Այցելություն Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան

Ապրիլի 1-ին, ԲՊՀ-ում տեղի ունեցավ մի միջոցառում, որը նվիրված էր Շառլ Ազնավուրին: Միոցառման ընթացքում ուսանողները ներկայացրեցին Ազնավուրի ստեղծագործությունները, և՜ հայերեն, և՜ ֆրանսերեն: Հիմնականում դրանք ներկայացվում էին երգի տեսքով՝ նվագում էին և՜ ջութակ, և՜ դաշնամուր, և՜ կիտառ: Կարծում եմ, որ միջոցառումը շատ հետաքրքիր և որախ անցավ, ես շատ տպավորված եմ: Երգում էին մի քանի աղջիկ, որոնցից մեկը ներկայացնում էր երգի ֆրանսերեն տարբերակը, մյուսը՝ հայերենը: Կարծում եմ, որ մեր այցելությունը դեպի Բրյուսովի անվան պետական համալսարան շատ արդյունավետ էր, քանի որ մենք ծանոթացանք Ազնավուրի ստեղծագործությունների, երգերի հետ: Ասեմ, որ ինձ շատ դուր եկավ ամեն բան, ու եթե ևս մեկ հրավեր էլ ունենանք, ես սիրով կմիանամ մեր խմբին: