Մեծ Հայքի թագավորությունը առաջինից երրորդ դարերում

Մեծ Հայքում Արշակունիների արքայատոհմի հաստատումը:/էջ 81-85/այլ աղբյուրներ

Տիգրան IV-ից հետո Հռոմը Հայաստանում գահ է բարձրացնում Արտաշեսյան արքայատոհմի հետ հեռավոր արյունակցական կապ ունեցող անձանց: Նրանց տրվում էին «Արտաշես» կամ «Տիգրան» դինաստիական անուններ, և նրանք հավատարմության երդում էին տալիս իրենց հովանավոր կայսրին: Օգոստոսի հոտագա ծրագրի համաձայն՝ Հայաստանի թագավոր է նշանակվում Ատրպատականի արքա Արիոբարզանեսը, ով մայրական կողմից ուներ Արտաշեսյան ծագում: Հռոմն այդ քայլով Արևելքում ձեռք էր բերում Հայաստան-Ատրպատական միացյալ և ուժեղ թագավորություն: Նրա թագավոր լինելը Հայաստանում բուռն ելույթներ առաջացրեց, որոնք 2թ. վերածվեցին հակահռոմեական ուժեղ ապստամբության: Այն ճնշելու համար Հայաստան ժամանեց հռոմեական զորքը: Այդ ընթացքում ամենից շատ աչքի ընկավ Արտագերս ամրոցը: Հսկայական զոհերի գնով ամրոցը գրավվեց, սկսվեցին բանակցություններ, բերդապահ Ադդոնը անսպասելիորեն սպանեց հռոմեացի զորավարին, ինքն էլ ինքնասպան եղավ:

Արիոբարզանեսը թագավորեց 2-4թթ.: Իսկ հետո թագավորեց նրա որդին՝ Արտավազդ IV-ը՝ 4-6թթ.: Այս անգամ էլ կրկին Օգոստոսի որոշմամբ Հայաստան ժամանեց մի նոր թեկնածու՝ Հրեաստանի թագավորի թոռը՝ Տիգրան V-ը, ով նույնպես մայրական կողմից Արտաշեսյան էր: Տիգրան V-ը թագավորեց ընդամենը մի քանի ամիս: Հայերը որոշեցին, որ գահ պետք է բարձրանա Տիգրան IV-ի քույրը՝ Էրատոն, ով թագավորեց 6-12թթ.: Նրանից հետո թագավորեց Վոնոն Արշակունին՝ 12-16թթ.: 18թ.-ին հայերի համաձայնությամբ ու Հռոմի օժանդակությամբ, պոնտական արքայազն Զենոնը Արտաշատում թագադրվեց Մեծ Հայքի թագավոր: Զենոնը թագավորեց բավականին երկար՝ 18-34թթ.:

  • Ներկայացրե՛ք տասնամյա պատերազմը և արդյունքը: Ինչպիսի՞ վերջնարդյունք ունեցավ պատերազմը:/գրավոր/

Տասնամյա պատերազմն ու Հռանդեայի պայմանագիրը

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները Հռոմում դիտվեցին որպես կայսրության՝ Արևելքում վարած քաղաքականության խոշոր անհաջողություն: Հռոմի Ներոն կայսեր հրամանով, ով թագավորում էր 54-68թթ., Արևելք է գալիս հռոմեական զորավար Կորբուլոնը: Հենց այդ ժամանակ էլ սկսվում է հռոմեա-պարթևական տասնամյա պատերազմը, որը տևում է 54-64թթ.: Կորբուլոնը հռոմեական արևելյան լեգեոնները տեղակայում է Մեծ Հայքի արևմտյան սահմանի՝ Եփրատի երկայնքով: Հյուսիսից վրաց Փարսման թագավորը դաշնակցում էր Կորբուլոնին: Նա հռոմեացիներին իր հավատարմությունն ապացուցելու համար սպանել է իր որդուն՝ Հռադամիզդին: 58թ. Կորբուլոնը մեծ զորքով ներխուժում է Մեծ Հայքի թագավորություն: Երբ Տրդատը հասկանում է, որ Կորբուլոնն ավելի հզոր է, խուսափում է նրա բախումներից ու սպասում Վաղարշի օգնությանը: Կորբուլոնը ցանկանում է ավերել ճանապարհին հանդիպող ամրոցները, շարժվում է Արտաշատի ուղղությամբ: Տրդատը փորձում է դիմադրություն կազմակերպել, սակայն իր զորքի փոքրաթիվ լինելու հետևանքով հեռանում է Ատրպատական՝ եղբոր՝ Բակուրի մոտ: Կորբուլոնը մտնում է Արտաշատ ու քանդում քաղաքը: 59թ.-ին, երբ Կորբուլոնի զորքը շարժվում էր դեպի Տիգրանակերտ, սակայն հայերը դիմադրում են: Այն ժամանակ, երբ հռոմեացիները ճամբար են խփում Տարոն գավառում, հայերից մեկը փորձում է սպանել Կորբուլոնին, սակայն դա նրան չի հաջողվում ու նրան բռնում են: Քանի որ ուժերն անհավասար էին, Կորբուլոնին հաջողվում է գրավել Լեգարդա ամրոցը: Հայաստանի համար Ներոնը թագավոր է ընտրում Տիգրան VI-ին (60թ.), ինչը նույնպես մեծ դժգոհություն է առաջացնում երկրում: Շուտով, Մծբինում հռոմեա-պարթևական բանակցությունների արդյունքում զինադադար է կնքվում: Վաղարշ արքան դեսպաններ է ուղարկում Հռոմ ու առաջարկում պայմանագիր կնքել՝ Տրդատին ճանաչել թագավոր, ինչն էլ Ներոն կայսրը մերժում է: Այսպես, Վաղարշը վերսկսում է ռազմական գործողությունները: Արևելք է գնում Պետոս զորավարը (61թ.), ով գալիս է Կապադովկիա, հետևում է Հայաստանի գործերին: Շարժվում է դեպի Տիգրանակերտ: Հռոմեական զորքն անցնում է Արածանի գետը ու բանակ է դնում Հռանդեա (Եռանդ) կոչվող վայրում: Շուտով, հայ-պարթևական զորքը շրջապատում է Պետոսի ճամբարը: Մեծ կորուստներ կրելով, Պետոսը հաշտություն է խնդրում: Հաղթողները զինաթափում են հռոմեական զորքին, նրանց ստիպում են ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով: Մի խոսքով՝ կրում են խայտառակ պարտություն: Սակայն, պարտված Պետոսը կեղծ լուր է տարածում, թե Արևելքում իրավիճակը չի փոխվել: Սակայն, Ներոնը գիտեր, որ լեգեոնները պարտություն են կրել ու հեռացել են Հայաստանից: