Խոստմանը հավատարիմ լինելու կարևորության մասին

Միշտ չէ, որ մարդիկ պահում են տված խոստումը, քանի որ այդ տաղանդը ոչ բոլորին է տրված: Եթե դու չես կատարում քո խոստումը, ապա դու շատ անպատասխանատու մարդ ես: Ես կարծում եմ, որ նման մարդկանց խոսքին երբեք պետք չէ հավատալ: Ոմանք երևի չեն էլ շփվի այդպիսինների հետ: Եթե դու զգում ես, որ չես կարող կատարել մեկի խնդրանքը, մի խոստացիր նրան ու պատասխանատվություն մի կրիր: Հակառակ դեպքում նա հույսը քեզ վրա կդնի ու վերջում քեզնից կհիասթափվի, քանի որ նրան հուսախափ ես արել: Ասում են, որ իրենց խոսքին հավատարիմ տղամարդիկ շատ են գնահատվում: Չնայած, կարծում եմ, որ ցանկացածն էլ կարող է այդպես գնահատվել շրջապատի կողմից ու ձեռք բերել հարգանք: Խոստման դրժումը վատ հետևանքներ կունենա: Եթե դու տարիների ընթացքում ձեռք բերես ընկերոջդ կողմից հարգանք, շատ հնարավոր է, որ այդպիսի մի պատրվակի միջոցով կորցնես վստահությունդ ընկերոջդ մոտ:

Թողնել մեկնաբանություն