Այրին։ Գրիգոր Զոհրապ

1․ Կարդացեք պատմվածքը։
2․ Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

գոցվել — փակվել

գլխահակ — տխուր, ամոթահար

բոկեղ — կլոր կամ մանյակաձև հաց

սալեպ — խոլորձի կոճղեզային արմատից ստացվող օսլայանման սննդարար նյութ

մաղազա — պահեստ, խանութ

չուխա — բրդյա նուրբ գործվածք

ֆես — հատյալ կոնի ձևով փնջավոր գլխարկ

պախշիշ — նվեր, ընծա

3․ Հնարավորին չափ համառոտ գրավոր վերապատմեք Ա, Բ, Գ, Դ մասերը։

Մաս Ա — Առաջին մասում հեղինակը նկարագրում էր, թե ինչպիսին է գիշերը Փերայի Մեծ Փողոցում։ Ամեն օրվա պես բաց էին գիշերվա ժամերին աշխատող խանութները, մի քանի հարբած մարդիկ փողոցում նստած, ովքեր խաղատնից էին դուրս եկել, ինչպես նաև գիշերապահը, ով զարկում էր ժամը տասներկուսի զանգը։ Եվ արդեն նկարագրում է լուսաբացը, որ գնալով մարդիկ շատանում էին, դրա հետ մեկտեղ փողոցը դառնում էր էլ ավելի աղմկոտ և շարժն ավելի էր շատանում։

Մաս Բ — Մարտիրոսը մի երիտասարդ էր, ով մեկնել էր Պոլս և այնտեղ էր աշխատում։ Նա փոխարինում էր հորեղբորը։ Այն խանութում, որտեղ Մարտիրոսն էր աշխատում, կարում էին կանացի հագուստ։ Պոլսում բոլոր կանայք տարված էին Մարտիրոսի գեղեցկությամբ, սակայն նա փոքր էր և կանանց ակնարկներն ու ուշադրությունը չէր նկատում։ Իսկ երբ հետո սկսեց հասկանալ, բաց չէր թողնում առիթը աղջիկների հետ շփվելու։ Մարտիրոսն ամեն օր իր աշխատանքն ավարտելուց հետո մնում էր խանութում և ուսումնասիրում վաճառքի ապրանքները, ամեն անգամ զարմանում որևէ նոր բան տեսնելով։ Եվ մինչև լուսաբաց զզնում էր խանութը, քանի որ ամեն ինչ իրեն իսկապես հետաքրքիր էր այնտեղ։

Մաս Գ — Իրականում Մարտիրոսն ամուսնացած էր, և իր կինը սպասում էր ամուսնու վերադարձին։ Իրենց երկրում դա սովորական երևույթ էր, երբ ամուսինը գնում է ինչ-որ հեռու տեղում աշխատելու և մի քանի տարի տուն չի վերադառնում։ Նա իր կնոջ հետ շատ հապճեպ էր ամուսնացել, և ինքն էլ չգիտեր՝ սիրում էր կնոջը, թե ոչ։ Նրանք այնքան կապնված չէին իրար հետ, որ ապրելով միևնույն հարկի տակ նրանց հարաբերությունները շատ պաշտոնական էին։ Մարտիրոսն արդեն պետք է վերադառնար հետ՝ կնոջ մոտ, և մեկ ուրիշին պետք է այդպես ճանապարհեին։ Այդ առիթով իրենց փողոցում մեծ պատրաստություն էին տեսել՝ զարդարել էին մի փոքր հատված, կինը Մարտիրոսի համար երկու զույգ գուլպա էր գործել և այլն։

Մաս Դ — Այս հատվածում հեղինակը պատմում էր Խաչոյի մասին։ Խաչոն մի տղամարդ էր, ով իր նշանածին թողել էր իրենց երկրում և Մարտիրոսի նման եկել էր Պոլիս աշխատելու։ Նա աշխատում էր որպես բեռնակիր, նաև հարուստ տիկինների ծրարներն էր հասցնում իրենց տերերին։ Այդպես նա շատ արագ ֆրանսերեն է սովորում, քանի որ այնտեղ այդ լեզվով էին իրար հետ շփվում, իսկ գործի համար այդ մարդիկ իրենց վարձատրում էին։

Մաս Ե —

Մաս Զ — Շատերի տղամարդիկ ձմռանը հետ էին գալիս, ոմանք գնում էին, սակայն Մարտիրոսի վերադարձի մասին ընդհանրապես տեղեկություն չկար։ Իսկ նրա կինը նեղվում էր իր մենակությունից և նույնիսկ ամաչում էր։ Կինը գնում է եկեղեցի և աղոթում, որպեսզի Մարտիրոսը շուտ վերադառնա։ Եվ նշվում է, որ մեկը գնում է, մյուսը գալիս, սակայն Մարտիրոսից կրկին լուր չկա։

Մաս Է — Այսպիսով, անցնում էին տարիները, և օրերից մի օր Մարտիրոսը նամակ է ստանում իր երկրից։ Նամակում նշված է լինում, որ նա չի կատարել տուն վերադառնալու իր պարտականությունը։ Որոշում է վերադառնալ, սակայն հետ մտափոխվում է։ Եվ հանկարծ գլխին սպիտակ մազեր է նկատում ու հասկանում, որ արդեն շատ է ծերացել։ Նա բեռ կրելով էր գումար աշխատում, իսկ հիմա այլևս նույն ուժը չուներ և որոշում է ուրիշ քայլի դիմել։ Մի հարուստ կին նրան գումար է առաջարկում, իսկ նա որոշում է այն պարտքով վերցնելու փոխարեն պարզապես գաղտնի ամուսնանալ այդ կնոջ հետ, նրա հետ էլ ապրել մինչև կյանքի վերջ և դրա մասին ոչ ոքի չասել, իր կնոջ մոտ էլ չվերադառնալ։ Եվ հենց այդպես էլ անում է, ու ոչ ոք չի իմանում իր ամուսնության մասին։

Մաս Ը — Հայրենիքը, ընկերները, ընտանիքը, բոլորը սպասում էին Մարտիրոսի վերադառնալուն, սակայն իր գնալուց շատ-շատ տարիներ էին անցել և պետք էր կարծել, որ նա չէր վերադառնալու։ Ընտանիքի անդամները նամակ էին գրում՝ ուղղված Մարտիրոսին, սակայն միշտ էլ պատասխան նամակ չէին ստանում։ Կինը սգի մեջ էր ու ամեն կիրակի պարտադիր գնում էր մոտակայքում գտնվող եկեղեցի։ Դա այն եկեղեցին էր, որտեղ նրանք ամուսնացել էին։ Նա աղոթում էր, որպեսզի իր ամուսինը վերադառնա։ Ինքն էլ այլևս հույս չուներ, սակայն կրկին նույն բանն էր խնդրում և ամեն օր նորից գնում եկեղեցի։ Իհարկե, Մարտիրոսն այդպես էլ չվերադարձավ։