Հայկական մշակույթը X-XIV դարերում

Դպրոցները և համալսարանները

Նոր կրթական համակարգի առաջացման և զարգացման համար ստեղծվել էին նպաստավոր պայմաններ Բագրատունյաց թագավորության, Կիլիկյան Հայաստանի և Զաքարյանների իշխանության ժամանակաշրջանում: Այս բնագավառում ստեղծվեցին նոր երևույթներ: Մարդկությանը հարկավոր էր ոչ միայն կրոնափիլիսոփայական, այլ նաև կիրառական գիտելիքներ ունեցող մարդիկ: Այդ ժամանակաշրջանում գոյություն ուներ մի համակարգ, որը կոչվում էր «յոթ ազատ արվեստներ»: Այն բաղկացած էր երկու ենթահամակարգերից՝ «Եռյակ» և «Քառյակ»: Առաջինն իր մեջ ներառում էր քերականությունը, տրամաբանությունը, ճարտասանությունը: Երկրորդը՝ թվաբանությունը, երկրաչափությունը, աստղագիտությունը և երաժշտությունը:

Դպրոցներն այդ ժամանակ եկեղեցու տնօրինության տակ էին: Դրանք բաժանվում էին մի քանի խմբի՝ ծխական, վանական և տաճարային: Արդեն IX-րդ դարի վանական և տաճարային դպրոցների հիման վրա ձևավորվեցին նոր տիպի դպրոցներ՝ վարդապետարաններ: Բարձրագույն տիպի դպրոցներ էին համարվում եկեղեցու իրավասությունից դուրս հիմնադրված դպրոցները, որոնց կոչում էին «աշխարհիկ դպրոցներ»: Շատ կարևոր էր նաև գրականությունը, ուստի դպրոցների կողքին կային նաև մատենադարաններ:

X-XIV-րդ դարի ուսումնագիտական գործը կազմակերպող նշանավոր գործիչներից էին՝ Գրիգոր Մագիստրոսը, Հովհաննես Իմաստասերը, Անանիա Նարեկացին, Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Ներսես Լամբրոնացին, Վահրամ Րաբունին, Գրիգոր Տաթևացին: Զարգացած միջնադարում կրթական համակարգը երկու տեսակներից էր բաղկացած՝ տարական և բարձրագույն տիպեր: Բարձրագույն դպրոցներ էին համարվում վարդապետարանները, որտեղ սովորելը տևում էր 7-8 տարի: Վարդապետարանում սովորել և ավարտելուց հետո շրջանավարտը ստանում էր վարդապետական գավազան: Ամենից հայտնի վարդապետարաններն էին՝ Սանահինի և Հաղպատի վարդապետարանները: Նշանավոր կրթական կենտրոններից էր նաև Նարեկի վարդապետարանը, որտեղ կրթություն է ստացել աշխարհահռչակ բանաստեղծ Գրիգոր Նարեկացին:

Գործնական քերականություն | 21.04.2022

1. Որոշեք երկրորդական նախադասությունների բնույթը և պարզեցրեք։

  • Եղավ այն, ինչ սպասում էինք։ /ենթակայի երկրորդական նախադասություն/

Սպասվածը եղավ:

  • Աղջկա ուզածն այն էր, որ թռչունը իրեն լույս աշխարհ հանի։ /ստորոգելական վերադիր երկրորդական նախադասություն/

Աղջկա ուզածը թռչունի իրեն լույս աշխարհ հանելն էր:

  • Ուշացածները նրանք էին, ովքեր չէին մասնակցել հավաքին։ /ստորոգելական վերադիր երկրորդական նախադասություն/

Ուշացածները հավաքին չմասնակցածներն էին:

  • Այն սովորողները, ովքեր լավ էին աշխատել, պարգևատրվեցին։ /որոշիչ, երկրորդական նախադասություն/

Պարգևատրվեցին լավ աշխատած սովորողները:

  • Մարդիկ հավաքվել էին այնտեղ, որտեղ վթար էր եղել։ /տեղի պարագա, երկրորդական նախադասություն/

Վթարի տեղում մարդիկ էին հավաքվել:

  • Ուշադիր լսում էր նրա խոսքը, ով օտար երկրից էր եկել։ /ուղիղ խնդիր/

Ուշադիր լսում էր օտարերկրացու խոսքը:

  • Մեր հարևանը, ով նաև մեր բակի այգեպանն էր, ինձ վարդեր նվիրեց։ /բացահայտիչ երկրորդական նախադասություն/

Մեր հարևանը՝ մեր բակի այգեպանը, ինձ վարդեր նվիրեց:

2. Տեքստը փոխադրիր 4 նախադասությամբ։

Կրիան ու նապաստակը վիճեցին, թե ո՛վ է ավելի արագ վազում: Քանի որ խոսքով իրար ոչինչ չկարողացան ապացուցել, որոշեցին մրցել: Հանդիպման տեղը նշեցին ու բաժանվեցին: Նապաստակը չէր կասկածում, որ ինքն իսկապես արագավազ է: Նա հույսը դրեց իր բնատուր արագավազության վրա ու ճամփեզրին պառկեց , մուշ-մուշ քնեց, որ մի քիչ հանգստանա: Իսկ կրիան հասկանում էր, որ ինքը դանդաղաշարժ է, դրա համար էլ առանց հանգստանալու վազում էր ու վազում: Այդպես նա քնած նապաստակից առաջ անցավ  ու նվաճեց հաղթողի պարգևը:
Այդպես է, երբ բնական ընդունակությունները չեն օգտագործվում, աշխատասիրությունը հաղթում է:

Մի օր կրիան ու նապաստակը որոշեցին մրցել, որպեսզի իմանան, թե իրենցից ով է ամենաարագավազը: Նապաստակը գիտեր, որ ինքը ավելի արագ է վազում, այդ պատճառով էլ ճանապարհին քնեց: Իսկ կրիան, ով շատ դանդաղաշարժ էր, ոչ մի վայրկյան չհանգստացավ, արագ-արագ վազեց ու հաղթեց: Այդպես է, ամեն բանի կարող ես հասենլ միայն աշխատասիրությամբ:

3. Տրված տեքստերին ընդհանուր վերնագիր և հետևություն գրիր։

Մտածե՜ք միջավայրի, բնության մասին

Ա. Մի անգամ դեպի հարավ չվելիս ծիծեռնակները փորձանքի մեջ ընկան: Այդ տարի Շվեյցարիայում ուժեղ ցրտից բոլոր միջատները սատկել էին; Դե, էլ ի՛նչ պիտի ուտեին ծիծեռնակները. չէ՞ որ շատ թռչունների նման նրանք էլ են միջատներով սնվում: Խեղճ ծիծեռնակները սովից ուժասպառ եղան ու վայր ընկան: Բայց Շվեյցարիայի բնակիչներն անօգնական չթողեցին նրանց. հավաքեցին, դրեցին տուփերի մեջ ու տարան երկաթուղային կայարան: Այդտեղից էլ հատուկ գնացքով արագ ու ապահով ուղարկեցին հարավ:
Բ. Հնդկաստանի Ուտար Պլադեշ նահանգում բնության շատ կրքոտ պաշտպաններ են բնակվում: նրանք կազմել են « Չիպկո Անդոլայ» («Գրկի՛ր ծառը») ընկերությունը: Երբ ընկերության անդամներից մեկն իմանում է, որ ինչ-որ տեղ  պատրաստվում են ծառ կտրել, համախոհներին անմիջապես հայտնում է, և նրանք բոլորը շնչակտուր սլանում են այնտեղ: Ծառահատների հայտնվելուն պես ընկերության կամավորներից յուրաքանչյուրը մի ծառի բուն է գրկում և թույլ չի տալիս, որ կտրեն:

Ես կարդացի երկու տեքստերը և արեցի մի հետևություն. շատ երկրներում մարդիկ մտածում են բնության, բուսականության, կենդանական աշխարհի մասին ու չեն թողնում, որ այն վերանա:

