Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին

Ըստ իս, հեքիաթը շատ հետաքրքիր և տարբերվող էր ներկայացված: Ստեղծագործության ասելքին այն էր, որ պետք է բոլորից տարբերվես լավով և քո յուրահատկությամբ: Պետք է ինքդ քեզ ապացուցես, որ դու լավագույնն ես: Այս հեքիաթը կարող ենք համեմատել «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» պատմվածքի հետ: Այդ պատմվածքը կրում է տվյալ հեքիաթի նույն իմաստը: Պատմվածքում ճայը փորձում է բոլորից տարբերվել և ձգտել լավագույնին: Նա սովորական ճայի կյանքով չէր ապրում, տարբերվում էր մնացածից:

Հիմա կներկայացնեմ հեքիաթի փոխաբերությունները, համեմատությունները և մակդիրները:

Մակդիրներն են՝ արտասովոր նվագ, տրտմած աղջիկ, արտասովոր դուստր և այլն:

Համեմատությունն է՝  Մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան այն մասին, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում: Այստեղ համեմատությունն է՝ «այնպես չէ, ինչպես» արտահայտությունը:

Ըստ իս, սա հեքիաթի ամենակարևոր մասն է. «Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետև հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ և արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, և այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ»:

Ամանորյա հեքիաթ

Այս Ամանորյա հեքիաթն ինձ շատ դուր եկավ: Շատ հավանեցի, քանի որ հետաքրքիր խորհուրդ ուներ: Ստեղծագործությունը երեք մայրիների հետաքրքիր բախտի, ճակատագրի մասին էր: Մայրիների երազանքը կատարվեց, բայց ոչ այն ձևով, որ նրանք էին պատկերացնում: Կարծում եմ՝ ամենակարևոր և պետքական մայրին առաջին ծառն էր. « — Այն ամենից հետո, որ ինձ վիճակվել է տեսնել,- ասաց առաջինը,- ես կցանկանայի գահ դառնալ, որի վրա էլ կբազմի աշխարհի ամենահզոր արքան»: «Ժամանակն անցնում էր, և ահա մի անգամ աստղազարդ գիշերով մի ամուսնական զույգ, որը գիշերակաց չէր գտել, որոշեց գիշերել այն գոմում, որը պատրաստված էր առաջին մայրու փայտից:
Կինը հղի էր: Եվ այդ գիշեր որդի ունեցավ և նրան դրեց փափուկ խոտի վրա`մսուրի մեջ:
Հենց այդ ժամանակ էլ մայրին հասկացավ, որ իր երազանքն իրականացավ. ինքը հենարան դարձավ Երկրային Արքայի համար»: Իմ կարծիքով, սա հեքիաթի ամենակարևոր, ամենալավ և ամենահետաքրքիր մասերից մեկն է:

Մի փոքր խոսենք կերպարներից՝ առաջին, երկրորդ և երրորդ մայրիներից: Սրանք հեքիաթի ամենակարևոր և գլխավոր դերերն էին: Կարծում եմ՝ ստեղծագործության մեջ ավելորդ ոչ մի կերպար չկա: Երբ կերպարներից մեկը փորձենք հանել հեքիաթից, այն կիսատ և փոքր ինչ անհետաքրքիր կստացվի:

Այժմ կներկայացնեմ հեքիաթի փոխաբերությունները, մակդիրներն ու համեմատությունները.

Հանրահայտ լեգենդ, գեղատեսիլ բնություն, ամենահզոր արքան, աստղազարդ գիշեր: Սրանք բոլորը մակդիրներ են:

Փոխաբերություններն են՝ «Նրանք տեսան, թե ինչպես Լիբանանի հողի վրա ոտք դրեցին Սողոմոն արքայի մարդիկ, տեսան, թե ինչպես ասորեստանցիների հետ կռվի ժամանակ այդ հողն արյունով ծածկվեց»: Այս հատվածի փոխաբերությունն է՝ «հողն արյունով ծածկվեց» արտահայտությունը:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ, շատ հետաքրքիր է:

