17.11.2020 | Սեբաստացու օրեր

Իսկ արդ, զի՞նչ բարւոք գոյ առ այս,
Եւ կամ ո՞ր աւգուտ ինձ առ սոյն`
Զայս սահման ընթացից ձայնիս հեծութեան լքանել,
Եւ ոչ զամբարեալ շարաւ մահացու վիրիս
Խարանաւ բանիս արտաքս հերքել
Եւ կամ զծանրութիւն սրտիս մթերեալ ցաւոյս հոգեկան խիթոյս,
Իբր տաղտկացուցանողական հնարաւորութեամբ,
Մատնամուխ զզուանաւք փսխել:

Ի՞նչ շահ սրանից, կամ ի՞նչ օգուտ ինձ,

Որ այսպես շարելով տողերը

Ողբի ու հեծության՝ ինքս հուսահատվեմ

Ու չթափեմ դուրս խոսքիս խարանով

Վերքիս մահացու ամբարված շարավս

Կամ ծանրությանը, որ սրտիս խորքերում է մթերված, բերելով առաջ հոգեկան ուժեղ խիթեր.

Զզվանք պատճառող մատնամխությամբ ի դուրս չփսխեմ:

Եւ արդ, տուր, բարեգութ, աղաչեմ զքեզ, տուր ինձ ողորմութւին,
Որ զայսոսիկ դու ինքնին քեզէն քոյովդ բանիւ մեզ սահմանեցեր`
Ասելով, թէ` Տուք զայդ նուէր յանուն փրկութեան ձերոյ Աստուծոյ
Եւ սուրբք եղերուք, զի զողորմութիւն կամիմ եւ ոչ զպատարագ:
Ահա բարձրացիր` վերստին խնկեալ այսր յիշատակաւ,
Որ ունիս զամենայն, եւ ի քէն է ամենայն,
Եւ քեզ փա~ռք յամենեցունց:
Ամէն:

Տու՜ր ինձ, բարեգու՜թ, աղաչում եմ քեզ, ողորմություն տուր.

Չէ որ ինքդ քո խոսքով պատվիրեցիր մեզ այդպես

Ասելով՝ տվեք Աստծուն այդ նվերը հանուն ձեր փրկության

Եվ սուրբ եղեք, որպեսզի ողորմություն կամենաք և պատարագ:

Ահա բարձրացիր վերև՝ խնկված խոսքն այս հիշելով,

Որ ունես այս ամենը, և քոնն է ամենը

Եվ քեզ փառք բոլորից,

Ամեն:

Թողնել մեկնաբանություն