Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

«Լուցկիներով աղջիկը» ստեղծագործությունը շատ հետաքրքիր և գեղեցիկ ոճի մեջ էր ներկայացրել հեղինակը, ինձ շատ դուր եկավ: Հեղինակը հետաքրքիր և տարբերվող ձևով ներկայացրել էր իր ասելիքը: Նա հենց այնպես չասեց, որ աղջիկը մահացել է՝ « Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան»:

Հեքիաթից մի քանի հատված եմ դուրս բերել, որտեղ կան համեմատական և փոխաբերական նախադասություններ՝

«Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին»: Այստեղ կա երկու համեմատություն: Առաջինը՝ կանհետանաս, ինչպես տաք վառարանը, երկրորդը՝ ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին:

«Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը»: Այս հատվածի փոխաբերական իմաստն է՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Ինչպե՞ս կարելի է կտրել փողոցը:

Կարծում եմ՝ ստեղծագործության մեջ ոչ մի ավելորդ կերպար չկա: Ամեն մի կերպար ավելի է հետաքրքրացնում հեքիաթը և ավելի շատ է առաջանում կարդալու ցանկությունը: Մի փոքր խոսեմ գլխավոր կերպարի մասին. Հեքիաթի գլխավոր կերպարը աղջիկն էր, ով ցրտից մահացավ: Նրա կերպարը շատ հետարքիր և տարբերվող էր, շատ հավանեցի և սիրեցի կերպարը:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ ստեղծագործությունը, շա՜տ հետաքրքիր է:

Թողնել մեկնաբանություն