Կարմիր բլուր

Կարմիր բլուրը, որի վրա բացվել են ուրարտական Թեյշեբաինի ամրոցի մնացորդները, գտնվում է Երևանի հարավ֊արևմտյան ծայրամասում, Հրազդան գետի ձախ ափին։ Ամրոցի շուրջը, հարթավայրում, սփռվել են հին, նույնանուն քաղաքի մնացորդները։

1936 թվականին երկրաբան Դեմյոխինը բլրի հարավարևելյան լանջին պատահաբար գտավ մի բազալտե քարի բեկոր, որի վրա պահպանվել էր հինգ տող սեպագիր արձանագրության մի մասը։ Նա այդ քարը տեղափոխեց Հայաստանի պատմության պետական թանգարան, և այն վերծանվեց Ղաֆադարյանի կողմից։ Պարզվեց, որ արձանագրությունը վերաբերում է մ․ թ․ ա․ VII դարի կեսերին, քանի որ պարզ կարդացվում էր ուրարտական Ռուսայի՝ Արգիշտիի որդու անունը։ Հայտնագործությունից հետո Ղաֆադարյանի ղեկավարությամբ կատարվեցին տեղանքի հետախուզական աշխատանքներ և բացահայտվեց, որ բլրի գագաթը և լանջերը ծածկված էին հնագույն շինությունների փլված պատերի քարերով և կարմիր հողի առատ շերտով, որն առաջացել էր հում աղյուսի այրված, քանդված պատերից։ Այդ հողի գույնի հետևանքով բլուրն անվանվեց Կարմիր բլուր։

Երկար տարիներ մոտակա գյուղերի բնակիչները քարերն օգտագործում էին շինարարական նպատակներով, իսկ այրված ու մոխրացած հողը՝ դաշտը պարարտացնելու համար։ Այդ աշխատանքների ժամանակ հայտնաբերվել են և բլրի մակերեսից դուրս եկել մեծ քանակությամբ խեցեղենի բեկորներ, կոտրված անոթներ և ոսկորներ, երկաթե և բրոնզե առարկաներ:

Կիլիկիահայության աղետը

Սևրի պայմանագրի հետ սերտորեն առնչվում էր նաև կիլիկիահայության ճակատագիրը։ Պայմանագրով Կիլիկիայի հովանավորությունը ստանձնել էր Ֆրանսիան։ Կիլիկիահայության համար լուրջ սպառնալիք դարձավ քեմալական շարժումը։

1920թ. սկզբին քեմալական զինյալ ուժերը և թուրք-քրդական զինված խաժամուժը հարձակվում են հայ և մյուս քրիստոնյա բնակչության վրա։ Հայերի կողմից ինքնապաշտպական մարտեր ծավալվեցին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում և Կիլիկիայի այլ վայրերում։ Սակայն ֆրանսիական զինված ուժերի կողմից հայերին լքելու հետևանքով հայերի ինքնապաշտպանությունը թուլացավ, և տեղի ունեցան կոտորածներ, որոնց զոհ գնացին հազարավոր հայեր։

Հայ ազգային-քաղաքական շրջանները մտադիր էին Կիլիկիայում ստեղծել ինքնավարություն՝ Ֆրանսիայի հովանու ներքո։ 1920թ. օգոստոսին հռչակվեց Կիլիկիայի ինքնավարությունը ազգային գործիչ Միհրան Տամատյանի (1863-1945) գլխավորությամբ։ Սակայն Ֆրանսիան իր շահերի թելադրանքով դեմ արտահայտվեց Կիլիկիայի ինքնավարությանը։ Շուտով նա համաձայնության եկավ թուրքերի հետ։ Արձակվեց Մ. Տամատյանի գլխավորած կառավարությունը։ Հայերին զինաթափեցին։ Ֆրանսիական զինված ուժերը լքեցին Կիլիկիան՝ տեղի 150 հազար հայությանը թողնելով թուրքական հրոսակների ճիրաններում։ Կենդանի մնացած հայերը հարկադրված կրկին արտագաղթեցին դեպի հարևան արաբական երկրներ՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, նաև՝ Կիպրոս, Եվրոպա։ Երկրամասը հայաթափվեց։

