Պատմության շտեմարան մաս III, բաժին I

1․ Կրասոսի հրամանատարությամբ հռոմեական բանակը ժամանեց Ասորիք Ք․ ա․ 54 թվականի գարնանը։

2․ Կրասոսն անցավ Եփրատը և արշավեց Պարթևստան Ք․ ա․ 53 թվականի գարնանը։

3․ Անտոնիոսի պարտված բանակը Պարթևստանից նահանջեց դեպի Հայաստան Ք․ ա․ 36 թվականի աշնանը։

4․ Արտավազդ II-ի գահակալման տարիներն են Ք․ա․ 55-34 թվականներին։

5․ Արտավազդ II-ը մահապատժի է ենթարկվել Ք․ա․ 31 թվականի հոկտեմբերին։

6․ Տիգրան IV-ը և Էրատոն գահակալել են Ք․ա․ 2-Ք․հ․ 1 թվականներին։

7․ Օկտավիանոսն իրեն հռչակեց Օգոստոս Ք․ա․ 27 թվականին։

8․ Արտաշեսյան հարստությունը ընդհատվել է Ք․ հ․ 1 թվականին։

9․ Հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը տեղի է ունեցել 54-64 թվականներին։

10․ Ներոնը գահակալել է 54-68 թվականներին։

11․ Պետրոս զորավարը մտավ Հայաստան և զորքով շարժվեց դեպի Տիգրանակերտ 62 թվականին։

12․ Տրդատ I Արշակունին գահակալել է 66-88 թվականներին։

13․ Հայոց Վաղարշ I արքան գահակալել է 117-140 թվականներին։

14․ Հայաստանում երկրորդ անգամ գահակալել է Սոհեմոս-Տիգրանը 164 թվականից։

15․ Հայոց Վաղարշ II թագավորը գահակալել է 185-198 թվականներին։

16․ Հայկական հելլենիզմի երկրորդ փուլը ընդգրկում է I-III դարերի ժամանակաշրջանը։

17․ Հունարենը Հայաստանում կիրառվել է Ք․ ա․ III դարից։

18․ Հայասա երկիրը հիշատակվում է խեթական սեպագիր արձանագրություններում Ք․ ա․ XV-XIII դարերի իրադարձությունների կապակցությամբ։

19․ Խեթական թագավորի և Հայասայի Խուկանա արքայի միջև կնքվել է բարեկամության և փոխօգնության պայմանագիր Ք․ ա․ XIV դարում։

20․ Հայասան վերջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ XIII դարի վերջին։

21․ «Նաիրի» երկրանունը առաջին անգամ հիշատակվում է Ք․ ա․ XIII դարում։

22․ Հայոց մեծ թվականի սկիզբը համարվում է 552 թվականը։

23․ Հայոց փոքր թվականի սկիզբը համարվում է 1084 թվականը։

24․ Վանի թագավորությունում տարածում ստացած սեպագիր դպրությունը Ասորեստանից ընդօրինակվել է Ք․ ա․ IX դարում։

25․ Մեզ հասած Վանի թագավորության հնագույն արձանագրությունները թվագրվում են Ք․ ա․ IX դարի 30-ական թվականներով։

Թողնել մեկնաբանություն