4. Պատմվածքից դուրս գրիր 5 բարդ ստորադասական նախադասություն՝ գրելով երկրորդական նախադասության բնութը; Գրիր նաև 5 համադասական նախադասություն:

Համադասական նախադասություններ

Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին:

Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: 

Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: 

Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: 

 սկսեցին հյուրանոց գալ և մնալ ավելի հաճախ, քան նախկինում:

Ստորադասական նախադասություններ

Դրանում պատկերված էր ալեխառն մի ծերունի, ում դեմքն աղոտ կերպով ծանոթ էր թվում: /հատկացուցիչ/

Ճակնդեղի լաքան անցել էր, իսկ ծերունու դեմքը ժպտում էր: /հատկացուցիչ/

 Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ: /ուղիղ խնդիր/

Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել: /ուղիղ խնդիր/

10 Motivational Sentences That Might Just Change Your Life |10 մոտիվացնող նախադասություններ, որոնք ուղղակի կարող են փոխել ձեր կյանքը

  1. “Everybody is given the same number of hours every day to accomplish what they want to accomplish, and that’s 24… no more, no less.”

Ամեն օր բոլորին տրվում է նույն թվով ժամեր՝ իրագործելու այն, ինչ ցանկանում են, ու դա 24 ժամ է…ոչ ավել, ոչ պակաս:

  1. “Some of the most successful people in the world have been rejected hundreds of times before finally reaching success.”

Աշխարհի ամենից հաջողակ մարդկանցից շատերը հարյուրավոր անգամներ մերժվել են, մինչև որ վերջապես հաջողության են հասել:

  1. “20% of your problems are the reason for 80% of your unhappiness.”

Քո խնդիրների 20%-ի պատճառը քո դժբախտության 80%-ն է:

  1. “It’s possible for you to be earning half the amount of money somebody else is earning, and still live a better & happier life.”

Հնարավոր է, որ վաստակես ուրիշի վաստակած գումարի կեսը և դեռ ապրես ավելի լավ ու երջանիկ կյանքով:

  1. “If you never ask for things, you’ll never get them.”

Եթե երբեք ոչինչ չխնդրես, երբեք էլ չես ստանա:

  1. “Big things have small beginnings, so don’t be put off by starting out small.”

Մեծ բաներն ունեն փոքր սկիզբ, այնպես որ մի հետաձգեք ու սկսեք փոքրից:

  1. “You don’t laugh at the same joke repeatedly, so why do you cry over the same problems repeatedly?”

Դու չես ծիծաղում անընդհատ միևնույն կատակի վրա, այդ դեպքում ինչո՞ւ ես նույն խնդիրների համար անընդհատ լաց լինում:

  1. “There won’t always be a tomorrow; so, it’s safe to say that if you’re putting off something until tomorrow, it won’t get done.”

Վաղը միշտ չէ, որ կլինի. Այնպես որ, վստահ կարելի է ասել, որ եթե որևէ բան մինչ վաղը հետաձգեք, այն չի ստացվի:

  1. “Many people often hit rock bottom at some point and still become successful.”

Հաճախ շատ մարդիկ ինչ-որ պահի հասնում են հատակին ու դեռևս հաջողակ են դառնում:

  1. “The most valuable thing you will ever have in life is time; and it’s always running out, so use it wisely.”

Ամենից թանկ բանը, որ դու երբևէ կունենաս քո կյանքում, դա ժամանակն է. ու այն միշտ սպառվում է. այնպես որ, խելամտորեն օգտագործեք այն:

Գործնական քերականություն | 20.04.2022

  1. Փակագծում տրված գոյականները գրի´ր համապատասխան հոլովով՝ նշելով հոլովը։

Երբեմն (ծով) ծովից /բացառական/ լույս է դուրս գալիս: Այն դիտվում է մակերեսային տաք (ջրեր) ջրերում /ներգոյական/՝ (ալիք) ալիքների /սեռական/ կապտականաչավուն (լուսարձակում) լուսարձակման /սեռական/ (տեսք) տեսքով /գործիական/: Ծովային (լուսարձակում) լուսարձակման /սեռական/ գլխավոր աղբյուրը միաբջիջ օրգանիզմներն են, որոնք ինչպես (բույսեր) բույսերի /սեռական/, այնպես էլ (կենդանիներ) կենդանիների /սեռական/ հատկություն ունեն: Նրանք (արև) արևի /սեռական/ էներգիան լուսային (էներգիա) էներգիայի /սեռական/ վերածելու բացառիկ ունակություն ունեն: Քիմիական բարդ (ռեակցիա) ռեակցիաների /սեռական/ (հետևանք) հետևանքով /գործիական/ առաջանում է «սառը» լուսարձակում, որը չի ուղեկցվում (ջերմություն) ջերմության /սեռական/ (արտադրություն) արտադրությամբ /գործիական/:

2. Փակագծերում տրված բառերը գրի՛ր որոշյալ կամ անորոշ առումով:

Երկրագնդում վայրի կենդանիների (բնաջնջում) բնաջնջումը շարունավում է: Դա (կասեցնել) կասեցնելը շատ դժվար է, թեև երևացել են մխիթարական ինչ-որ նշաններ (նշաններ): Մարդկանց մեջ հետզհետե արթնանում է այն (միտք) միտքը, որ առանց կենդանիների իրենց (կյանք) կյանքն անգույն  ու անհրապույր կլինի: Այդ մասին (խոսք) խոսք կարող են ասել այն (որսորդներ) որսորդները, որոնք (զենք) զենքը փոխարինել են լուսանկարչական ապարատով: Նրանք (ուժեր) ուժերն ու (ժամանակ) ժամանակը չեն խնայում, ժամեր շարունակ դարանամուտ են լինում կենդանիների կյանքից որևէ (դեպք) դեպք դիտելու համար:

3. Տեքստի ածականներն ըստ անհրաժեշտության դարձրո՛ւ բաղդատական կամ գերադրական աստիճանի (օգտվի՛ր ավելի, առավել, պակաս,նվազ, ամենից բառերից ու ամենա-, (ա) գույն մասնիկներից):

Գիտությանը առավել հայտնի շնաձկների 250 տեսակներից ամենախոշորը կետաշնաձուկն է, որը կարող է մինչև 15 մ երկարություն ունենալ: Սպիտակ պակաս վիթխարի շնաձուկը փոքր է, կարող է ունենալ մինչև 11 մ երկարություն: Բայց դրա փոխարեն նա ավելի սարսափելի է: Երրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շնաձկերի դեմ պայքարի ավելի արդյունավետ միջոցներ բացահայտելու համար քիմիական ավելի քան 70 միացություն փորձարկվեց: Ամենաարդյունավետը քացախաթթվային  պղինձ պարունակող միացությունն էր. դրանով թունավորված շնաձուկն էլ չի հետաքրքրվում կերով: Բայց ատլանտյան շնաձկների վրա փոձարկված միջոցները առավել արդյունավետ եղան խաղաղօվկիանոսյան տեսակների դեմ օգտագործելիս (շնաձկների մի քանի տեսակների վրա դրանք ընդհանրապես ոչ մի ազդեցություն չունեցան):

4. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

Ոչ ոք չիմացավ (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:
Ոչ մեկը չփորձեց (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Բոլոր ճանապարհորդներին (ճանապարհորդները) մի տեղ տարան (տանել) :
Բոլորը հրավիրված են (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Կարծես թե ամբողջ քաղաքը (քաղաք) հրապարակ լցվեց (լցվել):
Ամբողջը դառավ (դառնալ) կրակի բաժին:

5. Տրված նախադասությունը վերլուծիր ձևաբանորեն և շարահյուսորեն:

Հիմա էլ Մթնաձորում մուգ կանաչ մաշկով խլեզներ կան, մարդու երես չտեսած, մարդուց երկյուղ չունեցող:

