Երկու սիլուետ: Գրիգ

1. Կարդացե՛ք պատմվածքը։ Անծանոթ բառերը բառարանի օգնությամբ բացատրեք։

Սիլուետ — ուրվագիծ

բազրիք — ճաղաշարք

թանզիֆե — շղարշե

գոհունակություն — բավականություն

մագիլ — եղունգ, ճանկ

գահավիժել — վերևից ցած նետվել

2․ Վերլուծեք ստեղծագործությունը․

  • կերպարներ

Պատմվածքի գլխավոր կերպարը Գուրգենն էր, ով կնոջ մահից հետո իրեն միայնակ էր զգում: Նա այնքան միայնակ էր, որ չսիրելով կատուներին՝ իր տանն էր պահում Ադադա կատվին: Գուրգենի կերպարը շատ հետաքրքիր էր ու տարբերվող: Հեղինակը հետաքրքիր ձևով էր պատմում նրա մասին «Բազմոցին նստած՝ նա սովորության համաձայն ‹‹Անտիկվարիատ›› ամսագիրն էր թերթում, որի հավատարիմ բաժանորդն էր արդեն քանի տարի, և որն ստանում էր փոստով, երբ հեռախոսը զնգաց»: Այստեղից շատ հեշտ պատկերացում ենք կազմում նրա ու իր նախասիրությունների մասին:

  • պատմվածքի կառուցվածք
  • գաղափար

Ըստ իս՝ գաղափարն այն էր, որ պետք է բոլորին օգնել ու սիրել: Չէ՞, որ ամեն արված լավություն մի օր հետ է դառնալու քեզ: Եվ դու երբեք չես կարող հանգիստ ասել, որ չես սիրում ինչ-որ մի բան կամ ինչ-որ մեկին: Ինչպես այս պատմվածքում գլխավոր կերպարն էր, որ ատում էր կատուներին, սակայն միայնակ ու այդքան տխուր լինելուց հետո նա իր տանը սկսեց կատու պահել: Ու հենց այդ կատուն էլ փրկեց իր կյանքը: Այսինքն, եթե դու ինչ-որ մեկին չսիրես, հնարավոր է քեզ այնքան մեծ լավություն նա անի, որ կարծիքդ փոխես իր մասին: Հնարավոր է այդ պահին միակ հարազատդ հենց նա լինի, անի այնպիսի բան, որ այդ պահին ոչ ոք չէր անի քեզ համար:

  • հիմնավորված կարծիք պատմվածքի մասին

Ամենից շատ ինձ գրավեց հեղինակի ոճը: Գրիգն այն եզակի գրողներից է, ում ստեղծագործություններն ամբողջովին ինձ դուր են գալիս ու հենց սկզբից հետաքրքրությամբ ու առանց հոգնելու կարդում եմ: Նա այնքա՛ն պարզ ու հասկանալի է գրում, որ հեշտ է ընկալել գրածը: Ես նկատել եմ, որ նրա պատմվածքներն այնքան գեղեցիկ են նկարագրված, որ մի փոքր մտածելու տեղիք են տալիս, որից հետո էլ հասկանում ես գլխավոր ասելիքը:

Թողնել մեկնաբանություն