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

Հեքիաթը հետաքրքիր և անսպասելի ավարտ ունեցավ: Կարդալով, չես պատկերացնի, որ այդ ցնցոտիավոր ծերունին Սուրբ Նիկողայոսն է: Սա այն հատվածն է, երբ հյուրանոցի տերը գնում է եկեղեցի և հանդիպում ծերունու պատկերին՝ «Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: Մոտենալովհյուրանոցի տերը ծերունու մորուքի վրա ճակնդեղի լաքա նկատեց, ապա տեսավ սրբապատկերի տակ գրվածը «Սուրբ Նիկողայոս»: Կարծում եմ, որ այս հատվածը ստեղծագործության ամենակարևոր մասերից մեկն է:

Հեքիաթում կային երկու դերեր՝ ծերունու և հյուրանոցի տիրոջ կերպարը: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կերպարներ էին: Մի փոքր դժվարանում եմ գտնել հեքիաթի գլխավոր կերպարը … ըստ իս, գլխավոր կերպարն այստեղ Սուրբ Նիկողայոսն է: Ես շատ հավանեցի ծերունու հետաքրքիր կերպարը:

Հեքիաթում ոչ մի փոխաբերություն չկար, կար մի քանի մակդիրներ, որոնք դուրս եմ բերել հեքիաթից՝

Ալեխառն մորուք, ցնցոտիավոր ծերունի, քաղցած ծերունի և այլն:

Դուրս եմ բերել մեկ փոխաբերություն՝ «Մտնելուն պես նա դիտեց եկեղեցին և աչքն ընկավ պատերը զարդարող սրբապատկերներին»: Նախադասության փոխաբերությունն է՝ աչքն ընկավ: Ինչպե՞ս կարող է աչքն ընկնել: Այսինքն՝ նկատեց:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ: Վստահ եմ, որ ձեզ էլ դուր կգա:

Հանս Քրիստիան Անդերսեն, «Լուցկիներով աղջիկը»

«Լուցկիներով աղջիկը» ստեղծագործությունը շատ հետաքրքիր և գեղեցիկ ոճի մեջ էր ներկայացրել հեղինակը, ինձ շատ դուր եկավ: Հեղինակը հետաքրքիր և տարբերվող ձևով ներկայացրել էր իր ասելիքը: Նա հենց այնպես չասեց, որ աղջիկը մահացել է՝ « Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան»:

Հեքիաթից մի քանի հատված եմ դուրս բերել, որտեղ կան համեմատական և փոխաբերական նախադասություններ՝

«Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին»: Այստեղ կա երկու համեմատություն: Առաջինը՝ կանհետանաս, ինչպես տաք վառարանը, երկրորդը՝ ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղևնին:

«Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը»: Այս հատվածի փոխաբերական իմաստն է՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Ինչպե՞ս կարելի է կտրել փողոցը:

Կարծում եմ՝ ստեղծագործության մեջ ոչ մի ավելորդ կերպար չկա: Ամեն մի կերպար ավելի է հետաքրքրացնում հեքիաթը և ավելի շատ է առաջանում կարդալու ցանկությունը: Մի փոքր խոսեմ գլխավոր կերպարի մասին. Հեքիաթի գլխավոր կերպարը աղջիկն էր, ով ցրտից մահացավ: Նրա կերպարը շատ հետարքիր և տարբերվող էր, շատ հավանեցի և սիրեցի կերպարը:

Բոլորիդ խորհուրդ եմ տալիս կարդալ ստեղծագործությունը, շա՜տ հետաքրքիր է:

Փիրըլ Ս. Բաք «Ս. Ծնունդի օրվա առավոտյան»

