտ մարդկանց է լռեցնում առակս, նրանց, որ ունեն տեսք ու հասակ և ապրում են անօգուտ կյանքով, մյուսներին, որ արհամարհում են տկարներին ու հասակով կարճերին, որոնք, սակայն, շատ բաներում պիտանի են ու օգտակար։

Երբեք չի գնահատվի մարդու լավ տեսքը, եթե նա ներքուստ վատն է և չի կարող որևէ բանով օգտակար լինել մյուսներին։ Այսինքն՝ միայն գեղեցիկ լինելը չէ կարևոր ու առաջնային, նախ պետք է լինել օգնող, բարի, որպեսզի մյուսները քեզ ընկերակցեն։

Հարճը։ Դանիել Վարուժան

1․ Կարդացե՛ք պոեմը։ Բառարանի օգնությամբ բացատրե՛ք անհասկանալի բառերը։

համորեն- ամբողջ
պարտասուն-հոգնած
կումբի -վահանի վրայի ուռուցիկ զարդ
խլա-պատմուճան
Կոչնական-հյուր
զարմիկ -լավ, ազնվատոհմ
սանի-պղնձյա կաթսա
խլատեռեր, [գոյական] (հնացած)-շղարշ, նուրբ քող
նվարտանի, [գոյական] (հին, բանաստեղծական)- ծածկոց, ծածկույթ
եղկ-գաղջ, գոլ
խահի, [գոյական] (հին, բանաստեղծական)-կերակուր, խորտիկ
գերերի-գետնասունկ
լախտ-մարմանական հարված ստացած
խաչախ-Խրախճանք, ուրախություն:
աղու-հեզ, բարեբսրո
դաշխուրան, [գոյական] (հին, բանաստեղծական)-Կոնք, լագան, տաշտ
բըքազրավ-բքախեղդ
զառքաշ-Ոսկեթելով ասեղնագործված կտորից պատրաստված՝ կարված
աղկիոն, [գոյական]-Առասպելական թռչուն, որ իբր բույն Է դնում միայն խաղաղ ծովի վրա
ճոշ, [գոյական] (պատմական)-Կրծքի զրահ
սեղեխի, [գոյական]- (հնացած) Օտար կնոջ կամ տղամարդու հետ ապօրինի սեռական կապի մեջ մտնող

2․ Համառոտ ներկայացրե՛ք պոեմի սյուժեն։

Պատմվածքը պատմում է այն մասին, թե ինչպես է Սյունյաց նահապետ Բակուրը իր պալատում մեծ խնջույք կազմակերպում։ Իսկ Տրդատ Բագրատունին՝ Տիրան արքայի փեսան, ով իր կնոջն անպատվել էր ու կտրել մազերը, նույնպես մասնակցում է այդ խնջույքին՝ փորձելով փախչել Տիրանից։ Սակայն նրան լուր է հասնում, որ Տիրանը մահացել է։ Նա, կենաց ասելիս, մի կնոջ է տեսնում և սիրահարվում, իսկ հետո կնոջ կտրված հյուսքերով մաքրում գինոտ բերանը։ Բակուրին առաջարկում է կնոջը տալ իրեն, սակայն Բակուրը մերժում է՝ ասելով, որ նրան շահել է Վրաց երկրում։ Տրդատը խմեցնում է աղջկան, սկսում է համբուրել, իսկ Բակուրը վրա է հասնում և փորձում ազատել աղջկան։ Տրդատը սկուտեղով վնասում է Բակուրին, իսկ Նազենիկը՝ հարճը, նրան խնդրում է իրեն փախցնել ու ազատել Բակուրի ձեռքից։ Նրանք պայմանավորվում են, որ առավոտյան պետք է թզենու մոտից ձիով փախչեն իրար հետ։ Առավոտյան միասին ձիով անցնելիս նկատում են Բակուրին ու մի քանի ձիավորների, սակայն Տրդատը կարողանում է շատ արագ անցնել նրանց միջով։ Իսկ Բակուրն այդ ընթացքում հասցնում է նետով հարվածել Նազենիկի ծոծրակին։ Երբ տեղ են հասնում Տրդատը տեսնում է, որ Նազենիկը մահացել է։ Նա նրան թաղում է բարդենու տակ ու ծառը նորից բուսնում է։ Եվ այսպես էլ ավարտվում է պատմությունը։