Ահա այսպիսի աղետալի հետևանքներ ունեցավ Ֆրանսիայի վարած քաղաքականությունը Կիլիկիայի ու կիլիկիահայության խնդրում։ Այստեղ տեղին է հիշեցնել, որ երբ աշխարհամարտի տարիներին Ֆրանսիային օգնություն էր հարկավոր, կազմվեց հիմնականում հայերից բաղկացած 5000-անոց «Արևելյան լեգեոնը» (1916թ.), որն աչքի ընկավ մի շարք կռիվներում, իսկ այժմ, երբ պետք էր Ֆրանսիայի գործնական օգնությունը հայերին, այն չկայացավ։

18.11.2020 | Սեբաստացու օրեր

Ընդէ՞ր կարծրացուցանես զսիրտ եղկելոյս
Չերկնչել ի քէն, անճառ եւ ահաւոր:
Մի եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս`
Իբր ապաջան սերմանող անբերրի երկրի:
Մի լիցի ինձ երկնել, եւ ոչ ծնանել,
Ողբալ, եւ ոչ արտասուել,
Խորհել, եւ ոչ հառաչել,
Ամպել, եւ ոչ անձրեւել,
Ընթանալ եւ ոչ հասանել,
Ինձ ձայնել, եւ քեզ ոչ լսել,
Պաղատիլ, եւ անտես մնալ,
Կողկողիլ, եւ ոչ ողորմիլ,
Աղաչել, եւ ոչ ինչ աւգտել
Զոհել, եւ ոչ ճենճերել,
Զքեզ տեսանել, եւ դատարկ ելանել:

Ինչո՞ւ կարծրացնես թշվառ սիրտը, անճառ ու ահավոր

Որ երկյուղդ այնտեղ չթափանցի:

Թող այս իմ փոքր աշխատանքից անպտուղ չմնամ,

Ինչպես սերմնացան՝ ամբերրի հողի,

Թող ինձ հանկարծ չպատահի՝ երկնել, չծնել

Ողբալ՝ չարտասվել, խորհել՝ չհառաչել

Ամպել՝ չանձրևել, ընթանալ՝ չհասնել, 

Ձայն տալ քեզ, դու ձայնս չլսես, 

Պաղատել, բայց մնալ անտեսված

Կողկողել, բայց դու չողորմես, 

Աղաչել, սակայն ոչինչ չշահել

Տալ զոհեր, բայց չճենճերել

Քեզ տեսնել, բայց դատարկ դուրս գնալ:

Գրիգոր Նարեկացու մասին. 951-1003թթ.

Գրիգոր նարեկացին հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ է։ Ծնվել է Վանա լճի հարավային ափերին գտնվող գյուղերից մեկում։ Փոքր հասակից կապված էր Ռշտունյաց աշխարհի Նարեկ գյուղի վանքի հետ, որից և՝ Նարեկացի անունը։ Վանքի վանահայրն էր մոր հորեղբայրը՝ փիլիսոփա Անանիա Նարեկացին։ Հնագույն ձեռագիր կենսագրականներում, բանաստեղծի գործերում, ինքնակենսագրական բնույթի հիշատակություններում Գրիգոր Նարեկացու կյանքի մասին պահպանվել են ոչ շատ, բայց հավաստի տեղեկություններ։ Ուսումնառությունն անցել է վանքի՝ X դ. հռչակված դպրոցում, Անանիա Նարեկացու ղեկավարությամբ։ Յուրացնելով դպրոցի մատենադարանի թարգմանական և ինքնուրույն ձեռագիր երոնա֊փիլիսոփայական գրականությունը՝ Գրիգոր Նարեկացին հետագայում դարձել է ուսման այդ կենտրոնի սյուներից մեկը։

Գրիգոր Նարեկացուց մնացել են բավական թվով qnրծեր՝ «Մեկնութիւն երգոց երգոյն Սողոմոնի», չորս ներբող, գանձեր, տաղեր (թվով 30-ից ավելի), «Մատեան ողբերգութեան» պոեմը, թղթեր և այլ գործեր։ Այդ երկերից լավագույնները տաղերն են և «Մատեան ողբերգութեան» քնարական պոեմը։ Տաղերի մեծ մասն իրենց գաղափարական բովանդակությամբ և արտահայտչական ձևերով արտացոլում են X դարի հասարակական կյանքի տեղաշարժերը։ Ճիշտ է, տաղերում մարդու ներաշխարհի, նրա խոհերի ու ապրումների պատկերները դեռ այնքան խորը չեն, բայց «Մատեան ողբերգութեան» մեջ դրանք հասնում են գերօրինակ ուժի ու բարձրության։

Սևրի պայմանագիր

Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում (Փարիզի մոտակայքում), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։ Պայմանագիրը ստորագրվեց հետևյալ երկրների միջև՝ Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ:

Սեբաստացու օրեր | Փոխադրում գրաբարից | Գրիգոր Նարեկացի

Վերնագիր՝ Սեբաստացու օրեր

Մասնակիցներ՝ Ինքս

Ժամկետ՝ 18.11.2020_22.11.2020

Խնդիրներ՝ Փորձել փոխադրել տարբեր նյութեր գրաբարից, հրապարակելով բլոգում:

Նպատակ՝ Փոխադրել տարբեր գրաբարյան նյութեր Գրիգոր Նարեկացուց, տարբեր առակներ և լուսաբանել բլոգում:

Արդյունք՝ Լուսաբանում իմ բլոգում:

Հեղինակի մասին իմ բլոգում՝ Գրիգոր Նարեկացի

17.11.2020 | Սեբաստացու օրեր

Իսկ արդ, զի՞նչ բարւոք գոյ առ այս,
Եւ կամ ո՞ր աւգուտ ինձ առ սոյն`
Զայս սահման ընթացից ձայնիս հեծութեան լքանել,
Եւ ոչ զամբարեալ շարաւ մահացու վիրիս
Խարանաւ բանիս արտաքս հերքել
Եւ կամ զծանրութիւն սրտիս մթերեալ ցաւոյս հոգեկան խիթոյս,
Իբր տաղտկացուցանողական հնարաւորութեամբ,
Մատնամուխ զզուանաւք փսխել:

Ի՞նչ շահ սրանից, կամ ի՞նչ օգուտ ինձ,

Որ այսպես շարելով տողերը

Ողբի ու հեծության՝ ինքս հուսահատվեմ

Ու չթափեմ դուրս խոսքիս խարանով

Վերքիս մահացու ամբարված շարավս

Կամ ծանրությանը, որ սրտիս խորքերում է մթերված, բերելով առաջ հոգեկան ուժեղ խիթեր.

Զզվանք պատճառող մատնամխությամբ ի դուրս չփսխեմ:

Եւ արդ, տուր, բարեգութ, աղաչեմ զքեզ, տուր ինձ ողորմութւին,
Որ զայսոսիկ դու ինքնին քեզէն քոյովդ բանիւ մեզ սահմանեցեր`
Ասելով, թէ` Տուք զայդ նուէր յանուն փրկութեան ձերոյ Աստուծոյ
Եւ սուրբք եղերուք, զի զողորմութիւն կամիմ եւ ոչ զպատարագ:
Ահա բարձրացիր` վերստին խնկեալ այսր յիշատակաւ,
Որ ունիս զամենայն, եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա~ռք յամենեցունց:
Ամէն:

Տու՜ր ինձ, բարեգու՜թ, աղաչում եմ քեզ, ողորմություն տուր.

Չէ որ ինքդ քո խոսքով պատվիրեցիր մեզ այդպես

Ասելով՝ տվեք Աստծուն այդ նվերը հանուն ձեր փրկության

Եվ սուրբ եղեք, որպեսզի ողորմություն կամենաք և պատարագ:

Ահա բարձրացիր վերև՝ խնկված խոսքն այս հիշելով,

Որ ունես այս ամենը, և քոնն է ամենը

Եվ քեզ փառք բոլորից,

Ամեն: