Կրոն

Յուրաքանչյուր ժողովուրդ ունի կրոն: Մենք գիտենք տարբեր կրոններ՝ քրիստոնեություն, մուսուլմանություն, իսլամ, բուդդայականություն և այլն: Ամեն կրոն ունի իր սովորույթները, ծեսերը, հավատքները, աստվածները, որոնցով տարբերվում է մյուսներից: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր ազգի համար կարևոր նշանակություն ունի իր կրոնը, կրոնական հավատքը: Բոլորին հայտնի է, որ մեր ազգը քրիստոնյա է: Մենք էլ ժամանակին ունեցել ենք մեր աստվածները: Մեր դիցարանում շատ աստվածներ են եղել՝ ջրի, պատերազմի, խաղաղության, մեր հայր Աստվածը: Ինձ շատ են հետաքրքրում նման թեմաները, սակայն երբեք խորացված չէի մտածել մեր դիցարանի, տարբեր կրոնների, նրանց ավանդույթների մասին: Մենք ունենք շատ տոներ ու ծեսեր, որոնք կարող ենք կապել մեր կրոնական հավատքի հետ: Օրինակ՝ եկեղեցական տոները՝ Սուրբ զատիկը, Քրիստոսի ծնունդը, հարությունը: Տարբեր կրոններ ունեն իրենց աղոթքները, երկրպագում են որևէ Աստծու և այլն: Եկեղեցին մեր կրոնական հավատքի գլխավոր խորհրդանիշն է: Անպայման, ամեն շաբաթվա վերջ մարդիկ հավաքվում են եկեղեցում ու անցկացնում Սուրբ պատարագը:

Էկոլոգիական խնդիրներ

Էկոլոգիական խնդիրները բաժանվում են երեք տարբեր խմբերի՝ համամոլորակային, տեղային և տարածաշրջանային:

Համամոլորակային խնդիրները երկրի հետ կապված այն խնդիրներն են, որոնք սպառնում են երկրի ներկային կամ ապագային:

  1. Կլիմայի փոփոխությունը

Կլիմայի փոփոխությունը կազդի գյուղատնտեսության վրա: Բերքերը կփչանան, մարդկանց մշակած դաշտերը նույնպես:

  1. Պատերազմական իրավիճակները

Պատերազմական իրավիճակները կարող են վատ հետևանքներ թողնել երկրի վրա, այդ պատճառով էլ կարող են համարվել համամոլորակային խնդիրներից մեկը:

  1. Ջրի աղտոտում

Ջրի աղտոտման պատճառով կարող են շատ մարդիկ թունավորվել, մահանալ: Խմելու, մաքուր ջուրը շատ ենք օգտագործում: Դրա պատճառով էլ այն շուտ աղտոտվում է: Ջրի աղտոտում կարող ենք համարել ջրային տարածքների կեղտոտումը: Օրինակ՝ կարծում եմ, որ մեր Սևանը շատ վատ վիճակում է գտնվում, քանի որ այն շատ կեղտոտ է:

  1. Միջավայրի աղտոտում

Երբ աղտոտում ենք մեր միջավայրը՝ բնությունը, քչացնում ենք թթվածնի քանակը մեր միջավայրում: Մեր քաղաքը շատ կեղտոտ է, ինչը միայն մեզ է վնաս:

  1. Անտառների ոչնչացումը կամ կրճատումը

Չկա բնություն, չկա մարդկային կյանք. Կարծում եմ, որ բոլորիս կյանքում բնությունը մեծ դեր ունի: Անտառների ոչնչացումը շատ վատ կանդրադառնա մարդկությանը: Ծառերը մեզ տալիս են թթվածին, որի շնորհիվ էլ շնչում ենք:

Հայկական լեռնաշխարհ: Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաշխարհագրական միջավայր

Թեմա՝ Հայկական լեռնաշխարհ: Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաշխարհագրական միջավայր/դասագիրք էջ 6-10, նաև այլ աղբյուրներ/

  • Այսօր որ երկրների տարածքներն են տեղակայված են հայկական լեռնաշխարհի տարածքում:/գրավոր/

Ըստ այժմյան քարտեզի՝ Հայկական լեռնաշխարհի տարածքում այժմ ուրիշ երկրներ են ընդգրկվում: Դրանք Հայաստանի հարևան պետություններն են՝ Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Իրան և այլն:

  • Օգտվելով տարբեր աղբյուրներից գրավոր փոքրիկ հետազոտական աշխատանք ներկայացնել հայկական մի քանի բնակավայրերի, գետերի, լեռնաշղթաների, լճերի անվանումների և դրանց հետ կապված ավանդազրույցների մասին:

Հին կտակարանում Եփրատը Մեծ գետ է կոչվել ու համարվել է դրախտի չորս գետերից մեկը: «eprat» նշանակում է «քաղցրահամ ջուր»: Գետն ունի 2700կմ երկարություն: Ունի մի քանի անուններ՝ Եդեմաբուխ գետ, Եփրատական գետ:

ա/ Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք, դիրքը, սահմանները

Կան ազգեր, որոնք, ի սկզբանե ձևավորվելով մի որոշակի տարածքում, մշտապես մնացել են նույն տեղում: Այնտեղ է անցել նրանց ամբողջ պատմական ուղին: Այդպիսի հին ու բնիկ ազգերից են հայերը: Հայերի հայրենիքը կոչվում է Հայաստան: Այն ընդգրկում է ամբողջ Հայկական լեռնաշխարհը: Ահա թե ինչու Հայկական լեռնաշխարհը համարվում է հայերի բնօրրանը՝  հայրենիքը: Այդ հայրենի հողը՝ հայրենիքը, պաշտպանելը դարձել է յուրաքանչյուր հայ մարդու սրբազան պարտքը և պատվավոր իրավունքը:

Հայկական լեռնաշխարհի սահմանները հարավում հասնում են Հայկական Տավրոսի, հյուսիս-արևմուտքում՝ Պոնտոսի լեռներին: Հյուսիսում Կուր գետն է, արևելքում՝ Կասպից ծովը և Ուրմիա լիճը, արևմուտքում՝ Փոքրասիական սարահարթը: Լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվել է Միջնաշխարհ:


բ/ Գետերն ու լճերը

Հայոց հայրենիքի տարածքը հարուստ է ջրային պայմաններով: Կան երեք խոշոր լճեր՝ Սևանը, Վանը և Ուրմիան: Սևանն ունի քաղցրահամ ջրեր և հայտնի է նաև Գեղամա  կամ Գեղարքունյաց ծով անուններով: Ծովի մակերևույթից բարձր է եղել 1916 մ: Վանա լիճը (հնում՝ Բզնունյաց ծով) հայտնի է հատկապես Աղթամար կղզու վրա կառուցված նշանավոր Ս. Խաչ եկեղեցով: Լճի աղի ջրերում բազմանում է միակ ձկնատեսակը՝ տառեխը: Մեր լեռնաշխարհի ամենամեծ լիճը Ուրմիան է: Աղիության պատճառով չունի կենդանական և բուսական աշխարհ: Հնում այն հայտնի էր Կապուտան ծով անվամբ: Հայտնի են նաև Ծովակ Հյուսիսո (Չլդըր) և Փարվանա լճերը:

Հայկական լեռնաշխարհի գետերն են՝ Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Ճորոխը և Կուրը: Հայկական լեռները թափվում են Սև ու Կասպից ծովերը և Պարսից ծոցը: Արաքսը (հնում՝ Երասխ), որն ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով, համարվում է հայոց մայր գետը:


գ/ Վարչական բաժանումը /բանավոր, Հայոց պատմության դասագիրք, 6-րդ դասարան, էջ 7-17, նաև այլ աղբյուրներ/.

Հնագույն ժամանակներում՝ Ք. ա III-II հազարամյակներում, մեր հայրենիքի տարածքը բաժանված է եղել բազմաթիվ մանր պետական կազմավորումների: Ժամանակի ընթացքում փոխվել է Հայաստանի վարչական բաժանումը: Ք. ա IV դարից Հայաստանի տարածքում հայտնի դարձան երկու հիմնական պետություններ՝ Մեծ Հայքի և Փոքր Հայքի թագավորությունները: Մեծ Հայքի տարածքը բաժանվել է 15 խոշոր նահանգների՝ աշխարհների: Դրանք էին՝ Այրարատ, Գուգարք, Տայք, Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք, Տուրուբերան (Տարոն), Վասպուրական, Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորճայք, Պարսկահայք և Փայտակարան: Մեծ Հայքի ամենախոշոր և նշանավոր աշխարհը Այրարատն է: Փոքր Հայքը տարածվում էր Մեծ Հայքից արևմուտք:

Ճպուռն ու մրջյունը։ Սոմերսեթ Մոեմ

1․ Կարդացեք պատմվածքը։
2․ Դուրս գրեք անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրեք:

Անծանոթ բառ չունեմ

3․ Ի՞նչ կապ ունի “Ճպուռն ու մրջյունը” առակը պատմվածքի բովանդակության հետ։

Այդ առակն ինձ ծանոթ է դեռ փոքր տարիքից, քանի որ շատ ենք ընթերցել դպրոցում: Կարծում եմ, որ շատ համեմատական է այս պատմվածքի հետ: Այստեղ ճպուռը Թոմն էր, իսկ մրջյունը Ջորջը: Թոմը վայելում էր իր կյանքը, անհոգ էր ու չէր մտածում ապագայի մասին: Իսկ Ջորջը ճիշտ նրա հակապատկերն էր: Նա ուներ ընտանիք, երեխաներ, աշխատանք և այլն: “Ճպուռն ու մրջյունը” առակում ճպուռը նույնպես չէր մտածում ապագայի մասին, միշտ զվարճանում էր ու վայելում կյանքը:

4․ Ո՞ր եղբոր կողմն է ձեր համակրանքը։ Հիմնավորեք։

Իհարկե, Ջորջի: Ես շատ հավանեցի Ջորջին, քանի որ նա շատ աշխատասեր, ազնիվ ու արդար մարդ էր: Նա սիրում էր իր ընտանիքը, հարազատներին, նույնիսկ իր եղբորն էր օգնում, երբ իր կարիքն էր ունենում: Հնարավոր է, լինեն մարդիկ, որ ինձ հետ համաձայն չլինեն, բայց ես Ջորջին ավելի շատ հարգեցի: Ըստ իս՝ ամեն բան էլ կարելի է, սակայն չափի մեջ: Չեմ կարող ասել, որ լրիվ ճիշտ եմ համարում Ջորջին, սակայն չեմ կարող պաշտպանել Թոմին:

5․ Ո՞ր եղբոր կողմն է պատմող հերոսի համակրանքը։ Հիմնավորեք։

Կարծում եմ, որ հեղինակի համակրանքը Թոմի կողմն էր, քանի որ նա սկզբում նշում էր, որ համաձայն չէ առակի ասելիքի հետ: Նա ճիշտ չէր համարում միշտ աշխատելն ու տանջվելը:

6․ Ո՞րն է պատմվածքի գաղափարը։

Գաղափարն այն էր, որ միշտ պետք է ձգտել հաջողության, ինչքան էլ որ բարդ է ճանապարհը: Հանձնվել պետք չէ: Միայն պետք է աշխատել, լինել ազնիվ մարդ: Վատ ու ծույլ մարդիկ չեն մտածում ապագայի, ընտանիքի մասին: Նրանց չի հետաքրքրում այդ ամենը: Չեն ուզում, չեն ձգտում, որ ունենան ավելին: Նրանք չեն մտածում ոչնչի մասին, միայն վայելում են կյանքը, զվարճանում: Նման մարդկանց գրեթե ոչ ոք չի հարգի, քանի որ նրանք ճիշտ չեն: