Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիք: Շառլ Ազնավուր

  • Դուրս գրե՛ք հատվածներ, որոնք քեզ հետաքրքրեցին։ Հիմնավորե՛ք ընտրությունը։

Ամենից շատ ինձ հետաքրքրեցին այս հատվածները, քանի որ շատ գեղեցիկ էին նկարագրված: Ասեմ, որ շատ գեղեցիկ ստեղծագործություն է, որը ստիպում է մարդուն լինել էլ ավելի բարի և մեծահոգի:

Կրակների արտացոլանքները պար էին բռնել պատերի վրա. կարծես թատերական ներկայացում լիներ: 

-Մտեք իմ դրության մեջ,- դողացող ձայնով ասացի ես,- ամեն օր չէ, որ իմ տուն եմ հրավիրում
աստվածներին, թեև Դուք դեռ առաջինն եք:
-Մենք, առաջինն ու միակն ենք,- ասաց նա հանդարտ և խիստ:
Ես չկարողացա թաքցնել զարմանքս:

— Չեմ հասկանում,թե ինչու,-շարունակեց նա,-
բայց դուք, երկրի բնակիչներդ, բազմացրել եք ինձ: Երբ ես քարոզում էի՝ «աճեք և բազմացեք» ,նկատի ունեի ձեզ, ոչ թե ինձ: 

Այդ աղանդները իրենց կրոն են անվանում և իմ անունից քարոզում են, որպեսզի առաջ տանեն
իրենց առևտուրը: Ամեն դեպքում, դա ինձ չի անհանգստացնում, քանի դեռ այս բոլոր կրոնները միմյանց հետ խաղաղության և համերաշխության մեջ են, ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում:

Ինչպես և ասում էր իմ երկնային հյուրը, հիմա ես ինձ զգում եմ, որ դարձել եմ բոլորովին այլ մարդ՝ ավելի պատասխանատու, ավելի բարի և ամենակարևորը, եկեք չվախենանք բառերից, անսահման երջանիկ:

  • Ո՞րն էր հեղինակի ասելիքը, ստեղծագործության գաղափարը։

Ստեղծագործությունն ինձ շաա՜տ դուր եկավ: Այն կարդալուց աստիճանաբար սկսում էի հասկանալ, թե ի՜նչ բարի գործ է մարդկանց օգնելը, միշտ աջակցելը: Պատմվածքի կերպարներից մեկն Աստված էր, ով շատ բարի և ճիշտ խորհուրդներ էր տալիս գլխավոր կերպարին: Եվ, իրոք, ես կարծում եմ, որ անկախ մարդկանց տեսակից՝ սևամորթ են, աղքատ են, մուսուլման են, թե շատ այլ տարբերություններ կան ձեր և նրանց միջև, դուք միշտ պետք է օգնեք նրանց, կիսեք ձեր ուրախությունը բոլորի հետ: Այդպես դուք ձեզ շատ ավելի լավ կզգաք, կհասկանաք, որ դուք միայնակ չեք և, որ ձեր այդ օգնությունը՝ երջանկացնելով մեկ այլ մարդու, երջանկացրել է նաև ձեզ: Այդպես, դուք միշտ տեղ կունենաք Աստծու սրտում: Իհարկե, Աստված ճիշտ խորհուրդներ տվեց գլխավոր կերպարին. բոլորին օգնելու, աջակցելու, աղքատների հետ հավասար սեղան նստելու մեջ ոչ մի վատ բան չկա: Դուք օգնում եք նրանց և ձեր ուրախությունը կիսում նրանց հետ: Միշտ եղեք բարի, մեծահոգի, ազնիվ և մի տարբերեք մարդկանց: Բոլորին պետք է ընդունել հավասար, օգնել բոլորին, որ նույն ձևով ձեր օգնությունը ձեզ ետ վերադառնա: Եվ, միայն այսպես դուք կհասկանաք, թե ինչ մեծ բան եք արել մարդկանց համար:

Աղոթք: Ակսել Բակունց

  • Դուրս գրե՛ք հատվածներ, որոնք քեզ հետաքրքրեցին։ Հիմնավորե՛ք ընտրությունը։

Այն հատվածները, որոնք առանձնացրել եմ, շատ արդիական են այժմ մեր ժամանակներում: Հեղինակը աղոթում էր, Աստծուց խաղաղություն և հանգստություն էր խնդրում: Իր աղոթքում աղաչում էր Աստծուն, որ երկրի վրայից վերանա արյունը, կռիվը, հրդեհներն ու տանջանքները: Իմ առանձնացրած հատվածներում հեղինակը խոսում է տվյալ թեմայի շուրջ.

