Ի՞նչ է մշակույթը

«Մշակույթ» հասկացություն

Մշակույթ, կուլտուրա. (լատ. cultura — մշակում, դաստիրակում, կրթություն), հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին: Մշակույթն ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները՝ մեքենաներ, արվեստի ստեղծագործություններ, այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ՝ գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտությունները: Այսինքն մշակույթ ունի երկու տեսակ՝ հոգևոր և նյութական: Նյութական մշակույթն ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները՝ աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ: Իսկ ահա հոգևոր մշակույթն ընդգրկում է գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը՝ ճանաչողություն, բարոյականություն, դաստիրակություն և այլն:

աղբյուր՝ հանրագիտարան (թեմա՝ մշակույթ)

Հայ մշակույթի մասին

  • Հայ առասպելության մասին
  • Վաղ միջնադարյան եկեղեցական ճարտարապետությունը (IV-VIIդդ.)

Ընթերցելով այս հարցազրույցը՝ շատ բան իմացա հին հայկական ճարտարապետության մասին, իմացա, թե որքանով է կապված քրիստոնեության ընդունումը մեր ճարտարապետության հետ: Մեր ճարտարապետական կառույցներից հիմնականում պահպանվել են եկեղեցիները: Հարցազրույցի ընթացքում ասվեց, որ որքան էլ մեր գրականությունը հայտնի լինի, միևնույն է այն այդքան էլ չի սիրվում աշխարհի կողմից, քանի որ այն թարգմանված չէ բոլոր լեզուներով, որ մարդկանց հասանելի լինի: Իսկ եթե թարգմանեն, այն կկորցնի իր արժեքը, գեղեցկությունն ու յուրահատկությունը: Այսպես, հայկական ճարտարապետությունը նույնպես շատ հայտնի է և սիրված բոլորի կողմից, և այս պարագայում հարկավոր չէ այն «թարգմանել», քանի որ այն բոլորին հասանելի է: Ես իմացա, որ քրիստոնեության ընդունումը մեծ դեր ունի հայկական ճարտարապետության ստեղծման հարցում: Հայերը, քրիստոնեության ընդունումից հետո, ստեղծել են իրենց ազգային ճարտարապետությունը, կառուցել են եկեղեցիներ, որոնք մինչ այսօր պահպանված են: Մեր եկեղեցիները, հին տեսարժան վայրերը, որոնք պահպանված են մինչ այսօր, հայկական ճարտարապետություն ունեն: Միայն կա մեկ բացառություն՝ Գառնու տաճարը, որը ստեղծված է հին հունական ճարտարապետության հիման վրա: Ես կարծում եմ, որ հայկական եկեղեցու ճարտարապետությունը շատ գեղեցիկ է, միաժամանակ նաև շատ տարբերվող: Հարցազրույցում անդրադառնում են նաև գմբեթավոր եկեղեցիներին: Այսպես, առաջին գմբեթավոր եկեղեցին եղել է Էջմիածնի Մայր տաճարը, որը Սահակ Պարթևի օրոք վերանորոգվելուց հետո ունեցել է գմբեթ:

Թողնել մեկնաբանություն