Պատմության շտեմարան մաս II, բաժին I

1. Արամու Ուրարտացին դիմակայել է ասորեստանյան արշավանքներին Ք․ ա․ 859-843 թվականներին։

2. Հայկազունների Այրարատյան թագավորությունը հայտնի դարձավ Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս Ք․ ա․ IX դարի առաջին կեսին։ 

3. Վանի աշխարհակալությունը ստեղծվել է Ք․ ա․ 786-781 թվականներին։

4. Արգիշտի I-ը արշավել է դեպի Դիաուխի, Էթիունի և Չաբախա Ք․ ա․ 785 թվականին։

5. Արգիշտի I-ը հասավ Հյուսիսային ծովակ Ք․ ա․ 779 թվականի արշավանքով։

6. Ռուսա II-ը գահակալել է Ք․ ա․ մոտ 685-645 թվականներին։

7. Սարդուրի III-ը հիշատակվում է ասորեստանյան արձանագրություններում Ք․ ա․ 643 թվականին։

8. Թիգլաթպալասար III-ի արշավանքը դեպի Տուշպա տեղի է ունեցել Ք․ ա․ 735 թվականին։

9. Ասորեստանի և Ուրարտուի միջև Մանայի համար մղվող պայքարը վերածվել է պատերազմի Ք․ ա․ 716 թվականին։

10. Սարգոն II-ը արշավել է Վանի թագավորության դեմ Ք․ ա․ 714 թվականի գարնանը։

11. Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի դաշնակից զորքերը գրավել են Նինվեն Ք․ ա․ 612 թվականին։

12. Մարաստանի գերիշխանությունը Հայաստանում վերացվեց Ք․ ա․ VI դարի կեսին։

13. Կյուրոս Մեծը զոհվել է Ք․ ա․ 529 թվականին։

14. Հայաստանը մնաց Աքեմենյան տերության կազմում մինչև Ք․ ա․ 331 թվականը։

15. Դարեհ III-ը դարձել է Աքեմենյան տերության տիրակալ Ք․ ա․ 336 թվականին։

16. Կյուրոս Կրտսերը ապստամբել է Աքեմենյան արքայի դեմ Ք․ ա․ 401 թվականին։

17. Հայաստանի սատրապ-կառավարիչ Երվանդ II-ը վերջին անգամ հիշատակվել է Ք․ ա․ 360-ական թվականներին։

18. Ալեքսանդր Մակեդոնացին կառավարել է Ք․ ա․ 336-323 թվականներին։

19. Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 331 թվականի հոկտեմբերի 1-ին։

20. Արտաշես I արքան ծնվել է Ք․ ա․ 230 թվականին։

21. Մարաստանի սելևկյան սատրապ Տիմարքոսի ապստամբությունը տեղի է ունեցել Ք․ ա․ 162-160 թվականներին։

22. Տիգրան Մեծը ծնվել է Ք․ ա․ մոտ 140 թվականին։

23. Պոնտոսը ռազմակալեց Փոքր Հայքը Ք․ ա․ 112 թվականին։

24. Հայ-պոնտական պայմանագիրը կնքվել է Ք․ ա․ 94 թվականին։

25. Հայ-պոնտական զորքերը գրավել են Կապադովկիան Ք․ ա․ 93 թվականին։

26. Գոդերձ II-ը Պարթևստանում գահ է բարձրացել Ք․ ա․ 88 թվականին։

27. Լուկուլլոսն իր բանակով մտավ Հայաստան Ք․ ա․ 69 թվականին։

28. Տիգրան Մեծի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարած Տիգրանակերտին Ք․ ա․ 69 թվականի սեպտեմբերին։

29. Արածանիի ճակատամարտը տեղի է ունեցել Ք․ ա․ 68 թվականի սեպտեմբերի 22-ին։

30. Միհրդատ Եվպատորը ինքնասպան եղավ Ք․ ա․ 63 թվականին։

Թողնել մեկնաբանություն