Ձևաբանական վերլուծություն

Հիմա — ժամանակի մակբայ
Մթնաձորում — գոյական, եզակի, հատուկ, ոչ անձ, անորոշ, թանձրացական, ներգոյական հոլով
Մուգ — որակական ածական, դրական աստիճան
Կանաչ — հարաբերական ածական
Մաշկով — գոյական, եզակի, հասարակ, ոչ անձ, թանձրացական, գործիական հոլով
Խլեզներ — գոյական, հոգնակի, հասարակ, ոչ անձ, թանձրացական, ուղղական հոլով
Կան — դիմավոր բայ
Մարդու — գոյական, եզակի, հասարակ, անձ, թանձրացական, սեռական հոլով
Երես — գոյական, եզակի, հասարակ, ոչ անձ, թանձրացական, հայցական հոլով
Չտեսած — հարակատար դերբայ, ժխտական խոնարհում
Մարդուց — գոյական, եզակի, հասարակ, անձ, թանձրացական, բացառական հոլով
Երկյուղ — գոյակամ, եզակի, հասարակ, ոչ անձ, վերացական, հայցական հոլով
Չունեցող — ենթակայական դերբայ, ժխտական խոնարհում

Շարահյուսական վերլուծություն

Հիմա — ժամանակի պարագա
Մթնաձորում — տեղի պարագա
Մուգ կանաչ — որոշիչ
Մաշկով — միջոցի անուղղակի խնդիր
Խլեզներ — ենթակա
Կան — ստորոգյալ
Մարդու — վերաբերության անուղղակի խնդիր
Երես — ուղիղ խնդիր
Չտեսած — ստորոգյալ
Մարդուց — անջատման անուղղակի խնդիր
Երկյուղ — ուղիղ խնդիր
Չունեցող — ստորոգյալ

Հայկական գաղթավայրերը XV-XVII դարերում

Հայկական գաղթավայրեր. դրանց առաջացումը հայ ժողովրդի պատմական զարգացման առանձնահատկություններից մեկն է: Այս հասկացությսւնը պատմագիտությունը ընդունում է որպես օտար երկրներում բնակություն հաստատած այն զանգվածներին, որոնք ստեղծում էին իրենց համայնքը նոր միջավայրում:

Նիդելանդներ

Հայերը Նիդերլանդները ճանաչել են դեռ XIV-րդ դարից: Հոլանդական Ամստերդամ քաղաքը, որը համաշխարհային շուկայի և մշակույթի կենտրոն էր, շատ մեծ համբավ ուներ: Աստիճանաբար ուժեղանում է առևտրական ընտանիքների հոսքը, և այդպես հայկական համայնքը կարողանում է ձևավորվել: Մատթեոս Ծարեցին, 1660թ. հենց այս քաղաքում էլ հիմնում է հայկական առաջին տպարանը: Նա այնտեղ էր ուղարկվել հենց տպարան հիմնելու նպատակով: Մատթեոս Ծարեցին հայոց կաթողիկոսի պատվիրակն էր: Ամստերդամը դադարում է գաղթավայր լինել XVIII դարի վերջերին:

Ղրիմ

Այստեղ հայերը սկսել են բնակություն հաստատել դեռ XI-րդ դարից: Այսպես, մոնղոլական տիրապետության հայերի մի մասը տեղափոխվում է Ղրիմ՝ բնակություն հաստատելով այնտեղ (XIII-XIV դարերում): Այնտեղ ապրող հայերի թիվը գնալով աճում էր: Այդպես թաթարներից հետո բնակչության քանակով հայերը համարվեցին երկրորդը: XV-րդ դարում Կաֆա քաղաքն ուներ 70 հազար բնակիչ, որից 46 հազարը հայեր էին: Հենց այդ պատճառով էլ թերակղզու հարավարևելյան շրջանը կոչվել է Ծովային Հայաստան: Երբ Օսմանյան կայսրությունը 1475 թվականին գրավեց Ղրիմը, հայերի մեծամասնությունը արտագաղթեց, սակայն կարճ ժամանակ անց ներհոսք կատարվեց:

19.04.2022 | Առակների վերլուծություն

Քննարկի՛ր առակները.

Իրականություն

Ճամփի եզրին մի չորացած ծառի բուն էր կանգնած: Գիշերվա մթության մեջ ճամփով մի գող անցավ, վախեցավ. ծառի բունը նրան ոստիկան թվաց: Հետո մի սիրահարված տղա անցավ, սիրտը թրթռաց. կարծեց `սիրած աղջիկն է կանգնած: Հեքիաթների սյուժեներից սարսափած երեխան ծառը ուրվականի տեղ դրեց ու լաց եղավ: Բայց բոլոր դեպքերում էլ ծառը նույն ծառն էր: Աշխարհը մեզ թվում է այնպիսին, ինչպիսին մենք ինքներս ենք:

Յուրաքանչյուրս տարբեր ձև ենք ընկալում յուրաքանչյուր երևույթ, չնայած որ այն նույնն է ու անփոփոխ:

Լռություն

Երբ Բուդդան անցնում էր մի գյուղով, նրա հակառակորդները հավաքվում են և սկսում Բուդդային վիրավորել: Նա շատ հանգիստ լռում էր: Վիրավորողներն ընկնում են հիմար կացության մեջ. չգիտեին  ինչպես վարվել: Նրանցից մեկը դիմում է Բուդդային.
— Դու, ինչ է, չե՞ս հասկանում, որ քեզ վիրավորում ենք:
— Հասկանում եմ և դրա համար էլ լռում  եմ, — պատասխանում է Բուդդան: — Եթե տաս տարի առաջ այդպես վարվեիք, ես կհարձակվեի ձեզ վրա. այն ժամանակ չէի հասկանում: Հիմա հասկանում եմ: Ձեր հիմարության պատճառով չեմ կարող  ինքս ինձ պատժել: Դուք եք որոշում` վիրավորե՞ք  ինձ, թե՞ ոչ: Բայց կընդունե՞մ ձեր վիրավորանքները, թե ոչ` դա արդեն իմ գործն է: Դուք չեք կարող ինձ հարկադրել, որ ընդունեմ: Ես դրանցից պարզապես հրաժարվում եմ, տալիս եմ ձեզ, դրանք իմ ուշադրությանն արժանի չեն:

Կարծում եմ՝ հաղթանակի լավագույն միջոցը լռությունն է: Բոլորը սպասում են, որ դիմացինը իրեն կպատասխանի նույն կերպ, ինչպես իրենք են վարվում մյուսների հետ: Սակայն այդպես վարվելը շատ սխալ է, լռելը՝ միանգամայն ճիշտ:

Երջանկությունը դրամի մեջ չէ

Աշակերտը հարցնում է Ուսուցչին. «Ճի՞շտ է արդյոք այն խոսքը, թե երջանկությունը դրամի մեջ չէ»: «Բացարձակապես ճիշտ է, — պատասխանում է Ուսուցիչը, — քանի որ դրամով կարելի է գնել անկողին, բայց ոչ քուն, ուտելիք, բայց ոչ ախորժակ, դեղորայք, բայց ոչ առողջություն, ծառա, բայց ոչ բարեկամ, կին, բայց ոչ սեր, բնակարան, բայց ոչ ընտանեկան օջախ, ուսուցիչ, բայց ոչ գիտելիք… Թվարկումը կարելի է երկար շարունակել»:

Սա շատ արդիական թեմա է և բոլորը պետք է հասկանան, որ երբեք մարդուն չի կարող երջանկացնել փողը՝ գումարով գնված յուրաքանչյուր բան: Գումարով գնված շատ բաներ կուրախացնեն մարդուն, սակայն չեն կարող երջանկացնել: Առակը շատ մեծ խորհուրդ ուներ, պետք է այն ճիշտ հասկանալ:

Գիրքը

Մահվան անկողնում Ուսուցիչը կանչում է իր աշակերտներին, բարձի տակից հանում մի գիրք և դիմում ամենալավ աշակերտին.
— Պահպանի՛ր այս գիրքը.  այստեղ գրի է առնված իմ ուսմունքը:
— Աշակերտը վերցնում է գիրքը և գցում կրակը: Ուսուցիչը ձեռքը դնում է աշակերտի գլխին և օրհնում նրան.
— Դու ճիշտ ես հասկացել իմ ուսմունքը. ոչ ոք չպիտի հետևի մեկ ուրիշին, ամեն մարդ պիտի գնա իր հոգու ճանապարհով: Գիրքը դատարկ էր, այնտեղ ոչինչ չկար գրված:

Ոչ ոքի օրինակին հետևել պետք չէ, դու պետք է քո սեփականը ստեղծես: Այսպես է, քանի որ դու համոզված չես, որ դիմացինդ, ում դու վստահում ես՝ շատ ճիշտ է: Ամեն մարդ պետք է մտածի և քայլի իր ձևով:

Մարդը մարդ է

Կոնֆուցիոսին հանգիստ չէր տալիս Լաո-ցզիի ուսմունքը, և նա գնում է Լաո-ցզիին տեսնելու: Կոնֆուցիոսն ավելի տարիքով էր և կարծում էր, թե Լաո-ցզին իրեն կվերաբերվի ընդգծված հարգանքով, բայց երբ նա ներս է մտնում, Լաո-ցզին նույնիսկ տեղից վեր չի կենում ու նստել չի առաջարկում, նրան հատուկ ուշադրության չի արժանացնում:
-Դուք չե՞ք ընդունում կիրթ վարվեցողության կանոնները,- հարցնում է Կոնֆուցիոսը:
Լաո-ցզին պատասխանում է.
Եթե կամենում եք նստել, նստեք: Եթե կամենում եք կանգնել, կանգնեք: Ո՞վ եմ ես, որ ձեզ ասեմ, թե ինչ անեք: Ես ձեր կյանքին չեմ խառնվում: Մարդը մարդ է, նա չի կարող լինել «բարձր» կամ «ցածր»: Մենք բոլորս նույն կեցության մասնակիցներն ենք: Մարդկանցից ոչ մեկը մյուսից ոչնչով առավել չէ, և ոչ ոք ընդգծված վերաբերմունքի ակնկալիք չպիտի ունենա: Մարդկանց տարբերակումը հիմարություն է, անիմաստ բան:

Բոլորս էլ հավասար ենք: Շատ սխալ է մեկին մյուսից տարբերելը կամ բարձր դասելը, քանի որ բոլորս էլ նույնն ենք, բոլորս էլ մարդ ենք:

The Lion And The Poor Slave | Առյուծը և խեղճ ստրուկը

A slave, ill-treated by his master, runs away to the forest. There he comes across a lion in pain because of a thorn in his paw. The slave bravely goes forward and removes the thorn gently.

Մի ստրուկ, ով իր տիրոջ կողմից դաժան վերաբերմունքի էր արժանացել, որոշում է փախչել անտառ: Այնտեղ նա մի առյուծի է հանդիպում, ում թաթը ցավում էր, քանի որ փուշ էր մտել: Ստրուկը քաջաբար առաջ գնալով՝ մեղմորեն հանում է փուշը:

The lion without hurting him goes away.

Առյուծն առանց նրան վիրավորելու հեռանում է:

Some զdays later, the slave’s master comes hunting to the forest and catches many animals and cages them. The slave is spotted by the masters’ men who catch him and bring him to the cruel master.

Այդ դեպքից մի քանի օր հետո այդ ստրուկի տերը գալիս է անտառ, որ որս անի: Անտառից բռնում է շատ կենդանիներ ու գցում վանդակը: Հանկարծ ստրուկին նկատում են իր տիրոջ մարդկանցից մի քանիսը, ովքեր բռնում և բերում են նրան իրենց դաժան տիրոջ մոտ:

The master asks for the slave to be thrown into the lion’s cage.

Տերը խնդրում է, որ ստրուկին գցեն առյուծի վանդակը:

The slave is awaiting his death in the cage when he realizes that it is the same lion that he had helped. The slave rescued the lion and all other caged animals.

Ստրուկը վանդակում իր մահին է սպասում, երբ հանկարծ հասկանում է, որ դա հենց նույն առյուծն է, ում նա օգնել էր: Այսպես, նա փրկեց առյուծին և վանդակում գտնվող բոլոր կենդանիներին:

The Four Smart Students | Չորս խելացի ուսանողները

One night four college students were out partying late night and didn’t study for the test which was scheduled for the next day. In the morning, they thought of a plan.

Մի գիշեր քոլեջի չորս ուսանողներ ուշ երեկոյան երեկույթի էին մասնակցել և չէին պատրաստվել այն քննությանը, որը լինելու էր հաջորդ օրը: Այսպես, առավոտյան նրանք մի ծրագիր մտածեցին:

They made themselves look dirty with grease and dirt.

Նրանք իրենց կեղտոտել էին ինչ-որ քսուկներով և կեղտոտ բաներով:

Then they went to the Dean and said they had gone out to a wedding last night and on their way back the tire of their car burst and they had to push the car all the way back. So they were in no condition to take the test.

Հետո նրանք գնացին դեկանի մոտ և ասացին, որ անցած գիշեր նրանք հարսանիքի էին մասնակցել և երբ վերադառնում էին, իրենց մեքենայի անվադողը հանկարծակի պայթել է ու ստիպված են եղել այն հրելով բերել: Այսպես, այդ վիճակում գտնվելուց հետո նրանցից ոչ մեկն էլ քննություն չէր հանձնելու:

The Dean thought for a minute and said they can have the re-test after 3 days. They thanked him and said they will be ready by that time.

Դեկանը մի րոպե մտածելուց հետո ասաց, որ նրանք կարող են թեստը երեք օր հետո գրեն: Նրանք շնորհակալություն հայտնեցին և ասացին, որ մինչ այդ անպայման պատրաստ կլինեն:

On the third day, they appeared before the Dean. The Dean said that as this was a Special Condition Test, all four were required to sit in separate classrooms for the test. They all agreed as they had prepared well in the last 3 days.

Երրորդ օրը նրանք գնացին դեկանի մոտ: Դեկանը ասաց, որ քանի որ սա Հատուկ թեստ է, չորսն էլ պետք է առանձին դասարաններում նստեն՝ քննությունը հանձնելու ժամանակ: Բոլորն էլ համաձայնեցին, քանի որ լավ էին պատրաստվել վերջին երեք օրվա ընթացքում:

The Test consisted of only 2 questions with the total of 100 Points:

Թեստը բաղկացած էր ընդամենը երկու հարցից՝ ընդհանուր հարյուր միավորով.

1) Your Name? __________ (1 Points)

Հարց առաջին. Ի՞նչ է ձեր անունը: __________ (մեկ միավոր)

2) Which tire burst? __________ (99 Points)
Options – (a) Front Left (b) Front Right (c) Back Left (d) Back Right

Հարց երկրորդ. Ո՞ր անվադողն է պայթել: __________ (իննսուն իննը միավոր)

Տարբերակներ՝ (ա) առջևի ձախ, (բ) առջևի աջ, (գ) հետևի ձախ, (դ) հետևի աջ:

It was only a small mistake, but it changed my life

I had been working at JB Simpson’s for ten years. It was a small reasonable company which exported garden furniture. I was extremely happy with my job — I got on family-run with the owner, Arthur Simpson but not with his wife, Linda. She was a loud, aggressive woman, who frequently used to turn up at the office and start sriticizing us for no reason. Everyone disliked her.

One afternoon Mrs Simpson came in while I was finishing writing a report. She looked at me and said, ‘If I were you, I wouldn’t wear that colour. It doesn’t suit you at all.’ I was wearing new pink shirt that I was well fond of, and her comment really annoyed me. I typed a quick email to Alan Simmonds in Sales. ‘Watch out! The old witch is on the warpath!’ and pressed ‘send’. A couple of minutes later I was surprised to receive an email from Mr Simpson asking me to come to his office immediately. When I opened the door, I saw his wife glaring at the computer screen, and I realized, to my horror, what I had done. I had clicked on Simpson instead of Simmonds. An hour later I was packing my things. I had been sacked!