Ֆրանսիան իմ կյանքում: Ֆրանսերենի դասերի մասին

Ես միշտ սիրել եմ Ֆրանսիան, նրա մշակույթը, ավանդույթները, լեզուն և այլն: Ֆրանսիան տարբերվող երկիր է, իսկ ֆրանսերենը՝ գեղեցիկ լեզու:  Եվ հենց այդ լեզուն է գեղեցկացնում երկիրը: Չգիտեմ, թե որն է պատճառը, բայց ինձ համար ֆրանսերենը շատ հարազատ լեզու է: Ես որոշ ժամանակ ապրել եմ այնտեղ, սակայն ոչինչ չեմ հիշում: Այժմ իմ երազանքն է նորից այցելել Ֆրանսիա:

Արդեն 4-րդ տարին է, ինչ ընտրության գործունեության ժամանակ սովորում եմ ֆրանսերեն: Մենք ֆրանսերենի դասաժամին սվորում ենք երգեր, իրականացնում տարբեր ուսումնական, ընտանեկան նախագծեր, ֆրնսիական խոհանոց, պարեր, ճամբար, նույնիսկ խաղում ուսուցողական խաղեր, սովորում քերականություն և այլն: