Մի ճամպրուկ փող։ Վանո Սիրադեղյան

1. Կարդացե՛ք պատմվածը։ Անհասկանալի բառերը դուրս գրեք և բառարանի օգնությամբ բացատրեք։

սալ — հարթ մակերեսով մեծ ու տափակ քար

կորով — ուժ, եռանդ

պարսավել — նախատել, մեղադրել

2. Վերլուծեք պատմվածքը.

  • կերպարներ

Գլխավոր կերպարը Սուրոն էր: Պատմվածքում շատ պարզ նկարագրված է, որ նա բոլոր կերպարներից տարբերվում էր: Մնացած տղաները վայելում էին խնջույքը, ուրախանում էին: Իսկ Սուրոն մտածում էր վաղվա մասին, քանի որ վաղը պետք է նորից գնար աշխատանքի: Նա նույնիսկ առօրյա հագուստով չէր: Պատմվածքում ասվում է, որ նա միշտ փոշոտ էր ու կեղտոտ:

  • միջավայր, ապրելակերպ

Նախկինում Սուրոն շատ աղքատ էր: Նա այնքան աղքատ էր, որ երբ ընդհանրապես գումար չունենար մեծ փոփոխություն չէր էլ կատարվի իր հետ: Իսկ հետո նա շատ արագ հարստացավ: Նա միշտ գումար ուներ, սակայն դա նրան երջանիկ չէր դարձնում: Նրա համար միևնույն էր, քանի որ նա միշտ պետք է աշխատեր, նորից ու նորից: Սուրոն միշտ մտածում էր աշխատանքի մասին: Նա բեռնատար մեքենա ուներ, որով էլ գումար էր վաստակում: Միայն մտածում էր վաստակելու մասին, սակայն ծախսել ու վայելել չէր կարող, քանի որ նախկինում նա աղքատ է եղել:

  • հակադրություն. տղաներ ու Սուրո

Ի տարբերություն մնացած տղաների, Սուրոն չէր վայելում իր ունեցածը, նա ձգտում էր նորից աշխատել, քանի որ չգիտեր ինչպես պետք է վարվել փողի հետ: Չէ՞, որ Սուրոն նախկինում շատ աղքատ է եղել ու երբեք փող չի տեսել: Իր կյանքում ամեն բան կապվում էր աշխատանքի հետ: Նա հավաքել էր իր ընկերներին ու խնջույք էր կազմակերպել: Իսկ ինչպե՞ս էր ծանոթացել իր ընկերների հետ, ինչպե՞ս էին դարձել իր ընկերները: Ինչ-որ մեկի համար նա ավազ էր բերել, մյուսին՝ ուլ: Մյուս տղաներից ոչ ոք այդպես չէր: Նույնիսկ խնջույքի ժամանակ նա փոշոտ ու մրոտ շորերով էր, նորից մտածում էր աշխատանքի մասին, քանի որ վաղը նորից պետք է աշխատեր:

  • Սուրոյի կերպարի անհրաժեշտությունը

Սուրոյի կերպարը ստեղծագործության գլխավոր կերպարն էր, ով տարբերվում էր մնացած կերպարներից: Առանց Սուրոյի պատմվածքը չէր կարող լինել: Պատմվածքի ասելիքը հենց նրա կերպարով է բացատրվում ընթերցողին:

  • Ի՞նչ կկորցներ պատմվածքը, եթե Սուրոյի կերպարը չլիներ

Եթե Սուրոյի կերպարը չլիներ, պատմվածքը կկորցներ իր գլխավոր ասելիքը: Սուրոյի ամբողջ կյանքը ստեղծագործության մեջ շատ կարևոր էր, հենց այդ պատճառով էլ նա համարվում էր գլխավոր կերպարը:

  • երազ և իրականություն

Փոքր ժամանակ Սուրոն երազում էր մի մեծ ճամպրուկ փողի մասին, առանց մտածելու, թե այն ինչպես պետք է ծախսի: Իսկ երբ մեծացավ, իր երազն իրականացավ: Նա շատ փող ուներ, սակայն չգիտեր այն վայելելու ձևը: Կարծում եմ, որ իրականությունը չափից շատ դաժան վարվեց Սուրոյի հետ: Ճիշտ է, նա երազում էր լինել հարուստ, որպեսզի կարողանար գներ իրեն պետք եկող ապրանքները: Սակայն, երբ արդեն ուներ փողը, չգիտեր այն ինչպես պետք է ծախսեր: Նույնիսկ պատմվածքում մի հատված կար, որտեղ Սուրոյի աշխատած գումարը համեմատվում էր սովորական թաշկինակի հետ. «Պիտի աչքը տեսած լիներ, որ հետը վարվեր որպես ինքնին լինելիք բանի, պիտի գրպանում ունեցած լիներ՝ թաշկինակի նման կամ ծոցատետրի, որի գոյությունը զգար անհրաժեշտության դեպքում միայն»:

  • երկու աղջիկների անհրաժեշտությունը պատմվածքում

Պատմվածքում մի հատված կար, որտեղ Սուրոն աղջիկների ոտքերի տակ գառ էր մորթում: Նա խոսում էր կյանքի, աշխատելու, վաստակելու ու չվայելելու մասին: «Աղջիկներից թմբլիկը ծիծաղում, նիհարը հեկեկում էր»: Այս նախադասությամբ հեղինակն ուզում էր ասել, որ թմբլիկ աղջիկը նրա ասածները լուրջ չնդունեց, իսկ նիհարիկը նրան շատ լավ հասկանում էր և այդ ամենը գիտակցելով՝ լաց էր լինում:

  • գրողի ոճը

Կարծում եմ՝ Վանո Սիրադեղյանի ստեղծագործություններն իրար մի բանով նման են: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ նա միշտ ինչ-որ պատմություններ է գրի առնում ինչ-որ մեկի կյանքից: Գլխավոր կերպարը երևի հենց իրական է լինում ու պատմությունը վերցված է լինում իրական կյանքից: Շատ անգամներ եմ ընթերցել նման ոճով ստեղծագործություններ: Սակայն, ի տարբերություն մնացած գրողների՝ Սիրադեղյանի գրելու հիմնական ոճն է: Մի քանի ստեղծագործություններ Սիրադեղյանից ընթերցելուց հետո վերջապես ընկալեցի նրա ստեղծագործական ոճը: Շատ հետաքրքիր է:

  • հեղինակի ասելիքը

3. Համեմատե՛ք “Մի ճամպրուկ փող” պատմվածքը “Թերեզի երջանկություն” և “Շատ չհամարվի” պատմվաքների հետ։ Ոճայի ի՞նչ ընդհանություններ ունեն։

Այս երեք պատմվածքներն իրար մի փոքր նման են: Պատմվածքների գլխավոր ընդհանրությունը գլխավոր կերպարի երջանիկ լինելը կամ չլինելն է: Այս պատմվածքի գլխավոր հերոսը Սուրոն էր, մյուսին՝ Թերեզը, իսկ “Շատ չհամարվի” պատմվածքում գլխավոր հերոսը երևի միջնեկ որդին էր, ով պետք է քաղաքից գար ու մասնակցեր ընտանեկան քեֆին: Այս պատմվածքների գլխավոր զարդը երջանկությունն էր: Օրինակ՝ Թերեզն իրեն երջանիկ էր զգում այն ժամանակ, երբ հարևաններն էին հյուրընկալում, միասին սեղան էին նստում: Իսկ երբ հարևանները չկային, նա տխուր էր ու դժբախտ: “Շատ չհամարվի” պատմվածքում ընտանիքի անդամները միասին երջանիկ էին, սակայն առանց իրար՝ խնջույքից հետո, նրանք անցնում էին իրենց սովորական կյանքին: Այնտեղ մանրամասն նկարագրվում էր, որ նրանք ուշ-ուշ էին տեսնվում ու կարծում եմ, որ դա խանգարում էր իրենց լիովին երջանիկ զգալ: Իսկ այս պատմվածքում Սուրոն երազում էր գումարի մասին ու նա ձեռք բերեց այն: Սակայն նրան գումարը չէր երջանկացնում, նա կրկին միշտ աշխատում էր, ինչքան էլ նա արդեն փող ուներ: