Աշխարհն իմ աչքերով

Իհարկե, բոլորիս տեսանկյունից աշխարհն այլ է և յուրաքանչյուրս այն ընկալում ենք տարբեր ձև։ Իմ պատկերացրած աշխարհում գրեթե չկան չար կամ վատ մարդիկ, քանի որ բոլորն էլ իրենց մեջ ունենում են որևէ դրական հատկանիշ, հենց որով էլ առանձնանում են։ Իմ պատկերացրած աշխարհում բոլոր անհատներն ապրում են, որպեսզի կյանքում հասնեն որևէ մի կետի՝ իրենց լիարժեք զգալու համար, բոլորն ուրախ են, անհոգ, երջանիկ ու հավատում են կյանքի անթերի լինելուն։ Ինքս փորձում եմ անել ամեն հնարավոր բան, որպեսզի կարողանամ վայելել կյանքի ամեն մի պահը, ամեն մի շրջանը, քանի որ, նույնիսկ ամենադժվար ու վատ շրջանը կյանքում կարող է փոխվել դրականի։ Միանշանակ, ես հավատում եմ, որ կյանքն ուղղակի անթերի է և գաղտնիքը ցանկացած պահը վայելելու և գնահատելու մեջ է։ Աշխարհն իմ աչքերով շատ ուրախ է, գունավոր, գեղեցիկ և յուրաքանչյուրն, ով ցանկանում է ստանում է երջանիկ լինելու իր հնարավորությունը, պարզապես պետք է սիրել կյանքը և գնահատել պահերը։ Ես աշխարհն ընկալում եմ որպես մեծ և անվերջանալի մի տարածություն, որտեղ հնարավոր է ինքնուրույն ստեղծել ու տարածել իմ ունեցած հաջողությունները, որևէ կերպ կարողանալ դրական ձևով ազդել աշխարհի վրա, սիրել ու շատ-շատ լավ հիշողություններ ունենալ ամեն տարիքում։ Եվ ես շա՛տ եմ ցանկանում, որ յուրաքանչյուրը միշտ կարողանա աշխարհն ընկալեն ինձ պես, կամ, միգուցե էլ ավելի ուրախ, քան ես եմ պատկերացնում, քանի որ կյանքը սիրելն ու երջանիկ զգալը շա՛տ կարևոր է կյանքում և միշտ օգնում է մեզ, որպեսզի կարողանանք սիրով հաղթահարել մեր առջև ունեցած փորձությունները։

Հունական փոխառությունները ժամանակակից հայերենում

Գրաբարը հունարենից փոխառություններ է կատարել մ. թ. 3-4-րդ դարերից սկսած մինչ 10-11-րդ դարերը։ Հունական ազդեցությունը հայերենի վրա հիմնականում կատարվել է գրական-գրքային ճանապարհով, գիտության, գրականության, եկեղեցու միջոցով։ Հունարենից գրաբարի փոխառած կա մոտ 900 և ավելի բառ, որոնք մեծամասամբ գիտական-գրական, մշակութային, տնտեսական, եկեղեցական-կրոնական բնույթի և բուսական ու կենդանական աշխարհին վերաբերող բառեր են։ Սակայն դրանցից ընդհամենը 130-ն են գործածվում ժամանակակից հայերենում, մոտ 14%-ը։ Ըստ ոլորտների՝ հունական փոխառությունները բաժանվում են մի քանի խմբի։ Դրանք են՝ կենցաղին ու բնությանը վերաբերող բառերը, կրոնական-եկեղեցական բնույթի բառերը, բուսանունները, կենդանիների անունները և հանքանյութերի անունները։ Ահա մի քանի հունական փոխառություններ, որոնք մենք գործածում ենք առօրյայում․

եկեղեցի — հուն․ (եկեղեցական բնույթի)

գավաթ — հուն․ (կենցաղին ու բնությանը վերաբերող)

կետ — հուն․ (կենդանիների անուններ)

կիրակի — հուն․ (եկեղեցական բնույթի)

րոպե — հուն․ (կենցաղին ու բնությանը վերաբերող)

լիմոն — հուն․ (բուսանուններ)

դելփին — հուն․ (կենդանիների անուններ)

ռետին — հուն․ (կենցաղին ու բնությանը վերաբերող)

ադամանդ — հուն․ (հանքանյութերի անուններ)

վրձին — հուն․ (կենցաղին ու բնությանը վերաբերող)

մետաղ — հուն․ (հանքանյութերի անուններ)

մեքենա — հուն․ (կենցաղին ու բնությանը վերաբերող)

կոկորդիլոս — հուն․ (կենդանիների անուններ)

աղբյուրներ՝ Վիքիպեդիա, հունական փոխառություններ, Նաիրի բառարան։

Ալպիական մանուշակ։ Ակսել Բակունց

1. Դո’ւրս գրեք այն հատվածը, որն արտահայտում է ստեղծագործության գաղափարը։

Հնագետը չէր տեսնում ո՛չ մանուշակ, ո՛չ խոտ։ Նրա կոշիկները կրնկակոխ էին անում խոտ ու ծաղիկ։

Աշխարհը նրա համար ընդարձակ թանգարան էր, ուր չկար ոչինչ կենդանի և ոչ մի բզեզ։ Նա պոկոտում էր քարերին փաթաթված բաղեղը, փայտի ծայրով արմատախիլ անում քարի ճեղքում բուսած մանուշակը, ձեռքով քարը շոյում և սրբում գրերի հողը։

Ֆետրե գլխարկով մարդը երբ նկարեց այն ամենը, ինչ հարկավոր էր հնագետին, տետրի նոր էջի վրա նկարեց և պարսպի մի մասը, ատամնաձև քարերի արանքում, քարե արծվի բույնը, պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ։

Այս անգամ ամենից առաջ գնում էր երրորդ ձիավորը։ Եթե հնագետի գլխում Բակուր իշխանն էր և մատենագրի մագաղաթը, նկարիչը հիշում էր մանուշակները, և լսում Բասուտա գետի խուլ աղմուկը,— երրորդ ձիավորի աչքի առաջ թարմ լավաշներ էին, պանիր ու մածուն։

Ձիերի սանձից բռնած իջնում էին երեք հոգի, որոնցից ամեն մեկը մտքերի մեջ հյուսում էր իր նախշը։ 

Բուրմունքից արբեցած մի բզեզ քնել էր առէջքների մեջ և նրան այնպես էր թվում, թե աշխարհը հոտավետ բուրաստան է, ալպիական մանուշակ…

2. Ձևակերպե’ք ստեղծագործության գաղափարը։

Ըստ իս՝ ստեղծագործության գաղափարն այն էր, որ յուրաքանչյուրս ամեն տեղ ունենք մեր տեսակետը, և աշխարհին նույնպես նայում ենք մեր տեսանկյունից։ Յուրաքաչյուրս ունենք մեր աշխարհայացքը և մեզ շրջապատող ցանկացած բան ընդունում ենք մեր պատկերացրած ձևով։ Օրինակ՝ հնէաբանը ծաղիկը պոկում և դեն էր նետում, քանի որ նրան խանգարում էր հետազոտություններ կատարելիս, նկարիչը ուշադիր նայում էր ալպիական մանուշակին, նկարում էր այն, պոկում ու պահում իր մոտ, հիանում դրանով և այլն։ Իսկ երրորդ ձիավորը չէր էլ նկատում ծաղիկը։ Սա վկայում է այն մասին, որ նրանք երեքն էլ ունեին տարբեր պատկերացումներ և տարբեր ընկալումներ ծաղկի մասին։ Կամ այն կինը, որ նկարչի աչքերով շատ գեղեցիկ ու տարբերվող էր ու ապրում էր անհոգ ու երջանիկ կյանքով, սակայն նրա կյանքն ընթանում էր լրիվ հակառակ ձևով։

3. Դո’ւրս գրեք պատկերավորության միջոցները` համեմատություն, փոխաբերություն, մակդիր, անձնավորում։

Համեմատություններ — Ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Ինչ դժվար էր նրա համար քարափը, որով քարայծի նման մագլցում էին երբեմնի տերերը։ Հաջորդ վայրկյանին մարդը գազազած արջի նման ոստյուն արեց։ Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է, ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։ Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում, երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։ 

Փոխաբերություններ — Ծուխը ձգվում է կապույտ երիզի նման և հալվում ամպերի մեջ։ Պարսպի ոտների տակ՝ ալպիական մանուշակներ: