Գրականություն | 06․10․2023

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Հյուղը,,, Դանիել Վարուժանի ,,Արտերուն հրավերը,,,Պետրոս Դուրյանի ,,Սիրել,, և ,,Լճակ,, բանաստեղծությունները։ Կատարե՛ք 112-րդ առաջադրանքը

112․ 4՝ 1-բ, 2-դ, 3-ա, 4-գ

113․ 2՝ Հին աստվածներ (Լևոն Շանթ)

Միսաք Մեծարենց ,,Հյուղը,,

Դաշտի ճամփու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքով կանչեի
ես ճամփորդներն անժաման,
ու ճամփուն վրա մենավոր,
ու ճամփուն վրա ոսկեման,
եկվորներուն դիմավոր՝
ծըխանիս ծուխն ամպեի:
Ու գրգանքիս կանչեի
ուղեւորներ պարտասուն
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի,
հազար բարիք ես տայի.
գոլը կրակին ճարճատուն,
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր մրգերն աշունի,
ու մեղր,ու կաթ ,ու գինի…
Ու լսեի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն՝
երգն իրիկվան եկվորին.
ու ճամփեի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկվան եկվորին:
Ու լսեի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկվան եկվորին.
ու դիտեի ես այգուն,
ու խոկայի օրնի բուն
երթն իրիկվան եկվորին…:
 
Ու ձմեռներն ալ համբուն ,
հըրավիրակ զըվարթուն,
կանգնեի քովը ճամփուն
ու ձյունապատ հեք մարդուն
ես հայրորեն , լայնաբաց
երկու թեւըս պարզեի.
մի՜շտ քաղցրագին, նյութացած
հըրավերներ ըլլայի:
Ա՝հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամփու մը վըրան
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյու՜ղն ըլլայի: 

Արտերուն հրաւէրը։ Դանիել Վարուժան

Գիւղակներէն հորիզոնները մինչեւ
Կը տարածուի մեր մայրութիւնը հողի:
Գարունն եկա՛ւ. – չի բաւեր ձիւնը թեթեւ
Ա’լ ծածկելու մեր մերկութիւնը յըղի:

Վերադարձէք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առաւօտներն արդէն Ապրիլ կը բուրեն.
Սառէն լուծուած կը կարկաչեն առուակներ.
Մեր տաք կողէն ծլաւ նարգիսը արդէն:

Մեզի եկէք. – ձեր սերմով լի բուռերուն
Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդէն խրուեցաւ մեր սիրտերուն:

Պիտի լեցուին քըրտինքներու համրանքով
Հասկերը շէկ, ու պիտի ո՛րքան բերկրինք,
Երբ առջի հեղ խոփը ճըմլէ մեր ըստինք:

Սիրել։ Պետրոս Դուրյան

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
– «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
– «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Լճակ։ Պետրոս Դուրյան

Ինչու՞ ապշած են, Լճակ,
Ու չեն խայտար քու այլակք
Միթե հայլվուդ մեջ անձկավ
Գեղուհի՞ մը նայեցավ։

Եվ կամ միթե կըզմայլի՞ն
Ալյակքդ երկնի կապույտին,
Եվ այն ամպոց լուսափթիթ,
Որք նըմանին փրփուրքիդ։

Մելամաղձոտ լճակդ իմ,
Քեզ հետ ըլլանք մըտերիմ,
Սիրեմ քեզի պես ես ալ
Գրավվիլ, լըռել ու խոկալ։

Որքան ունիս դու ալի
Ճակատս այնքան խոկ ունի,
Որքան ունիս դու փրփուր՝
Սիրտս այնքան խոց ունի բյուր։

Այլ եթե գոգդ ալ թափին
Բույլքն աստեղաց երկնքին,
Նըմանիլ չես կրնար դուն
Հոգվույս՝ որ է բոց անհուն։

Հոդ աստղերը չեն մեռնիր,
Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,
Ամպերը չեն թրջեր հոդ,
Երբ խաղաղ եք դու և օդ,

Լճակ, դու ես թագուհիս,
Զի թհովե մալ խորշոմիս,
Դարձյալ խորքիդ մեջ խըռով
Զիս կը պահես դողդղալով։

Շատերը զիս մերժեցին,
«Քնար մունի սոսկ — ըսին.
Մին՝ «դողդոջ է, գույն չունի-»
Մյուսն ալ ըսավ — «Կը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Հե՜գ տղա,
Արդյոք ինչո՞ւ կը մըխա,
Թերեևս ըլլա գեղանի,
Թե որ սիրեմ չը մեռնի»։

Ոչ ոք ըսավ — «Սա տըղին
Պատռենք սիրտը տըրտմագին,
Նայինք ինչե՜ր գրված կան…»
— Հոն հրդեհ կա, ոչ մատյան։

Հոն կա մոխի՜ր… հիշատա՜կ…
Ալյակքդ հուզին թող, լճակ,
Զի քու խորքիդ մեջ անձկավ
Հուսահատ մը նայեցավ…

120․ Պետրոս Դուրյան, Միսաք Մեծարենց, Սիամանթո

121․ 1՝ ա-4, բ-3, գ-5, դ-1, ե-2

122․ 2՝ Դանթեական առասպել (Եղիշե Չարենց)

123․ 2՝ Պոեմում կռվի որևէ դրվագ անմիջականորեն չի ներկայացնում։

124․ 2՝ Եվ հավատացինք, հարբած ու գինով, որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի․․․

125․ 3՝ Մահվան տեսիլ

126․ 4՝ Քնարական պոեմ է, որի միակ հերոսը բանաստեղծն է։

127․ 1՝ Ես իմ անուշ Հայաստանի, Հայրենիքիս հետ, Դանթեական առասպել

128․ 2՝ Իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը

129․ 1

130․ Վահագն

Նորից կարդացեք Եղ․ Չարենցի ,,Վահագն,-ը

Վահագն

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

1916

130․ 2՝ Վահագն

131․ 4՝ հրդեհի

132․ 1՝ 1,4,2,3

133․ 1՝ Հարդագողի ճամփորդները

134․ 2՝ <<Տաղարանում>> ընդգրկված են <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Տաղ անձնական>>, <<Էլի գարուն կգա․․․>> և մի շարք այլ բանաստեղծություններ։

135․ 3՝ Ստեղծագործական նոր ծրագրերը

Կարդացեք Եղ․ Չարենցի ,,Դեպի լյառն Մասիս,, պոեմը։

137․ 4՝ 1-բ,2-գ, 3-ա, 4-ե

Թողնել մեկնաբանություն