Արդեն ձմեռ է… | Ստեղծագործական աշխատանք | 01.12.2020

Արդեն ձմեռ է…Զգում ենք ձմռան շունչը, տեսնում գետնին ընկնող ձյան մանր փաթիլները…Դուրսը ցուրտ է, դողալով սառչում են ծառի չորացած տերևները…

Արդեն ձմեռ է, շուտով տարին կավարտվի: Մենք նույնիսկ չզգացինք, թե ինչպես այս դժվար տարին ավարտվեց: Տարին բոլորիս համար մեծ համաշխարհային աղետ էր: Ինչքան արյուն թափվեց մեր հողի վրա, քանի երիտասարդի կյանք խլեց այս տարվա պատերազմը: Չենք էլ կարող անգամ պատկերացնել, թե հիմա ինչ տխուր և դատարկ է մեր զոհված հերոս տղերքի հարազատների կյանքը: Մահանալով իրենց հետ տարան մեր ժպիտը, ուրախությունը, երջանկությունը:

Մեզ մի պատճառ էր պետք մոռանալու այդ անտանելի վիրուսը, բայց որ այսքան ցավոտ և դաժան…Անգամ չեմ ուզում պատկերացնել մեր տղերքի վախը և հիասթափությունը, երբ նրանց կյանքի գնով կռվից հետո մենք հանձնվեցինք, պարտվեցինք և թողեցինք, որ մեր հայկական հողի վրա ծածանվի մեր անկուշտ թշնամու դրոշը: Ես երանի եմ տալիս այն բոլոր զոհված զինծառայողներին, ովքեր չտեսան մեր խայտառակ պարտությունը:

Թող մյուս բոլոր տարիները նման չլինեն այս տարվան.

Թողնել մեկնաբանություն