ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ։ ՀՈՍԱՆՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:

Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ էլեկտրական հոսանքի գոյության համար:

Նյութի մեջ էլեկտրական հոսանքի գոյության համար անհրաժեշտ են`

1.ազատ լիցքակիրներ, որոնք կարող են ազատ տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով

2.էլեկտրական դաշտ, որը էլեկտրական ուժով կազդի ազատ լիցքակիրների վրա և կստիպի շարժվել որոշակի ուղղությամբ:

Մետաղների ներսում ո՞ր մասնիկներն են հոսանքակիրներ:

Մետաղների մեջ հոսանքակիրները ազատ էլէկտրոններն են:

Թվարկե՜ք էլեկտրական հոսանքի ազդեցության դրսևորումները:

Կանաչ դաշտը: Հրանտ Մաթևոսյան

  1. Կարդալ պատմվածքը: Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրել:

Զատել — առանձնացնել

Վրինջ — ձիու խրխինջ

Հուժկու — ուժգին

Աքացի — ոտքերով խփել

Ռունգ — դունչ

  1. Տասը նախադասությամբ պատմել պատմվածքը:

Պատմողը, ով իր թոռնիկին պատմում էր իր մանկությունից մի դրվագ՝ փոքր ժամանակ հովիվ էր եղել:

Պառավ ձին, ով ուներ մեկ ամսական քուռակ՝ վտանգ էր զգում կանաչ դաշտում: Նա անհանգստանում էր իր քուռակի համար, բայց չէր կարող շտապել և փրկել նրան, քանի որ կապված էր պարանով: Իրականում վտանգը գայլն էր, ով փորձում էր որսալ քուռակին: Շուտով ձագուկի ձայնից մի քանի շներ եկան օգնության, վազելով գայլի հետևից և վնաս տալով: Սակայն գայլը փախավ, իսկ պառավ ձին մահացավ: Պատմությունից հետո քուռակը որբ մեծացավ:

Այս պատմությունը պատմողը իր կյանքից էր հիշում, սակայն թոռնիկը ավարտը չհավանեց: Պապիկին ստիպեց, որ ավարտը փոխի, քանի որ նրան դուր չէր գալիս:

Հեղինակի մասին իմ բլոգում՝ Հրանտ Մաթևոսյան