Միայն Քեզ, Տե՜ր, միայն Քեզ եմ աղոթում:
Ընդունիր Տեր, իմ աղոթքը — սրտիս խորքերից բխած, թող քեզ հաճելի լինեն իմ տանջված հոգու մրմունջները, և աղերսանքս մի՛ մերժիր, Տե՛ր: Այս ուշ գիշերին, այս խավար գիշերին, երբ հոգիներն են զրուցում աստղերի հետ, և հազարավոր մարդիկ աղոթք են կարդում Քեզ, այս մութ գիշերին մի մերժիր հոգնած ու մոլար մարդու աղերսը:

Հոգնել ենք, Տե՛ր, էլ ուժ չունենք, էլ դիմանալ չենք կարող: Ծանր է բեռը, մեր ուսերը կքվեցան, մեր ծունկերը կորացան: Մարեցին, մարեցին բյուրավոր հույսեր, և խավարի մեջ հանգան մատաղ կյանքեր, երազներով, հույզերով հարուստ, մոմի պես հալվեցին, ոչնչացան սերունդներ:

Հեռացրու տանջանքն այս ահավոր, զրկանքները բյուրավոր, էլ թող արցունքներ չհոսեն, թող հևոց չլինի, թող հրդեհ չլինի: 

  • Ո՞րն էր հեղինակի ասելիքը, ստեղծագործության գաղափարը։

Իրականում հեղինակն աղոթում էր բոլորի անունից: Նա Աստծուց խաղաղություն էր խնդրում, խնդրում էր, որ աշխարհից վերանան բոլոր բացասական բաները, վերջապես կարողանա զգալ ծաղկի բույրը, մարդիկ ուրախ ու բարի լինեն և այլն: Իրոք, հեղինակը շատ ճիշտ էր: Աշխարհի ծանր վիշտը վերացնելու համար հեղինակն ընտրել էր իր համար լավագույն տարբերակը՝ աղոթում էր: Նա աղոթում էր՝ վստահ լինելով, որ Աստված իր ցանկությունները կկատարի: Աստծուց խնդրում էր լսել գիշերով աղոթք ասող մարդուն, նույնիսկ այն մարդուն, ով աղոթել չգիտեր:

Air travel, mini grammer | 04.04.2022

2 VOCABULARY    air travel

a Complete the column on the right with a word or phrase (all the words come from the Air Babylon extract).

At the airport

  1. Most big airports have several different buildings called terminals .
  2. Passengers leave from Departures and arrive at arrivals .
  3. Two general words for bags and suitcases are baggage and luggage.
  4. When you arrive at the airport, you go to check-in desk to get your boarding pass.
  5. Before you get on the plane you have to show identification at passport control and go through security.
  6. After you have arrived you go to baggage reclaim to pick up your luggage.
  7. When you go through customes, you may be asked, ‘Do you have anything to declare?’
  8. A person whose job is to carry your bags for you is called a porter.
  9. Ryanair and easyjet were two of the first low-cost airlines.

One the plane

  1. The pilots and other people who work in the plane are the (air) crew.
  2. The people who have paid to travel in a plane are passengers.
  3. The person who looks after you during a flight is the steward.
  4. You can usually ask for a window or aisle seat.
  5. The noun from the verb fly is flight.
  6. When a plane is going up into the sky it is take off.
  7. When a plane is coming down from the air it is landing.

Mini grammer

Complete the sentences with so, such, or such a.

  1. The flight was so long that I got really bored.
  2. I had such noisy child sitting beside me that I couldn’t sleep at all.
  3. There was such a long delay because of fog that we had to sleep at the airport.
  4. My suitcase was so heavy that I had to pay excess baggage.
  5. I slept so badly in the plane that it took me two days to recover.
  6. We were served such terrible food that I couldn’t eat a thing.
  7. There were so many people at check-in that we had to queue for an hour.
  8. We had such heavy cases that we had to ask for a porter.