Ֆյոդոր Դոստոևսկի

Տղան թաթիկով

Ստեղծագործությունը հետաքրքիր էր, շատ հավանեցի: Ինձ միանգամից գրավեց հեղինակի սկիզբը. «Երեխաները տարօրինակ ժողովուրդ են, նրանք երազին են գալիս և աչքին են երևում»: Ստեղծագործությունն ունի գեղեցիկ սկիզբ, տարբերվող ընթացք և հետաքրքիր ավարտ: Ճիշտ ասած, այդքան լավ չհասկացա ստեղծագործության ասելիքը: Ըստ իս, փոքր ինչ անհասկանալի և բարդ էր ոճը:

Այժմ ձեզ կներկայացնեմ ստեղծագործության մակդիրները: 

Մակդիրներն են՝ տարօրինակ ժողովուրդ, հայտնի անկյուն, սարսափելի ցուրտ և այլն:

Կարծում եմ՝ ստեղծագործության մեջ ավելորդ կերպար չկար, բայց կարելի էր ևս մի քանի կերպար ավելացնել և փոխել ընթացքն ու ավարտը: Գուցե, ավելի հետաքրքիր դարձներ ստեղծագործությունը, ավարտը ավելի լավը լիներ, ավելի հասկանալի լիներ ստեղծագործության ասելիքը և այլն:

Տղան Քրիստոսի տոնածառի հանդեսին

Ստեղծագործությունը շատ հետաքրքիր էր: Փաստորեն, սա «Տղան թաթիկով» ստեղծագործության շարունակությունն է: Այստեղ ավելի մանրամասն և հետաքրքիր է ներկայացվում աղքատ տղայի խեղճ կյանքը:

Ըստ իս, ամենահետաքրքիր հատվածը սա է. «Թվում է ինձ՝ նկուղում մի տղա կար, բայց դեռ շատ փոքրիկ՝ վեց տարեկան կամ ավելի փոքր: Այդ տղան արթնացավ առավոտյան խոնավ և ցուրտ նկուղում: Ինչ-որ խալաթիկ էր հագին, և դողում էր: Դուրս էր թռչում նրա շունչը սպիտակ գոլորշու տեսքով, և նա, անկյունում՝ սնդուկին նստած, ձանձրույթից դիտմամբ բերանից բաց էր թողնում այդ գոլորշին և զվարճանում՝ տեսնելով, թե ինչպես է այն դուրս թռչում: Բայց նա շատ էր ուզում ուտել: Առավոտից նա մի քանի անգամ մոտեցել էր թախտին, որտեղ նրբաբլիթի պես բարակ փռոցի վրա և ինչ-որ կապոց գլխի տակ՝ բարձի փոխարեն, պառկած էր հիվանդ մայրը»: Այս հատվածով հեղինակը ևս մեկ անգամ ապացուցում էր տղայի խեղճ և աղքատ լինելը:

Ստեղծագործության մեջ կային մակդիրներ, փոխաբերություններ, համեմատություններ և այլն: Այժմ ձեզ կներկայացնեմ դրանք:

Մակդիրներն են՝ զարհուրելի սառնամանիք, խոնավ նկուղ, ցուրտ նկուղ, փոքրիկ ձիուկներ և այլն:

Համեմատություններն է՝ «Շոշափելով մոր դեմքը՝ նա զարմացավ, որ մայրը բոլորովին չի շարժվում և այնպես է սառել, ինչպես պատը»: Այս հատվածի համեմատությունն է՝ «այնպես է սառել, ինչպես պատը»:

Երկրորդ համեմատությունն է՝ «Նստեց նա և կուչ եկավ, իսկ վախից չէր կարողանում շունչ առնել, և հանկարծ, բոլորովին հանկարծ այնպես լավ զգաց իրեն. թաթիկներն ու տոտիկները հանկարծ դադարեցին ցավել, և այնպես տաքացավ, այնպես տաքացավ, ինչպես վառարանի մոտ»: Այստեղ համեմատությունն է՝ «այնպես տաքացավ, ինչպես վառարանի մոտ»:

Թողնել մեկնաբանություն