Մի՛ խաղա ուրիշի զգացմունքների հետ

Երբեք պետք չէ մարդկանց վատը ցանկանալ, նույնիսկ այն դեպքում, երբ նա քեզ չի սիրում կամ քեզ է վատ բան ցանկանում: Ուղղակի պետք է թողնել նման մարդկանց ու այլևս չշփվել: Կան մարդիկ, ովքեր վատն են ցանկանում ուրիշներին, անիծում են կամ վատաբանում ու դրանով փորձում պատասխանել նրանց վատ արարքին: Այդպիսիններին կարելի անվանել «հիշաչար»: Ցավոք, նման մարդիկ շատ են աշխարհում ու չեն հասկանում, որ կյանքը բումերանգ է: Նրանց ամեն մի արարքը հետ է գալու իրենց հենց բումերանգի տեսքով: Այսինքն, վատ արարքներ գործելու դեպքում դու անպատասխան չես մնա ու կպատժվես Աստծու կողմից: Դրա համար միշտ պետք է լինել լավատես, սիրել բոլոր-բոլորին, նույնիսկ այն մարդկանց, ովքեր ձեզ չեն սիրում ու ձեր վատն են ցանկանում: Եղեք ազնիվ, բարի: Եղեք այնպիսին, որ թույլ չտաք ուրիշները ձեր մասին մտածեն վատը:

Թողնել մեկնաբանություն