Կախարդանքը ծախու բան չէ։ Դորիս Լեսինգ

1. Կարդացեք պատմվածքը։
2․ Մեղադրեք, արդարացրեք Գեդեոնին։

Իրականում, Գեդեոնը մեծ սխալ գործեց՝ իրական բույսի արմատները ցույց չտալով, քանի որ իր նոր դեղորայքը կարող էր փրկել շատ մարդկանց կյանքեր։ Մարդիկ կարող էին շատ հեշտ բուժվել ու չէին մեռնի։ Իրականում, շատ մարդիկ կային իրենց քաղաքում, որոնց ծանոթները նույնպես հանդիպել էին նման օձի։ Ըստ իս՝ նա կարող էր այդքան եսասեր չգտնվել ու ասել, թե իրականում որ բույսի արմատով է բուժել Թեդիին։

Գեդեոնը պարտավոր չէր ասել, թե որն էր իրական բույսի արմատը, քանի որ դա իր իրավունքն է։ Ոչ ոք չէր կարող նրան ստիպել, որ ցույց տա բոլորին իրական բույսը։


3․ Ո՞րն է պատմվածքի գաղափարը։

Պատմվածքի գաղափարն այն էր, որ այն, ինչ մյուսների համար սովորական մի բան է, մեկ ուրիշի համար կարող է լինել շատ կարևոր ու չվաճառվող բան։ Կան այնպիսի բաներ, որոնք պետք է պահվեն գաղտնի, քանի որ շատ կարևոր են։ Պատմվածքի վերնագիրը մեզ ասում է ստեղծագործության իմաստի մասին․ “Կախարդանքը ծախու բան չէ”։ Այսինքն, դա այնքան կարևոր տեղեկություն էր Գեդեոնի համար, որ ինչքան գումար էլ նրան առաջարկեին, նա կհրաժարվեր ու կրկին գաղտնի կպահեր այն բոլորից։

Թողնել մեկնաբանություն