13.11.2020

  1. Քննարկել նախագծերը:
  2. Կետադրել հետևյալ հատվածը.

Իհարկե, Մրոցը միայն այդ չէր ասում, և երեք հոգի չէին խոսում, եթե մեկը հարցներ նրանց Ծիրանի տափի մասին։ Վրա էին տալիս, իրար հրմշտկում, ամեն մեկն աշխատում էր առաջ ընկնել և չինովնիկին պատմել իր մտքինը, իր լսածը հաստատելու, որ Ծիրանի տափը Մրոցինն է։ Շատերն այնքան էին հեռու գնում, այնպես էին հորինում, որ մոտին կանգնած հարևանն էլ չէր հավատում նրա ասածին, բայց լռում էր, մտքում ծիծաղում, գլխով անում, որ չինովնիկը հավատա նրա ասածին։ Չէ՞, որ խոսքը Ծիրանի տափի մասին էր, գետի ափին բուսած մացառների, գյուղի սահմաններն էլ ավելի լայնացնելու մասին։

3. Կատարի՞ր խոսքի մասային վերլուծություն:

Ոմանք եկողների ձիերն էին տեղավորում, գարի տալիս և խոնարհաբար ռամկի խեղճությամբ ժպտում մեծավորի պահակի առաջ, նրան էլ լավություն անում մտածելով, որ գուցե այդ էլ օգնի Ծիրանի տափի անվերջ վեճին։

Ոմանք — դերանուն

Եկողների — գոյական

Ձիերն — գոյական

Գարի — գոյական

Ռամկի — գոյական

Վեճին — գոյական

Անվերջ — ածական

Ծիրանի — գոյական

Տափի — գոյական

Օգնի — ածական

Գուցե —

Այդ — դերանուն

Տեղավորում — բայ

Խոնարհաբար — մակբայ

Տալիս — բայ

Ժպտում — բայ

Պահակի — գոյական

Առաջ — կապ

Նրան — դերանուն

Լավություն — գոյական

Անում — բայ

Մտածելով — բայ

4. Ո՞ր հոլովով են դրված գոյականները:

Երեխան զարմացած և վախով նայում էր չինովնիկի պսպղուն կոճակներին, հայրը նրա ոտից պինդ բռնած բարձրացնում էր երեխային, որ նա ավելի լավ տեսնի։ Իսկ չինովնիկի աչքերը երեխայի ոտի սպիներից սահում էին գետնի գունավոր կարպետին և մտքում գին դնում կարպետին, կարպետը համեմատում Մրոցի խոստացած կաշառքի հետ։

Երեխան — ուղղական

Վախով — գործիական

Չինովնիկի — հայցական

Կոճակներին — տրական

Հայրը — ուղղական

Ոտից — բացառական

Երեխային — տրական

Աչքերը — ուղղական

Երեխայի — սեռական

Սպիներից — բացառական

Գետնի — տրական

Կարպետին — տրական

Կարպետը — ուղղական

Կաշառքի — տրական

Լրացուցիչ կրթություն

Կիրակնօրյա կրթություն

Հրանտ Մաթևոսյան. Կանաչ դաշտը