Գրականություն | 05․10․2023

1․Համացանցից դուրս գրեք և կարդացեք Համո Սահյանի ,,Անունդ տալիս,, բանաստեղծությունը։

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:

2․ Ո՞ւմ ժողովածուն է ,,Քարափների երգը,,։ Ի՞նչ կա համացանցում այդ մասին։ Դուրս գրեք։

<<Քարափների երգը>> Համո Սահյանի ժողովածուն է։ Նա դիմում է սերունդներին, որ իրենց «լռության ու համբերության հանդեսում» իրեն բացակա չդնեն, քնով չանցնեն, չքնեն, եթե քնեն, արթնանան, բայց իրեն բացակա չդնեն։ Իրեն փնտրեն ոչ թե մեռածների, այլ ապրողների մեջ, որովհետև նա միշտ մեզ հետ է իր ստեղծագործություններով։

3․ Ո՞ւմ բանաստեղծական շարքն է ,,Ծիածանը,, և ում է նվիրված։

Այն գրել է Եղիշե Չարենցը, ու նվիրված է եղել Կարինե Քոթանջյանին։

4․ Ո՞ւմ ժողովածուներն են

  • Ցեղին սիրտը (Դանիել Վարուժան)
  • Երկիր Նաիրի (Վահան Տերյան)
  • Նոր տաղեր (Միսաք Մեծարենց)
  • Նայիրյան դալար բարդի (Համո Սահյան)
  • Տաղարան (Եղիշե Չարենց)
  • Խղճմտանքի ձայներ (Գրիգոր Զոհրապ)

163․ Համո Սահյանը

164. քարափի կանաչ ափի մեջ թրթռացող երկնքի մի շերտ

165․ <<Ծիածան>>

166․ ա-4,բ-1,գ-2,դ-3

167․ա-3,բ-1,գ-4,դ-2

168․ա-3,բ-4,գ-2,դ-1

Թողնել մեկնաբանություն