Պատմվածքն ինձ շաա՜տ դուր եկավ: Այն հենց այնպես, սովորական ստեղծագործություն չէր, այլ՝ սիրո և ընտանեկան ջերմության մասին: Մենք պետք է սիրենք և հարգենք մեր ծնողներին, նրանց որոշումները: Պետք է ամեն վայրկյան փորձենք նրանց ուրախացնել, որպեսզի իրենց երջանիկ զգան: Ասեմ, որ դրանով մենք էլ կերջանկանանք: Այս ստեղծագործության գլխավոր հերոսը՝ Ռոբը, իր հնարավորության չափով մի նվեր տվեց հորը: Կարծում եմ՝ եթե Ռոբը մի նյութական իր գներ և տար հորը, այդքան էլ չէր ուրախանա: Բայց այսպես հայրը շատ հպարտացավ և ուրախացավ իր որդով, նա բոլորին պատմում էր Ռոբի հրաշալի նվերի մասին: Ըստ իս, պատմվածքում ավելորդ կերպարներ չկային:

Ես պատմվածքից դուրս եմ բերել և՜ փոխաբերություններ, և՜ համեմատություններ.

«Նա թեև վարժվել էր շուռումուռ գալուց հետո քնել նորից, բայց այդ օրը Ս. Ծնունդ լինելով՝ աչքին քուն չէր գալիս»: Այս հատվածի փոխաբերությունն է՝ «աչքին քուն չէր գալիս»: Հեղինակը ի նկատի ուներ, որ չէր կարողանում քնել:

«Ի՞նչն էր նրան դրդում արթուն մնալ այդ գիշեր. մտքով ետ գնաց ժամանակի խորքը, մի երևույթ, որն հաճախ էր կրկնվում նորերս»: Սա երկրորդ հատվածն է, որ գտել եմ պատմվածքի մեջ: Նախադասության փոխաբերությունն է՝ «մտքով ետ գնաց ժամանակի խորքը»: Հեղինակն ուզում էր ասել, որ հիշեց հին օրերը:

Հիմա, երբ գիտեր՝ հայրը սիրում է իրեն, առավոտյան այլևս չպիտի ժամանակ կորցներ կամ ստիպեր հորը կրկին արթնացնելու իրեն: Փոխաբերությունն է՝ ժամանակ կորցներ: Ինչպե՞ս կարելի է ժամանակը կորցնել:

«Նրանք դա մտաբերում էին միասին, մինչև հոր մահը: Հիմա իր մենության մեջ հիշում էր, թե ինչպես Ս. Ծնունդի այդ օրհնյալ լուսաբացին, ինքը մենակ, կովերի հետ գոմում, իր նվերն էր պատրաստում ճշմարիտ սիրո համար:
Իսկ այս առավոտյան, նա ցանկանում էր մի կարտ գրել կնոջը և նշել, թե ինչքան շատ է սիրում նրան: Չէր հիշում վերջին անգամ, երբ էր խոստովանել իր սերը, թեև սիրում էր նրան այնքան առանձնահատուկ և զորեղ, որ դա չէր զգացել նույնիսկ երիտասարդ օրերին: Կինն էլ իրեն էր սիրում և ինքը երջանիկ էր դրանով: Կյանքի ամենամեծ հաճույքը սիրելու ունակությունն է: Իսկ սերը դեռ վառ էր իր հոգում ու սրտում:
Նա համոզված էր՝ սիրո զգացմունքն իր մեջ պահպանվել էր շնորհիվ այն բանի, որ տարիներ առաջ ընկալել էր հոր սերն իր նկատմամբ: Այդպես է՝ սերն է ծնունդ տալիս սիրույն: Նա կարող էր նվեր տալ նորից ու նորից: Այս առավոտ, Ս. Ծնունդի այս բարեբաստիկ լուսաբացին, նույնը կանի իր պաշտելի կնոջ համար: Դա կլինի նամակի ձևով, որպեսզի կարդացվի ու մնա հավիտյան…Նա մոտեցավ գրասեղանին ու սկսեց իր սիրո նամակը ուղղված կնոջը. «Իմ թանկագին սեր…»: Այս հատվածը կրկին անգամ ապացուցում է, թե ինչ կարևոր և հիանալի զգացմունք է սերը: Իհարկե, համաձայն եմ հեղինակի և նրա արտահայտած մտքի և ասելիքի հետ, քանի որ ես ինքս կարող եմ հստակ ասել, որ ընտանիքից և ընտանեկան սիրուց ավելի թանկ բան չկա: Երբ ծնողներդ մահանում են, դու պետք է սկսես քո երեխաներին, քո կնոջը երջանկացնել:

Պատմվածքն ինձ շաա՜տ դուր եկավ, քանի որ կարդալուց հետո կրկին անգամ հասկացա և սկսեցի ավելի շատ գնահատել իմ ծնողների ամեն մի նվերը ինձ, ամեն անգամ իրենց տված սերը, այդ զգացմունքները, հուշերը, և այլն:

Համեմատում եմ Հայաստանի և Բելգիայի բնակչությունը

Հայաստան

Սակայն թուրք-հայկական պատերազմի, սովի, դեպի Ռուսաստան արտագաղթի հետևանքով բնակչության թիվը 1920-ին դարձյալ նվազել է մինչև 720 հազարի։ 1 մլն-ն վերականգնվել է միայն 1930-ին։Հայաստանի բնակչությունն արագորեն աճել է խորհրդային ժամանակաշրջանում. 1920-1991 ֊ին բնակչության թիվն ավելացել է 4,9 անգամ՝ հասնելով 3,57 մլն-ի։ Հանրապետությունում վերջին 20 տարիների ընթացքում ազգամիջյան հարաբերությունների սրման, ղարաբաղյան պատերազմի (1991-1994), երկրի տնտեսական շրջափակման, էներգետիկ, ճգնաժամի, ինչպես նաև Սպիտակի երկրաշարժի (զոհվել է 25 հազար մարդ) և արտագաղթի հետևանքով հանրապետության բնակչության թիվը նվազել է շուրջ 800 հազարով, որից 475,8 հազարը՝ 1992-1994-ին։
Ըստ 2011-ի մարդահամարի՝ Հայաստանի մշտական բնակչությունը 3,213 միլիոն էր։ Հանրապետության բնակչության թիվն իր ամենաբարձր ցուցանիշին հասել է 1992-ին՝ 3.633,3 հազար մարդ:

Բելգիա

Բելգիայի բնակչության գրեթե ամբողջ մասը կազմում է քաղաքային բնակչությունը՝ 96%: 2006 թվականին Ֆլամանդական շրջանը՝ Ֆլանդրիան ուներ մոտավորապես 6 078 600 բնակիչ: Բրյուսելում բնակվում է 1 018 804 մարդ՝ 19 մայրաքաղաքային թաղամասերում, որոնից երկուսն ունեն ավելի քան 100 000 բնակիչ։ Վերոնշյալ քաղաքների ընդհանուր բնակչությունը կազմում է մոտավորապես 2.3 մլն մարդ։ Ամբողջ երկրում կա մոտավորապես 13 քաղաք, որոնց բնակչությունը կազմում է 85 հազար մարդ:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:

Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:

Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ:

Հոդված 4. Պետությունն ապահովում է մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը Սահմանադրության և օրենքների հիման վրա` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան:

Հոդված 5. Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Պետական մարմինները և պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենսդրությամբ:

Ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը ժողովրդի կամքով ձևավորվող և նրա շահերը պաշտպանող իշխանության համակարգ է: Ժողովրդավարությունը հունարեն «դեմոկրատիա» (կազմված է «դեմոս»՝  ժողովուրդ, և «կրատոս»՝  իշխանություն, բառերից) հասկացության հայերեն համարժեքն է: Քաղաքակիրթ երկրներում ժողովրդավարությունն իշխանության իրականացման ամենատարածված ձևն է: Հանրապետության կամ իշխանության տերը ժողովուրդն է, որը որոշակի ժամկետով ընտրում է իր ներկայացուցիչներին՝ երկիրը կառավարելու համար: Ժողովուրդն իրեն պատկանող իշխանությունն իրականացնում է 2 ձևով՝ անմիջապես ինքը (անմիջական ժողովրդաիշխանություն) և իր ընտրած պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց միջոցով (ներկայացուցչական ժողովրդաիշխանություն): Անմիջական է այն ժողովրդաիշխանությունը, երբ հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող որոշումներն ընդունում են անմիջականորեն բոլոր քաղաքացիները՝ հանրաքվեի կամ ընտրությունների միջոցով: Քանի որ հասարակական բոլոր գործերն ու հարցերը հնարավոր չէ լուծել անմիջական ժողովրդաիշխանության միջոցով, ուստի առաջանում է ներկայացուցչական ժողովրդաիշխանության անհրաժեշտությունը: Այս դեպքում հասարակական գործերը կառավարում, որոշումներն ընդունում են ժողովրդի կողմից ընտրված մարմիններն ու պաշտոնատար անձինք: Ժողովրդավարությունը ենթադրում է հասարակության գերիշխանություն պետության վրա:

Ինքնաստուգում: Դեկտեմբեր

Հայոց լեզու

1․ Դրե՛ք դեկտեմբերև ամսվա ընթացքում կատարված բոլոր առաջադրանքների հղումները։
Գրե՛ք ամիս-ամսաթիվ, առաջադրանքի վրա դրեք հղումը։ Եթե նույն ամսաթվի տակ մի քանի առաջադրանք է, գրեք առանձին-առանձին՝ ամսաթիվը նշելով։

Առաջադրանքներ

02․12․2020․- լեզվական աշխատանք՝ 5 առաջադրանք
Շարադրել մտքերը հետյալ վերնագրերով.

Բարին հաղթում է,  ատելությունը մեռնում է ամեն րոպե

Կյանքում միշտ ցավ կլինի

Նորից անձրև,  մշուշ ամպ

Այլ

04.12.2020 — քերականական աշխատանք՝ 5 առաջադրանք
08.12.2020 -քերականական աշխատանք՝ 5 առաջադրանք
09.12.202 — քերականական աշխատանք՝ 3 առաջադրանք
10.12.2020- մայրենիի ֆլեշմոբ — Մասնակցել եմ
15.12.2020- քերականական աշխատանք

Լրացուցիչ կրթություն
Նախագծեր

10.12.2020

Ամանորը մոտ է…

Ամանորը մոտ է…Ամանոր 2021 | 14.12.2020

Արդեն ձմեռ է…

Արդեն ձմեռ է. Ամփոփում՝

Արդեն ձմեռ է… | Ստեղծագործական աշխատանք | 01.12.2020

Ամանոր | Արդեն ձմեռ է… | 03.12.2020

Ամանորյա առակ երջանկության մասին

Հետաքրքիր փաստեր Ամանորի մասին | 07.12.2020

Գրեք այն աշխատանքները այլ առարկաներից, որտեղ ունեք մայրենի լեզվի ազատ շարադրանք:

Գնահատեք ձեր աշխատանքը՝ հիմնավորելով ձեր գնահատականը՝ 9
Ծնողի գնահատականը՝ …

Գրականություն

  1. 03.12.2020
    Ապահովության մասին հոգ տանելով՝ մենք կորցնում ենք մեզ բացահայտելու հնարավորությունը:
    Սկսիր սիրելուց
    Շարունակեք թռչել
    Ուսուցչին ճանաչում են աշակերտներից
  2. Գրիգոր Զոհրապ՝ Այրին:
  3. 07,12,2020-կատարել առաջադրանքը
  4. Գրիգոր Զոհրապ՝ Այրին: (Ե, զ, է, ը մասերը)
  5. Տրված ,ձմեռային ընթերցանության փաթեթից կատարել վերլուծություններ 1, 2
  6. Կիսամյակային հաշվետվություն

Նախագծեր

,Ընթերցանություն ձեր նախասիրություամբ։

Ձեր կարդացած գրքերի համառոտագրությունը՝ նշելով հեղինակին, ստեղծագործության վերնագիրը։
Եթե ընթերցանությունը ընթացքի մեջ է, նշեք հեղինակին, ստեղծագործության վերնագիրը և այն մասի համառոտագրությունը, որ կարդացել եք։

Ձեր աշխատանքը՝ հիմնավորելով՝ 8
Ծնողի գնահատականը՝ …